Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

«Սրան էլ ջարդեք, ծալեք»․ ծանրամարտի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանը՝ իր հանդեպ ՀՀ ոստիկանների կիրառած բռնության մասին

Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը հայտարարություն է տարածել իր հանդեպ ոստիկանական բռնությունների մասին: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ես Արմեն Մհերի Ղազարյանն եմ՝ ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար։ 1997-2007թթ. Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել եմ բազմաթիվ միջազգային հարթակներում. Եվրոպայի պատանիների չեմպիոն և ռեկորդակիր եմ, աշխարհի երիտասարդների չեմպիոն, մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում ապահովել եմ առավելագույն՝ 4-րդ հորիզոնական։ Երկարատև, ոչ դյուրին և ակտիվ մարզական կարիերայից հետո քաղաք Սպիտակում սեփական միջոցներով կառուցել եմ մարզասրահ, որտեղ անվճար մարզվում են բոլոր ցանկացողները։ Այս ամենը անում եմ՝ ի հանգստություն իմ խղճի, ի հիշատակ հորս՝ ծանրամարտի վաստակավոր մարզիչ Մհեր Ղազարյանի և ի փառս հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության։

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին գտնվել եմ Նոր Նորք վարչական շրջանի բակերից մեկում իմ ծանոթների հետ, որտեղից առևանգվել եմ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցների կողմից՝միայն այն բանի համար, որ ներկա եմ գտվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։ «Սրան էլ ջարդեք, ծալեք» հրահանգից հետո քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնի ուժով՝ ուղեկցված հայհոյախառն արտահայտություններով, առևանգել են նաև ինձ և իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք։ Հետագայում պարզ դարձավ, որ երկրորդ քաղաքացու առևանգումը տեղի էր ունենում ոստիկանության աշխատակիցներից մեկի անձնական շարժառիթներով։ Բաժանմունքի 3-րդ հարկում, կիսամութ ինչ-որ սենյակում տևական ժամանակ ենթարկվել եմ խմբակային ծեծի։ Ոստիկանների կողմից իմ նկատմամբ թույլ են տրվել պատիվս ու արժանապատվությունս վիրավորող բազմաթիվ արարքներ։ Մոտավորապես 3 ժամ անց բաց են թողել՝ պայմանով, որ կստորագրեմ ինչ-որ փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ չեմ։ Հաջորդ օրը դիմել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով, որտեղ ստացել եմ ախտորոշում՝ կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նույն օրը դեպքի մասին դիմում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Այս օրերի ընթացքում ինձ հետ կապ են հաստատել Նոր Նորքի ոստիկանության տարբեր աշխատակիցներ, ովքեր համոզելու, հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով փորձել են ստանալ սուտ բացատրություն, որ վերոնշյալ դեպքը տեղի չի ունեցել, և ես մարմնական վնասվածքները ստացել եմ այլ հանգամանքներում։ Չանելու դեպքում սպառնացել են «իմ գլխին գործ սարքել»։ Ինձ առավել վրդովվեցրել են ոչ այնքան ոստիկանության բաժանմունքում կրած ֆիզիկական դժվարությունները, որքան պատվիս ու արժանապատվությանս հասցված վիրավորանքները, անօրինականությունը («բեսպրեդելը»), այդ ոստիկանների համոզմունքը առ այն, որ իրենք անպատժելի են և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։ Խնդրի հանրայանցումը չունի որևէ քաղաքական ենթատեքստ և իմ այս հայտարարությունը նպատակ ունի կանխել համակարգը չարաշահող հանցավոր ոստիկանների՝ կոծկող, թաքուն ու վտանգավոր գործողություններն իմ դեմ։ Ծայրահեղ անհրաժեշտություն է, որ անմիջապես դադարացվեն համակարգում գտնվող այս անձանց աշխատանքային լիազորությունները մինչև քննության ավարտը, որից հետո, հուսով եմ, որ նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Նրանց հետագա գործունեությունը վտանգավոր է ցանկացած ՀՀ քաղաքացու համար, քանի որ իմ փոխարեն կարող է լինել ցանկացած այլ քաղաքացի։ Խորապես համոզված եմ, որ պայքարը նմանատիպ հանցավոր խմբերի դեմ բոլոր ՀՀ քաղաքացիների պարտքն է։ Պատրաստվում եմ պայքարել բոլոր հնարավոր օրինական միջոցներով։ Արդեն իսկ դիմել եմ տարբեր իրավապահ մարմինների։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարծում եմ, որ ՄԵՆԱԿ չեմ, և իմ պետությունը պատրաստ է կանգնել իմ կողքին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>