Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Իշխանությունը կոմպլեքս ունի՞ ՌԴ հետ հարաբերություններում․ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ /մաս 4-րդ/

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՔՍ ՈՒՆ՞Ի ՌԴ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ
/մաս 4-րդ/
 
Շարունակելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ դիտարկումները ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովման ռազմավարական ձևակերպումներին: Մասնավորապես`
 
1. «Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում» բաժնում արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրականացման սկզբունքները լիարժեք չեն արտահայտում արդյունավետ արտաքին քաղաքականության մեթոդաբանությունը (կետ 4.2): Հատկապես բացակայում է շահերի համադրման և որևէ տիպի հակասությունների վրա արտաքին քաղաքականության վարման սկզբունքի բացակայությունը: Այն միշտ անկյունաքարային սկզբունք է եղել ՀՀ արտաքին քաղաքականության համար և բազմիցս ապացուցել է իր արդարացիությունը:
 
2. Տարօրինակ է այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ձևակերպումներում հատուկ ընդգծվում է միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքի կարևորությունը (կետ 4.7), ինչը չի արվում այլ պետությունների հետ համագործակցության մասին ձևակերպումներում: Ի՞նչ է սա նշանակում, իշխանությունը հատուկ նախապաշարմունք ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում, թե՞ ՌԴ կողմից ինչ-ինչ հարցերում արդեն հասցրել է ասիմետրիկ իրավահավասարության ազդանշաններ ստանալ:
 
3. Հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգերն ու առաջնահերթությունները, խիստ էական կլիներ Ֆրանսիայի, Իրանի և Վրաստանի հետ համագործակցության առանքային խնդիրները ձևակերպել և բացել առանձին կետերով ( կետ 4.9; 4.10): Փոխարենը՝ ռազմավարության տեքստում տեղ են գտել անհարկի կրկնվող և անէական նշանակությամբ տարբեր ձևակերպումներ: Իսկ 4.13 կետում ճիշտ կլինի դուրս հանել “նաև” շաղկապը:
 
4. «Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում» բաժնում չի երևում ՀՀ ՊՆ վերջերս որդեգրած` ըստ անհրաժեշտության նախահարձակ լինելու, և նոր ագրեսիաների պարագայում հարձակողական գործողությունների կիրառման հավանականության մասին որևէ միտք: Այն, ի դեպ, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող ագրեսիվ ռազմաքաղաքական փոփոխությունների ֆոնի վրա` լրիվությամբ ընկալվում է որպես զսպման հանգամանքներից մեկը:
 
5. Ինչպես ողջ փաստաթղթում, այնպես էլ «Արցախի անվտանգության ապահովում» բաժնում չի կիրառվում «Արցախի Հանրապետություն» տերմինը` փոխարենը նշելով «Արցախ» անվանումը: Նույնիսկ 4.29 կետում չի նշվում, որ 1994թ. հրադադարը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից: Բացի այդ, ռազմավարության տեքստում մի քանի անգամ կրկնվում է «Արցախի» կարգավիճակ և “Արցախի անվտանգություն” բառակապակցությունները, որոնք որևէ կետում սահմանված չեն, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ է հասկանում այդ ձևակերպումների տակ: Սա լայն անորոշություն է, որտեղ կոնկրետացված չէ հակամարտության բուն նպատակը, ինչն օրինակ հստակ սահմաված էր նախորդ` 2007թ. Ռազմավարության տեքստում. «Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»:
 
6. Ազգային անվտանգության ռամավարությունը միշտ էլ կարելի է վերանայել և լրացումներ իրականացնել: Ուստի տեղին կլինի, հատկապես Տավուշի սահմանամեձ որոշ դիրքերում Ադրբեջանի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների մատնանշմամբ ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության ռազմավարական հարց համարել նաև սահմանագծի ողջ երկայնքով վստահության մեխանիզմների ներդրման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը: Այն որպես լրացում կարելի է ձևակերպել 4.24 կետի շարունակության մեջ:
Շարունակելի…

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>