Մահաբերի «խաղաղությունը» Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3
Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) ԿԸՀ–ն գրանցեց 19 քաղաքական ուժերին, հայտնի է հերթականությունը քվեաթերթիկներում, ԲՀԿ-ն թիվ 7-ն է Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Milliyet-ի Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը Պատերազմ Արցախում
Մահաբերի «խաղաղությունը» Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար Անլրջություն. «Բոլորին դեմ եմ»-ը փորձում էր ԿԸՀ նիստին մասնակցել Մարվելի կերպարներով ԿԸՀ–ն գրանցեց 19 քաղաքական ուժերին, հայտնի է հերթականությունը քվեաթերթիկներում, ԲՀԿ-ն թիվ 7-ն է Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում ԿԸՀ-ն մերժեց «Այլանս» և ԴՕԿ կուսակցությունների 1-ին համարների` Տիգրան Ուրիխանյանի և Վարդան Ղուկասյանի գրանցումները Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը Գերմանիայից դուրս է բերում զորքերն՝ ի պատասխան «անարդյունավետ հայտարարությունների» Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում. Սիվիլնեթ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո» Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել Քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը ««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, հայաստանյան ռեժիմը խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը. Աբրահամյան Ծիծաղելի է, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ. Բադալյանը Գևորգ Պապոյանի՝ Wildberries-ի մասին արած հայտարարության վերաբերյալ Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդներին ու ռազմագերիներին․Քերոլայն Քոքսի բաց նամակը Փաշինյանը Հայաստանում դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա է իրականացնում, դրա համար պետք է ցանկացած արդարացում գտնի Ադրբեջանի գործողությունները Արցախում արդարացնելու համար․ Ստեփան Դանիելյան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գագաթաժողովը Երևանում․․․ Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ)

Ո՞ւմ ձեռքում կհայտնվի Ազգային արխիվը

«Իրատես» թերթը գրում է․ «Ողջ նախարարությունը մերձավորներով ողողած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի ղեկավարման շրջանում Հայաստանի դատաիրավական համակարգն անտրամաբանական, անհասկանալի որոշումների, նախագծերի էպիկենտրոն է դարձել, քաղաքական գործընթացները սկսել են «արդարադատություն» թելադրել, կարծես բոլոր «վնգստացող» դատավորներին «հեղափոխականներով» փոխարինել էր, ամենուր իրավականության բարձր նշաձող էր սահմանել, մնացել էր միայն Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին աշխատանքից ազատելը։

Նախարարության ենթակայությամբ գործող բոլոր օղակներից ամենաաշխատող և դեռ «քայլածներով» չհամալրված միակ կառույցը շա՜տ ծանր էր նստել նախարարի սրտին։ Ամիսներ շարունակ Բադասյանին հանգիստ չէր տալիս այն միտքը, որ Ազգային արխիվի տնօրենին չի կարող աշխատանքից ազատել, և ո՜վ զարմանք, պատճառը գտնվեց. պետք է առնվազն բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններն անհապաղ հեռացվեն աշխատանքից, բայց իրականում միայն Վիրաբյանն է մեծ «մեղք» գործել։ ՈՒ անգամ երկու ամիս չսպասելով, որ ավարտվի արխիվի կայացման գործում իսկապես մեծ ներդում ունեցող գիտնականի պայմանագրի ժամկետը, նրան ցուցադրաբար հեռացնում են աշխատանքից՝ իրենց նեղմտությունն ու փոքրոգությունը հերթական անգամ ի ցույց դնելով տարիների վաստակ ունեցող մարդու հանդեպ։

Բայց՝ ամեն ինչ հերթով։ Ռուստամ Բադասյանն Ազգային արխիվի տնօրենին աշխատանքից հեռացրել է իբր պետությանը 2016-2018 թթ. հարկեր չվճարելու պատճառով։ Մինչդեռ նախարարը հարկ չի համարել անգամ ծանոթանալ իր նախորդների որոշումներին, որոնք փաստում են հետևյալը. 2016-ին կառավարությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց պետությունն ավելի ուշ է պահուստային ֆոնդից գումար հատկացրել, նրանք էլ ուշացումով կատարել իրենց պարտավորությունը։ Այսինքն՝ խոսքը բոլոր ՊՈԱԿ-ների մասին է, բայց նախարարի «ցնցող» տրամաբանությամբ, այդ կազմակերպությունների բոլոր ղեկավարները գործել են իրավական հարթությունում, բացի Վիրաբյանից։

ՈՒրեմն ո՞րն է միայն Վիրաբյանին հետապնդելու պատճառը։ «Իրատեսն» այս հարցն ուղղեց Ազգային արխիվի տնօրենին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում։

«Ազնվորեն, որքան փորձել եմ հասկանալ, թե որն է ինձ աշխատանքից հեռացնելու պատճառը, չեմ կարողացել հասկանալ։ Միայն ասել են, թե ինձ չեն վստահում»,- ասաց Ամատունի Վիրաբյանը, իսկ դիտարկմանը, թե ո՞րն է չվստահելու հիմքը, մեր զրուցակիցը փաստեց, որ անգամ չվստահելու պատճառներն իրեն չեն ասել։

Գիտնականի փոխանցմամբ, արդեն մի քանի օր է, ինչ իր ազատման հրամանը կա, սակայն ժամանակավոր պաշտոնակատար դեռ չեն նշանակել։ Հարցին՝ գուցե վերանայե՞ն որոշումը, ի վերջո, արխիվի շուրջ 250 աշխատակից բաց նամակով դիմել է վարչապետին, Ձեզ էլ երկու ամիս է մնացել, 20 տարի արխիվը ղեկավարած Վիրաբյանը դժվարացավ պատասխանել։ «Չեմ կարող ասել, նստած սպասում եմ, թե ով է գալիս ինձ փոխարինելու, որ թղթերը հանձնեմ ու գնամ»։

Վիրավորված չէ՞ կառույցի հիմքում կանգնած, արխիվի կայացման գործում մեծ լումա ունեցող գիտնականը, որ կառավարությունն այս կերպ է իրեն ճանապարհում։ «Իհարկե, վիրավորական է,- ասաց,- հատկապես, որ երկու ամիս է մնացել իմ պաշտոնավարման ժամկետը լրանալուն։ Իրենց խնդրել եմ, որ համբերեն երկու ամիս, պատվով զիջեմ իմ տեղը, գնամ»։

Գիտնականի այս խոսքերը երևի ամենամեծ վիրավորանքը պիտի լինեն ճղճիմ, դիլետանտ, սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չտեսնող ղեկավարներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>