«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«ՀՀ քաղաքացիները, բացի Նիկոլ Փաշինյանից, 5–րդ շարասյան ներկայացուցիչներից ու ՔՊԿ–ական մի քանի դրածոներից, սգի ու տագնապի մեջ են հայտնվել։ Ոչ մեկ չի ողջունում մեր հյուսիսային հատվածում թշնամու առաջխաղացումը, քանզի դրանից հետո ոչ թե 4 գյուղ, այլ մի հսկայական տարածք պարզապես դառնալու է ապրելու համար ոչ անվտանգ վայր։ Գումարած կոմունիկացիոն ու ենթակառուցվածքային համակարգերի փլուզումը։ Հարվածի տակ է հայտնվելու ամբողջ Հայաստանը։
Նիկոլ Փաշինյանը խաբում է, թե, իբր, Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման են գնում և որոշել են դա սկսել Տավուշի մարզից։ Իրականում Փաշինյանը գնում է տարածքների զիջման՝ դիմացը ստանալով ․․․ ոչինչ Հայաստանի համար և օգուտ անձամբ իր համար։ Անունը դրել են «անվտանգային ռիսկերի նվազեցում», բայց զիջումները ճիշտ հակառակն են ապահովելու։
Եթե սահմանազատում ու սահմանագծում լիներ, ապա մենք ամբողջական քարտեզին ծանոթ կլինեինք։ Մեզ, սակայն, քարտեզի մասին չեն ասում։ Դա նշանակում է, որ տեղի է ունենում հայկական պաշտպանական գծի փլուզում։ Ուրիշ ոչինչ։
Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ոչ լեգիտիմ որոշումը ողջունել են Թուրքիան, ԱՄՆ–ը և ԵՄ–ն (Ադրբեջանը ցնծության մեջ է)։ Չեն ողջունել Ռուսաստանն ու Իրանը։
Ողջունողների մոտիվացիան պարզ է։ Թուրքիան Ադրբեջանի հետ պատրաստվում է Հայաստանի ոչնչացմանն, ու Տավուշում արվելիք զիջումները ևս մեկ քայլ են այդ ուղղությամբ։
ԱՄՆ–ը և ԵՄ–ն չեն ուզում Հայաստանի ոչնչացում, բայց ուզում են ռուսական գործոնի զրոյացում Հայաստանում, թուրանական աշխարհի հզորացում որպես հակառուսական գործոն, ինչը Հայաստանի համար կանխորոշելու է Արցախի ճակատագրի կրկնությունը։ Եթե Արցախում «բնապահպաններով» շրջափակեցին, ապա այստեղ դա անելու են «սահմանապահներով»։
Արևմուտքի համար Փաշինյանի հակառուսական քայլերը գտածո են։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ առավել ևս։
Առանց ռուսական միջնորդության ցանկացած սահմանազատում կոչվածը վերածվելու է Հայաստանի միակողմանի զիջումների ու բանն ավարտվելու է Ալեքսանդրապոլ–2–ով (դա լավագույն դեպքում)։ Սա Արևմուտքը լավ գիտի, բայց հայերից ավելի հայ լինելու պարտավորություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանի հարցերն ինքներս պետք է լուծենք։
Փաշինյանն արդեն հայտարարել է, որ զիջումներին զուգահեռ պետք է վերանան ռուսական ռազմական հենակետերը Տավուշում։ Արևմուտքին նա բացառապես այդ թեմայով է հետաքրքրում։ Վերջնական նպատակը Հայաստանից ռուսական 102–րդ բազան հեռացնելն ու Հայաստանի ուկրաինացումն ապահովելն է (Վրաստանում Արևմուտքը հակառուսական քաղաքականության իրականացումն ու տվյալ երկիրը մանրադրամ սարքելն ուզում է կյանքի կոչել վրացական ընդդիմության միջոցով)։

Եվ այսպես, Տավուշում մեր զիջումները բավարարում են Ադրբեջանի ժողովրդին, Թուրքիայի ժողովրդին, Արևմուտքի ժողովրդին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի համար նախատեսված է Արցախի ճակատագրի կրկնությունը։
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է վերածվի Հայաստանի ոչնչացման գործընթացի՝ «խաղաղության» և «ինքնիշխանության» լոզունգների ներքո։ Փաշինյանի քայլերը դրան են հանգեցնում։
Սա նշանակում է, որ մենք համազգային մեծ համախմբման պետք է գնանք, թույլ չտանք մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզում։
Իշխանափոխությունը դառնում է ազգային ազատագրական պայքարի կարևորագույն նախապայմանը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan