Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Չարժի «ռուս արջին քաշքշել բեղերից»: Այդպես կարելի է և առանց գլխի մնալ

«Политген» վերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և հեղինակային Տելեգրամ-ալիքի քաղաքական խորհրդատու Յարոսլավ Իգնատովսկին հետաքրքիր հրապարակում է արել, հղելով «Незыгарь» տեղեկատվական հարթակին: Նա տեղեկացրել է Ռուսաստանում «Արևելյան կուսակցության» ստեղծման հնարավորության մասին, որի նպատակն է Թուրքիայի շահերի առաջխաղացումը ՌԴ-ի կովկասյան հանրապետություններում:

Ռուս փորձագետները գտնում են, որ Անկարան կգործարկի իր ազդեցության գործակալներին, նրանց առաջ «Արևելյան կուսակցություն» ստեղծելու խնդիր դնելով՝ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունենալու համար:

Եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա դա իրական սկանդալ կլինի:

Արտասահմանյան գործակալները մտադրվա՞ծ են առաջ տանել թուրքամետ կուսակցային ծրագրերը Ռուսաստանում: Խոսքը չի գնում փափուկ ուժի մասին գլոբալ քաղաքականության մեջ, ինչը նորմալ երևույթ է քաղաքակիրթ աշխարհում: Թուրքերը մտադիր են ոչ թե գովազդել «Հրաշալի դար» («Великолепный век») թուրքական սերիալը, ծանոթացնելով ռուսներին արևելյան մշակույթի հետ, այլ հենց կուսակցություն ստեղծել՝ ներգրավվելով Ռուսաստանի ներքաղաքական գործընթացների մեջ: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն մուսուլմանական աշխարհի համաշխարհային առաջնորդ է համարում:

Սոցկայքերի դաղստանյան սեգմենտում արդեն հիմա ակտիվ այն թեզերն են շրջանառվում, որ Թուրքիան մուսուլմանական աշխարհի կենտրոն է համարվում, իսկ Անկարայի քաղաքականությունն իբր ուղղված է մուսուլմանների կարծիքի ամրապնդմանն աշխարհով մեկ:

Ռուս փորձագետները նշում են, որ ժամանակն է պատմության դասերը հիշելու համար եւ ընգծում են, որ Օսմանյան կայսրությունն արդեն փորձել է «գրավել» Հյուսիս-Արևելյան Կովկասը, իսկ 1918 թ. Դաղստանում անգամ ստեղծվել է «Միասնություն և առաջընթաց» կուսակցության մասնաճյուղը, ի դեպ հավաքագրելով տեղաբնակներին, ներառելով Դաղստանի հոգևորականությանը:

Սակայն XX դարի սկզբին թուրքերը չկարողացան իրենց ենթարկել Դաղստանը և ամրապնդվել Հյուսիս-Արևելյան Կովկասում: Եւ հիմա, հավանաբար, նրանց ուղեղները նորից կլանել է «Մեծ Թուրքիայի» ստեղծման գաղափարը:

Ըստ ռուս փորձագետները Էրդողանը, հավանաբար, հույս ունի, որ Ռուսաստանում մուսուլմանական բնակչության աճը թույլ կտա իր «Արդարություն և զարգացում» կուսակցությանը առաջնորդ դառնալ ռուսաստանցի մուսուլմանների համար: Եվ հաստատ նրա մտքով չի անցնում, որ Ռուսաստանը աշխարհիկ պետություն է, որում հոգևորականությունը որոշիչ դեր չի խաղալու քաղաքականության մեջ:

Սակայն նշենք, որ կարծել, որ Անկարան ներսից կկործանի Ռուսաստանը, իմաստ չունի: Այո, Ռուսաստանը չի մոռացել Էրդողանի խորհրդական Մեսութ խոսքերը, որոնք այս տարվա սկզբին հնչել էին «A-Haber» հեռուստաալիքի եթերում:

«Ռուսաստանը կմասնատվի ներսից: Ռուսաստանում 25 մլն մուսուլման է բնակվում: Անցյալում մենք պատերազմել ենք Ռուսաստանի հետ 16 անգամ, մենք դա նորից կանենք, մեր վրեժը շատ դաժան կլինի», - հայտարարել էր նա:

Էրդողանը լավ կաներ հիշեր պատմության դասերը և գիտակցել, որ չարժի ռուս արջին քաշքշել բեղերից: Այդպես կարելի է և առանց գլխի մնալ:

Նշված իրողությունները գալիս են ապացույցելու այն, որ Թուրքիան ակտիվորեն փորձում է կյանքի կոչել այսպես կոչված «Մեծ Թուրքիա» ստեղծելու իր ռազմավարական ծրագիրը: Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու այն մասին, որ այդ ծրագրի շրջանակներում Թուրքիայի կազմ պետք է մտնեն ոչ միայն Սիրիան և Հայաստանը, այլ նաև Վրաստանի, Իռաքի, Բուլղարիայի և Հունաստանի որոշ տարածքներ , ինչպես նաև Կիպրոսն ամբողջությամբ: Փաստորեն իր այս ծրագիրն իրագործելու համար Թուրքիան չի խորշում անգամ ՌԴ- ում կուսակցություն հիմնելուց:

Այս ամենը պետք է լուրջ ահազանգ լինի նաև Հայաստանյան այն շրջանակների համար, որոնք կարծում են, թե հնարավոր է միայնակ սանձել մեր տարածաշրջանում Թուրքիային և դիմագրավվել նրա նկռտումներին:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>