Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Մի մեծ դեղին քարտ Նիկոլին․ թեպետ՝ ավելին չէի էլ սպասում

Վարչապետը գնացել էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոց․․․մեր, մեր սերնդի և՝ ոչ միայն, ընկեր Իշխանյանի անվան դպրոց․․․ Նկատեցի, ընկեր Իշխանյանի զավակներից ոչ մեկն այնտեղ չէր․․Ցավոք․․

Իշխանությունը պիտի այնպիսին լինի, որ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից, աշխատի, համագործակցի, գոնե՝ հանրային շփումներում էթիկայի չափանիշները փորձի պահպանել ՀՀ բոլոր քաղաքացիների հանդեպ, առավել ևս՝ Իշխանյանի զավակների․․․

Մի մեծ դեղին քարտ նիկոլին․․․ Թեպետ՝ ավելին չէի էլ սպասում․․ Նման է իրեն էլ, իր նախարարին էլ, առհասարակ, իրենց՝ փաթեթով․․

Հաջորդը․ կադրերում դիտում ենք՝ առաջին դասարաններ է ներխուժում արական սեռի փողկապավորների մի մեծ խումբ՝ դիմակով և փքված․․․․․․ Եվ, երեխեքին նիկոլը ի՞նչ հարցնի, որ լինի իրոք՝ նիկոլավարի՝ հարցնում է՝ էս մարդկանց ճանաչո՞ւմ եք․․ Երեխեքը, թե՝ չէ, և Նիկոլը թվարկում է , թե էստեղ են իրենք՝ քաղաքապետով, ԿԳՄՍ նախարարով և այլքով․․․․ Առաջին դասարան, վեց տարեկան պստլոներ, դիմակներով, վախեցած, մոլորված, դասասենյակում լիքը տղամարդ․․․․․Իրենք այդ պահին միայն իրենց մայրիկներին կուզեին տեսնել․․ Մեկ այլ հարց է տալիս Նիկոլը, լուսավոր պստլոներին, Երևանում, Հայաստանի սրտում, աշնան այս հրաշալի օրը, և ի՞նչ է հարցնում, ասում է ատամները լվանո՞ւմ եք․․․Մեկ էլ, մի պուճուր հրաշքի՝ պապադ որտե՞ղ է աշխատում․․․ Հետո էլ թե՝ օրը երեք անգամ լվանալն է ճիշտ․․։ Երեխաներից՝ զրո արձագանք, ի՞նչ իմանան երեխեքը, թե ի՞նչ է ուզում էդ մարդը․․․․Մեկը չասի՞, բա եթե էդքանը գիտես, ինչո՞ւ․․․Ասա՝ ինչու․․․ Իսկ ես մտածում եմ՝ գուցե շատ շուտով ԻՔ-ից ինչ-որ մեկը խոզանակի կամ ատամի մածուկի բիզնես է սկսելու․․․Գովազդը բարձր մակարդակով արդեն կա, և, պոտենցիալ սպառողին են եկել գայթակղելու․․ Ու ոչ մի հարց , թե ո՞վ է Ռաֆայել Իշխանյանը/վստահ եմ, փորձառու ուսուցիչները , այդ հարցի պատասխանը երեխաներին բացատրած կլինեին․․Անգամ՝ հորդորած, որ եթե վարչապետը հարցնի, խրոխտ պատասխանեն․․․ Իհարկե՝ չեղավ հարց, իսկ այցը դպրոց վերածվեց հերթական խեղկատակության․․ Չեղավ նաև ոչ մի հարց Հայաստանի, հայրենիքի և, առհասարակ, նաև ՝մանկության մասին․․

Դիմակի ինչ-որ բազար եղավ, թե «դիմակ կարողներին ասենք երեխաների չափսերով էլ կարեն», ուսուցիչներից մեկը համարձակվեց ասել, թե՝ կան, կան, կան նաև երեխաների դեմքի չափսերով․․ Իբր կարում եք, որ ի՞նչ անեք, արդեն 1200 զոհ ունեք՝ քովիդազոհ․․․ Իսկ որպես այս տխուր օրվա ավարտ՝ երեխաներին թոկերով կապած ինչ-որ մի դպրոցի բակ, Երևան, մեր օրեր, 21-րդ դար, և արմագեդո՞ն, և՝ ստրկատիրական հիշեցնող տխուր, շատ տխուր ու զայրացնող շարք․․․ Ուղեղները լրիվ լվացած ինչ-որ մարդիկ, որ եկել և փորձում են էս պայծառ պուճուրներին հիմիկվանից ընտելացնել դիմակին/փակ բերան/, պարանին /անշարժ դիրք/, և ատամների մասին զառանցանքին․․․․

Սեպտեմբերի մեկերը ավանդաբար Գիտության և գիտելիքի օրեր են եղել․․․․․ կրթություն, գիտություն, Մեսրոպ Մաշտոց, և այլ սիրուն ու ճիշտ բաներն իսպառ մոռացվեցի՞ն․․ Փոխարենը, ԿԳՄՍ նախարարը խիստ խանդոտ գտնվեց, երբ Հայկոն գրատախտակի մոտ ինչ-որ թուղթ ցույց տվեց Նիկոլին, հաստատ ասում էր՝ թե իր փայլուն ուղեղից է ծնվել այդ թուղթը գրատախտակներին փակցնելու «հանճարեղ» գաղափալը․․Այ, դրանից հետո միայն ԿԳՄՍ-ն կենդանության նշաններ ցույց տվեց և արդեն մյուս դասասենյակներում դիրքավորվում էր այնպես, որ վարչապետի անմիջապես կողքին հայտնվի․․․

Շնորհավոր սեպտեմբերի 14 դարձած իմ սեպտեմբերի մեկ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>