Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք այսչափ պասիվ, ձախողված ու փակուղային չի եղել, Փաշինյանը երկու տարում խառնեց ու փչացրեց ամեն ինչ

«Շուրջ երեսուն տարվա անկախության պատմության ընթացքում Հայաստանը երբեք չի ունեցել այսչափ խայտառակ արտաքին քաղաքականություն, ինչ որ ունի Նիկոլ Փաշինյան վարչապետի օրոք: Երբեք Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսչափ պասիվ, այսչափ ձախողված ու փակուղային չի եղել: Երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշիյանը խառնեց ու փչացրեց ամեն ինչ` նվազագույնի հասցնելով թե Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ՀԱՊԿ գծով դաշնակիցների հետ հարաբերությունները, և թե ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի հետ հարաբերությունները: Ըստ էության, պետության արտաքին քաղաքականության ոլորտում ոչինչ չի կատարվում, կրկնում եմ` ոչինչ չի կատարվում, բացի հետընթացից: Արցախյան բանակցությունների մասին չխոսենք, որովհետև Նիկոլն այնպես է խառնել ամեն ինչ իրար, որ տասնամյակներ են պետք գալու վիճակը շտկելու համար: Հուսանք, որ ստեղծված իրավիճակում Ալիևի «դուխը չի հերիքի» օգտվել բանակցային սեղանին Նիկոլ Փաշինյանի «մատուցած ծառայություններից» ու լայնամաշստաբ պատերազմ չի սկսի, ավելի շուտ` Մոսկվան ու Վաշինգտոնը հաստատակամ կգտնվեն Ադրբեջանին զսպելու հարցում:

Ասածս ստեղծված իրավիճակի ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքագիտական գնահատական է: Ասածս հանրահռչակ ճշմարտություն է: Դա տեսնում են բոլորը, դա գիտեն բոլորը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավորություններն ուներ գոնե թե արտաքին քաղաքականության բնագավառում վիճակն այս ողբերգական կետին չհասցնելու համար: Գիտե՞ք` ինչու՞ այսպես եղավ: Որովհետև Նիկոլն ու իր հետ Գյումրիից Երևան քայլածները թերուս են, պետական կառավարման զրո փորձ ու գիտելիք ունեն, գոռոզ են, ոչ մի պատկերացում չունեն արտաքին քաղաքականության, դիվանագիտության և աշխարհաքաղաքականության մասին: Իսկ պետական շահը հասկանում են միայն պարգևավճարներով բյուջեն լափելու համատեքստում: Ուսումնասիրեք սրանց անցյալը. սրանցից ո՞ր մեկն է իրենց կուրսի ամենալավ սովորողների եռյակում եղել, սրանցից ո՞վ է մասնավորում կայացած եղել` որպես բարձր վարձատրվող ինչ-որ բանի մասնագետ: Ուսումնասիրեք ու ինքներդ կհամոզվեք, որ արանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միջակությունների խմբավորում են, որ զավթեցին իշխանությունը Հայաստանում և երկու տարվա ընթացքում երկիրը կանգնեցրել են բարոյական, իրավական, արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական ու սոցիալական աղետի շեմին: Ասածումս չափազանցություն չկա. համարյա թե երաշխավորված արհավիրքի նախանշանները միայն կույրը չի տեսնում:

Իսկ կարող էին չէ՞ մարդկանց չսորտավորել, սև ու սպիտակի չբաժանել ու նախկին արտգործնախարարների ներուժն օգտագործել դիվանագիտական գործերում: Օրինակ` էդվարդ Նալբանդյանի փորձն ու գիտելիքները պետք չէի՞ն երկրին: Շատ բարձր որակավորում ունեցող այս դիվանագետը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից պատվով կատարել է իր գործը դիվանագիտական ճակատում: Ու՞մ էր խանգարում Էդվարդ Նալբանդյանը, որ այս փնթիները չցանկացան օգտագործել նրա գիտելիքներն ու փորձը` հանուն պետական շահերի: Ասենք` ո՞նց որոշեցին, որ Էդվարդ Նալբանդյանը սև է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Զոհրաբ Մնացականյանը` սպիտակ: Կամ արդյո՞ք 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո Վարդան Օսկանյանն ու Զոհրաբ Մնացականյանը նույն գործը չեն արել, այսպես ասած` նույն քաղաքական գծի մեջ չեն եղել: Կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում 2013-ի միտինգներին Նիկոլ Փաշինյանը հարթակներից կոկորդն էր պատռում, ընդհանրապես ոչ մի անելիք չունե՞ր երկրի դիվանագիտական գործերում: Իսկ Վահան Փափազյանն ի՞նչ էր արել սրանց, որի ծառայություններից նույնպես չօգտվեցին: Միակ նախկին արտգործնախարարը, որ դիվանագիտական պաշտոն է զբաղեցնում, Ալեքսանդր Արզումանյանն է, այն էլ` Դանիայում նրան դեսպան նշանակել է Նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ.-ին: Հիմա հասկացա՞ք` ով են սրանք, ինչքան հեռու են պետական կառավարում ու պետական շահ հասկացություններից»:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>