Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Մի իրական սահմանադրական ճգնաժամի պատմություն

Մի իրական սահմանադրական ճգնաժամի
պատմություն

Հանրապետության նախագահի պաշտոնը
վայելող Արմեն Սարգսյանին
Դեռ ձիու վրա գտնվող Ն. Փաշինյանին և
Իրենց մասնագիտությունը հարգող
իրավաբաններին

Տիարք Սարգսյան և Փաշինյան,

Կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը ձեր «գերզբաղված» առօրյայից մի փոքր կտրելու համար: Խնդրելու եմ, որ ժողովրդի մասին մտածելուց ծռված ձեր մեջքը ուղղեք, հպարտ քաղաքացիների խնդիրներից արցունքով լցված ձեր աչքերը բացեք, մի պահ դուրս գաք մեսսինջերից ու լսեք, թե ուր եք դուք ու միլիոններով պարգևավճարներ ստացած ձեր Չիրավաբանները հասցրել երկիրը:

Հիրավի ափսոսանք եմ հայտնում, որ այս թեմա-խայտառակությունն ի բնե ունակ չէ այնքան սրտիկ ու լայք, դիտում ու քոմենթ հավաքել, որքան, եթե ես այստեղ դնեի իմ` ձիուց ընկնելու, ձիու վրա թառելու, զենքով «կռիվ կռիվ» խաղալու և նմանատիպ նկարներ կամ վիդեոներ, բայց... դե լավն էլ դա է, դուք ձեր ռեյԾինգի մասին չեք մտահոգվի ու գուցե ներեք ինձ արձակուրդից վերադարձի ձեր առաջին օրը «հարամելու» համա։

Հիշու՞մ եք այն «սրտառուչ» պայքարը, որ դուք մղում էիք ՍԴ-ի դեմ` մի լավ գովազդված ձրիակերի հորինած ճգնաժամը հաղթահարելու համար: Դե ուրեմն հանգիստ տեղավորվեք բազկաթոռի մեջ ու կարդացեք` ինչ եղավ, երբ «շաքարամանից երկու կտոր ադեկվատ իրավաբան պակասեց» ու ինչպես ստեղծվեց մեծամասշտաբ սահմանադրական ճգնաժամ:

Եվ քանի դեռ աշխարհի «ամենամասնագիտական» սահմանադրական հանձնաժողովը դեպի տիեզերք մի ուղղությամբ տոմս չի գնել թագավորական ընտանիքի հետ նույն օդը շնչած «մեծաշուք» մարդու համար, հիշեցնեմ, որ ինքը ի պաշտոնե մի «թղթի»` ՀՀ Սահմանադրության պահապանն է, ու ստորև նկարագրված իրավիճակի հանգուցալուծման պատասխանատուն։

Կարդալը հեշտացնելու համար կներկայացնեմ իրավական եզրահանգումները, իսկ առանձին լինկով մանրակրկիտ իրավական հիմնավորումները` 13 էջ։

Հղումը՝ մեկնաբանությունում։

1. ՍԴ դատավոր Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ լիազորությունները ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ինչքան էլ ձեզ գժի տեղ դնեք: Հակիրճ` Սահմանադրության` 2020 թվականին փոփոխված 213-րդ հոդվածի 1-ին մասի տառացի վերլուծությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ավարտման և պաշտոնավարումը դադարելու համար առկա է երկու նախապայման.

1) նա պետք է նշանակված լինի մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այսինքն` մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը,

2) մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (2018 թվականի ապրիլի 9-ի դրությամբ), նա պետք է պաշտոնավարած լիներ ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի։ Իսկ հիմա` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ, Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարել է առաջին անգամ 1996-2003 թվականներին /7 տարի 4 ամիս/ և երկրորդ անգամ 2014 թվականից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը /3 տարի 8 ամիս/, ընդհանուր առմամբ` 11 տարի, որը, անգամ Նոր Հայաստանում ավելի քիչ է, քան 12 տարին։ Ուրեմն` Սահմանադրության պահապան անձը պարտավոր է ապահովել տիկին Գյուլումյանի պաշտոնավարման շարունակությունը: 2. Հիշում ե՞ք ձեր սրտի ձրիակերի հորինված «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» տհաս բառախաղը: Ապրեք, դե վայելեք հետևանքները: Ըստ Սահմանադրական փոփոխություններով նախատեսված նոր կարգավորումների` մինչև 2018թ, ապրիլի 9-ը նշանակված ՍԴ անդամները միայն 2020 թվականի հունիսի 26-ից հետո են դիտարկվում որպես ՍԴ դատավորներ։ Այսինքն` մինչ այդ մարդիկ պաշտոնավարել են մի պաշտոնում՝ ՍԴ անդամի, որը ոչ 2015 թվականի Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներում սահմանված չի եղել, ավելին` չնախատեսված այս պաշտոնում պաշտոնավարած անձինք իրականացրել են սահմանադրական արդարադատություն։ Նման պայմաններում ամբողջությամբ ապալեգիտիմացվում են 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև 2020 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնավարած ՍԴ նախագահի և ՍԴ ԲՈԼՈՐ դատավորների գործունեության սահմանադրական հիմքերը, այդ կազմով ընդունված ՍԴ որոշումների իրավաչափությունը, քանի որ ստացվում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը նրանք պաշտոնավարել են ՍԴ անդամի պաշտոնում, որը ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով այլևս նախատեսված չի եղել, ավելին` այս չնախատեսված պաշտոնում պաշտոնավարած անձինք ապահովել են Սահմանադրության գերակայությունը և ընդունել են հարյուրավոր որոշումներ:

