Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Համառությունն ու ցինիզմը որպես ուղիղ ճանապարհ

Հիշու՞մ եք՝ ժամանակին հեղափոխական- դեմոկրատ գրող Միք. Նալբանդյանը իր մի աշխատությունը վերնագրել էր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»։ Նա համոզված էր, որ բուրժուականացող հասարակության կատարելացման հիմնական ուղիներից մեկը երկրագործության զարգացումն է։ Եվ փաստերով փորձում էր հիշնավորել իր կարծիքը։ Կրկնենք՝ փաս-տե-րով։ Հակառակ կարծիք ունեցողներին չէր անվանում ստախոս կամ հետամնաց։ Սա ավելի քան 150 տարի առաջ։

Երեկ՝ 16-09-2020-ին, վերջապես Ինքը՝ Ամենայն Հայոց Անհասկանալի նախարարության Նախարար հորջորջվածը, վերջապես բարեհաճեց յուր ամբողջ «հմայքով» և «իմաստնությամբ» ասուլիս տալ։ Թվում էր՝ կհնչեն բացատրություններ և մեկնաբանություններ չարաբաստիկ «չափորոշիչների», դպրոցների «դիմակահանդեսի», «հեռավար» դասընթացների մասին, որոնք բողոքի ալիք են բարձրացրել և նրա հրաժարականի պահանջի պատճառ դարձել։ Բայց՝ ոչ։ Այս անձը Միք. Նալբանդյան չէ։ Նա փաստերով և մեկնաբանություններով խոսելու ունակ չէ։Այսինքն՝ նա երբեք, ոչ մի ժամանակ չի կարող գոնե մի քիչ, անգամ մի եղունգաչափ Միք. Նալբանդյան լինել։ Նա ... ոչ ավել, ոչ պակաս, առաքյալ է։ Ոչ, ո’չ, ձեզ հայտնի Առաքյալների մասին չէ խոսքը։ Նրանք Առաքյալ անվանվեցին Մարդկանց կողմից։ Սա ինքն է իրեն առաքյալ հռչակել, հասկանու՞մ եք, ինքը։ Հիմա չասե՞նք, որ սա Մեծն Չարենցի հայտնի հերոսի օրինակով հենվել է... ինքն իր վրա։ Իսկ իր ղեկավարած գերատեսչությունը ոչ թե «կլուբ» է, ինչպես լավատեսորեն համոզված են մեր մի շարք քաղաքացիներ, այլ Չարենցի ասած այն «կենտրոնաուղեղասարդը», որ իր ապականող չանչերը ուղղել է մեր ինքնության հիմնական գրավականներին՝ կրթությանն ու մշակույթին։

Սա չափազանցություն չէ։ Այս երևույթը «մոռացել» է, որ ինքը պատասխանատու է նաև երիտասարդության, գիտության և սպորտի ոլորտների համար նաև։ Սրանք մատնել է անտերության՝ հուսալով, թե դրանք մեխանիկորեն կքայքայվեն անտարբերության արդյունքում։ Այդ մասին՝ հետո։

Կրթությունը քայքայելն է նրա համար առաջնայինը, այստեղ անխոնջ կերպով աշխատում է։ Եվ չի լսում ոչ մի սթափեցնող ձայն։ Ավելի ճիշտ՝ համոզված է՝ ինքը առաքելություն ունի և այն իրագործելու է ամեն գնով։ Իսկ մնացածը կա’մ պահպանողական են, կա’մ խավարամիտ, կա’ էլ, լավագույն դեպքում՝ հակահեղափոխական։ Սա ծանոթ երգ է. այս մասին չխոսենք։ «Առաքելությունն» իրականացնելու համար այս անձը ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում։ Եվ... ստում է։ Ստում է անամոթաբար՝ նույն բանի մեջ մեղադրելով իր քննադատներին։ Ստում է, երբ պնդում է, թե աշակերտների դիմակավորման դեմ բողոքներ չեն եղել, ստում է, երբ ասում է, թե իրեն նվիրած արկղերի մեջ իր նախորդի քրեական հանցանքների մասին փաստերն է լցնելու և ՀՔԾ- ին ներկայացնի, ստում է, երբ ասում է, թե այս չափորոշիչների հիմքով ստեղծվելիք առարկայական ծրագրերը ավելի լավն ու ազգային են լինելու, փարիսեցիաբար խաբում է, երբ ասում է , թե վերափոխվել են չափորոշիչները, քանի որ գրականության ծրագրերում պահպանվել են «արդի» գրականություն կոչվածի աղբակիր նմուշները։ Նրա ստերի թվարկումը մի ամբողջ ստվար հատորի նյութ կդառնա։ Նա իր պարտքի և անելիքների մասին հեռավոր պատկերացում անգամ չունի։ Եվ քանի որ վերին ատյաններում բազմածները նրան անփոխարինելի են համարում և ներկայացնում, բարձրագոչ տոնով ու մատ թափ տալով է խոսում վաստակաշատ մարդկանց հետ։ Բայց ժողովուրդն ասում է՝ «Դատարկ ամանն է բարձր զրնգում»։

Բարձրացրու’ կափարիչը, և դատարկությունը կերևա։ Նաև այս անձը պիտի հասկանա, որ աշխատավարձ և չարդարացված պարգևավճարներ ինքն ստանում է հարկատուների հաշվին ու հաշվետու է հենց նրանց։ Եվ իր ղեկավարած ոլորտները իր արտերը չեն, որ բակլան խաշած ցանի։ Թող նաև այս մասին մտածի, եթե, իհարկե, ի զորու է։

Հ.Գ. Հա, մեկ էլ թող վկայի, թե ովքե՞ր և ինչքան են նրան «առաքյալ» կարգողները աղաչել, որ իրագործի իր «առաքելությունը»։

Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>