Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Որևէ միտք գրելուց առաջ նայեք իրականությանը. ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ
/մաս 2-րդ/
 
Այս մասում ցանկանում եմ մի շարք դիտարկումներ անել ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության ներածության վերաբերյալ.
 
1. (ԱԱՌ, ներածություն 1.2 կետ) Նիկոլապատկան իշխանություններն արձանագրում են, որ քանի որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, ապա մեզանից պահանջվում է ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն: Մի բան, որին զուտ անվտանգության նկատառումներով պետք է հակառակ կողմից նայել: Այսինքն` ո՞ր ուժերը, ի՞նչ արտաքին աջակցությամբ, ինչպիսի՞ հեռահար նպատակներով, և ի՞նչ քաղաքական ու ոչ քաղաքական ներգործության միջոցով կարողացան իրականացնել հեղաշրջում մի երկրում, որն ուներ օրինական ընտրված, միջազգայնորեն ճանաչված ու պետությունը կայուն զարգացման տանող իշխանություններ: Ասենք թե, բախտներս բերեց, որ 2018թ. իշխանության ղեկին հմուտ և բազմափորձ Սերժ Սարգսյանն էր, ով ժամանակին հասկացավ, թե որտեղից են փչում քամիները, և հանուն պետության` գնաց խաղաղ ու անարյուն իշխանափոխության: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի դեմ նման մի ալիք կազմակերպվի, արդյո՞ք դրան ադեկվատ կվերաբերվի իշխանությունը` ի շահ պետականության, թե՞ ձեզնից հետո թեկուզ ջրհեղեղ:
 
2. Հայոց պետականության շահերը բազմազան են, և առընչվում են ամենատարբեր ոլորտներին: Հետևաբար միայն ՀՀ քաղաքացին է իմպերատիվ կերպով պարտավորված պաշտպանել դրանք: Աշխարհասփյուռ համայն հայ ժողովուրդը, բացի ազգությամբ Հայ լինելը, հանդիսանում է նաև իր բնակության երկրի քաղաքացի և շատ հարցերում չի կարող հակասության մեջ մտնել այդ երկրի շահերի հետ, ու Հայաստանի շահերի կրողը դառնալ: Որևէ միտք գրելուց առաջ նայեք իրականությանը, կամ էլ հստակեցրեք, թե ի”նչ ի նկատի ունեք (ԱԱՌ, ներածություն 1.4 կետ):
 
3. (ԱԱՌ, ներածություն 1.6 կետ) Մարտահրավերներին դիմակայելու, սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի միջազգային կշիռը բարձրացնելն իհարկե կարևոր նպատակ է, բայց գործող իշխանության պարագայում այն դարձել է ուտոպիա: Փոքր պետությունների համար` ձեր նշած “մեծացնել պետության կշիռ” հասկացությունը, սովորաբար սահմանափակվում է տարածաշրջանով: Նախորդ կառավարություններն իրենց հավասարակշռված, բազմավեկտոր, փոխլրացնող ու նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Հայաստանը դարձրեցին մի շարք միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, որի դեմ դուք ակտիվ պայքարում և քննադատում էիք: Իսկ հիմա նույնիսկ ԱՄՆ-ի հետ համագործակցության օրակարգ չեք կարողանում ստեղծել, ԵՄ-ից միայն փող եք ուզում, իսկ ՌԴ հետ ծանրակշիռ, բազմաֆունկցինալ, ռազմավարական հարաբերություններն ազատ անկում են ապրում: Ինչ վերաբերում է «փափուկ ուժի»-ի կիրառման բարի ցանկությանը, ապա չմոռանաք, որ ըստ այդ հասկացության հեղինակ Ջոզեֆ Նայի` պետության փափուկ ուժը հենվում է երեք գործոնների վրա. դոմինանտ մշակույթ, երկրի սահմաններից դուրս քաղաքական արժեքներ, և ուրիշների կողմից ընդունելի արտաքին քաղաքականություն: Հիմա նայեք ձեզ, ու չափեք ձեր գրածը ռազմավարությունը` ձեր արած քայլերի հետ:
 
ա/ Փակել եք մշակույթի նախարարությունը և պայքար եք սկսել ազգային արժեքների դեմ:
 
բ/ Ձեր հայտարարած միակ քաղաքական արժեքը` թավշյա հեղափողությունն է, որը բացի ձեզանից, ոչ մեկին պետք չէ ոչ դրսում, ոչ էլ ներսում:
 
գ/ Արտաքին քաղաքականության տխուր պատկերին էլ արդեն կարճ անդրադարձել եմ:
 
Իսկ եթե մտածում եք, որ հայկական սփյուռքը պետք է ձեր փոխարեն «փափուկ ուժի» կիրառմամբ զբաղվի, ապա չփակեիք Սերժ Սարգսյանի ստեղծած սփյուռքի նախարարությունը, և հետո չբերեիք ամենաթույլ հանձնակատարին ու դարձնեիք սփյուռքում ծաղրի առարկա:
 
Շարունակելի…
 
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>