3. 2015 թվականի Սահմանադրության 213-րդ հոդվածի երկրորդ նախա¬դա-սությունը սահմանում էր, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար 1. Հանրապետության նախագահը, 2. դատավորների ընդհանուր ժողովը և 3. Կառավարությունը: Սրա հիման վրա կատարվել են 2 առաջադրումներ և ընտրություններ Ա. Դիլանյանի և Վ. Գրիգորյանի: Այս անցումային դրույթը նորովի խմբագրվել է Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով: Սահմանվել են առաջադրման նոր հաջորդականություն`

ա. Կառավարություն, բ. ՀՀ նախագահ, գ. Դատավորների ընդհանուր ժողով:

Այդ նոր հերթականությունը և ժամկետը այս մարդիկ տարածել են.... արդեն եղած անցած` 2018 թվականի ապրիլի 9-ին հաջորդած ժամանակահատվածի վրա: Այսինքն, մեր ինքնահռչակ «իրավաբաններն» այս ՆՈՐ կարգավորումով, հետին թվով ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման արդեն իսկ կիրառած նախորդ կարգավորումից տարբերվող նոր հերթականություն են սահմանել:

Արդյունքը` ձեր սրտի դատավոր Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի առաջադրումը հետին թվով դարձել է հակասահմանադրական, քանզի ստացվում է, որ այս պահին ՍԴ կազմում պաշտոնավարում է Ա. Դիլանյանը, որին առաջադրել է մի սուբյեկտ՝ Դատավորների ընդհանուր ժողովը, որի առաջադրման հերթը չէր, և կա սուբյեկտ՝ Կառավարությունը, որը ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրեր դեռևս 2018 թվականին, սակայն առ այս պահը նրա կողմից առաջադրած ՍԴ դատավոր ՍԴ-ում չկա: Այլ կերպ ասած` երկու դատավորներն էլ իրավունք չունեն լինել ՍԴ-ում, էլ չեմ ասում, որ բոլոր ընդունված որոշումները դարձել են ապօրինի:
4. Այս պահին ՍԴ-ում, գործերի քննության առումով առկա է հետևյալ վիճակը. 8 գործերով քննության ընդհանուր/սկզբնական ժամկետն անցել է, 4 գործերով քննության առավելագույն ժամկետն է անցել, 1 գործով դատաքննության օրը քվորում չի եղել, 16 գործերով նախնական ուսումնասիրություն կատարելու, գործը քննության ընդունելու և փոխկապակցված այլ գործողություններ կատարելու ժամկետն է անցել, 14 գործերով զեկուցող դատավորի փոփոխություն չի իրականացվել և այդ առումով ժամկետ է բաց թողնվել: Գիտե՞ք ինչու չի իրականացվել դատավորի փոփոխություն, բացատրեմ․ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների համաձայն, դատավորներին փոխելու նիստը պիտի տեղի ունենար հունիս 26-ից հետո երեքշաբաթյա ժամկետում: Այսինքն՝ մինչև հուլիս 17-ը այս դատավորները պետք է փոխված լինեին, ուղղակի քանզի ՀՀ նախագահը այն հրաժարվեց ստորագրել, որ չդատվի, այն ստորագրեց ԱԺ նախագահը, այն է` հուլիսի 22-ին: Բայց օրենքում գրված ժամկետը օրենքը ուժի մեջ մտնելու պահին սպառվել էր:

5. Ձեր շարադրանքով ստացվում է, որ մենք այլևս երբեք ՍԴ նախագահ չենք ունենալու, քանզի այնտեղից չի երևում՝ ում է դա վերաբերում, գործող ՍԴ նախագահի՞ն, թե՞ ցանկացած նոր ընտրվողի:

Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Օրենքը, որոնցով սահմանվում է ՍԴ գործունեության կարգը, նման իրավիճակների համար լուծումներ չեն նախատեսում:

Ամփոփելով` հանդգնում եմ խնդրել պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան` գեթ մեկ անգամ զբաղվե՛ք սահմանադրական ճգնաժամով, զբաղվե՛ք ձեր լիազորությունների անմիջական կատարմամբ, մինչև ՍԴ դատավորներ նշանակելը կարգավորե՜ք այս խայտառակությունը, մի քանի օր քրեական ենթամշակույթի դեմ Ձեր կատաղի պայքարը փոխարինեք Ձեր ու ձեր թիմակիցների շրջանում այնքան լայն տարածում ունեցող անգրագիտության, դեռահաս մեծամտության, անմար պատանեկության, մարտնչող տգիտության, լայնածավալ փնթիության ենթամշակույթի, թե կուզեք` անգամ մշակույթի դեմ պայքարով:

Հ.Գ. Նկարում՝ Սալվադոր Դալիի «Մարդկային արատները» շարքից՝ «Ինքնահռչակ հանճարը»։

Արփինե Հովհաննիսյանյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>