Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Իմ և իմ գործընկերների վրա քրգործեր են «կարվում»

Գնալով համառ են դառնում լուրերը, որ այս իշխանությունն այդուհանդերձ, որոշել է հատել ադեկվատության բոլոր սահմանները եւ քրեական գործեր հարուցել իմ եւ իմ որոշ գործընկերների հանդեպ։ Ավելին, քանի որ տարբեր համակարգերում դեռևս կան ադեկվատ մարդիկ, մեզ փոխանցում են, որ իմ և իմ գործընկերների վրա շատ ինտենսիվորեն քրեական գործեր են «կարվում», պեղվում են ինչ-որ մարդիկ, մոնտաժվում են գաղտնալսված հեռախոսազրույցներ և ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի այդ ստի, ապատեղեկատվության, անամոթության, կեղծիքի փաթեթը տան գլխավոր դատախազի ձեռքը և ուղարկեն խորհրդարան, ինչպես արեցին Գագիկ Ծառուկյանի դեպքում։

Ուրեմն լսեք ինչ եմ ասում։

Նա, ով այս ամենի պատվիրատուն է, ինձ շատ լավ է ճանաչում ու շատ լավ գիտի, որ ինձ որևէ բանով վախեցնել հնարավոր չէ: Ինձ կապել ընտրական կեղծիքի հետ, դա երևի թե Գինեսի ռեկորդների գրքին արժանի աբսուրդը կլինի, անկախ նրանից, թե քանի՞ գաղտնալսում են իրենց ճաշակով մոնտաժել ու քանի՞ մարդ են պեղել, ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել, կամ դեռ տալու են: Ու էդ մարդիկ շատ լավ պիտի իմանան, որ մի օր, իսկ այդ օրը վստահաբար հեռու չէ, իմ, իմ գործընկերների դեմ բոլոր կեղծ ցուցմունքներ տվողները դատվելու են՝ էս լկտի քաղաքական հետապնդման բոլոր պատասխանատուների հետ ձեռք ձեռքի տված։

Հա, գիտեմ, որ խնդիր եք դրել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից էլ հանեք։ Գիտեք, ես կարող եմ ցանկացած պահի ինքս վայր դնել հանձնաժողովի նախագահի լիազորությունն ու որպես պատգամավոր շատ ավելի ազատ կլինեմ, բայց սկզբունքորեն չեմ անելու։ Սպասելու եմ, որ դա դուք անեք ու հետո նայելու եմ ձեր միջի էն մի քանի պարկեշտ մարդկանց աչքերին, ովքեր կատարելու են, պարզապես չեն կարող չկատարել բոլոր նողկալի հրահանգները։

Ուստի, ձեր հետագա քայլերը թեթեւացնելու համար մի փոքր «սպռավոչկա»՝ ո՛չ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց ենք վախենում, ո՛չ էլ, որքան էլ ձեզ համար տարօրինակ թվա՝ կալանավորվելուց։

Նա, ով այս ամենը նախաձեռնել է, ով հրահանգ է տվել իրավապահ համակարգին կյանքի գնով մեզ մեկուսացնել, մտածելու շատ բան ունի:

Ամենայն մանրամասնությամբ գիտենք՝ ո՞ւմ ինչ հրահանգ է տրված, ինչպիսի՞ իրավիճակում են դրված մարդիկ, ովքեր գզիրի նման գյուղեգյուղ ընկած մարդիկ են պեղում, որ մեր դեմ ցուցմունքներ տան:

Հանկարծ մտքներով չանցնի, որ էս կարգի արշավներով ինձ կարող եք լռեցնել։ Ես վաղուց արդեն իմ ընտանիքին նախապատրաստել եմ, որ պատրաստ լինեն ձեր կողմից ամենաանբարո, ամենազազրելի քայլերի, որովհետեւ դուք ամեն ինչի եք ընդունակ։ Ամենապիղծ քայլերի։

Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Գալու է նաեւ այս ամենի համար պատասխան տալու ձեր ժամանակը։ Հանկարծ մտքներովդ չանցնի, թե ինչ-որ մեկը փախնելու է պատասխանատվությունից։

Հաշվեհարդարներ չեն լինելու։ Ես լինելու եմ էն մարդը, ով կանգնելու է ձեզ հետ հաշվեհարդար տեսնել ցանկացողների օրեցօր աճող բանակի դիմաց ու թույլ չի տալու։

Որովհետեւ դուք դեռ շատ բաների համար պատասխան պիտի տաք։ Առանց հաշվահարդարների։

Օրենքի առաջ։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>