Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Շոյգուն ուզում է գտնել «Արմենիա» ջերմանավի խորտակման ժամանակ մահացածների հարազատներին. Տեսանյութ

Ռուսաստանի պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական ընկերության (ՌԱԸ) նախագահ Սերգեյ Շոյգուն ՌԻԱ Նովոստիին և «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում կոչ է արել, որ պատմության մեջ ամենազանգվածային ծովային աղետներից մեկի ընթացքում զոհվածների հարազատներն արձագանքեն։

Գերմանական ավիացիայի կողմից 1941 թվականին խորտակած նավի կործանումը համարվում է պատմության մեջ ծովային ամենամեծ աղետներից մեկը. նավում, տարբեր հաշվարկներով, մինչև 10 հազար փախստական և վիրավորներ են եղել։

Խորտակված նավը հայտնաբերվել է այս տարվա ապրիլին Ղրիմից 15 ծովային մղոն հեռավորության և 1.5 կմ խորության վրա։ Նավի կմախքը պատված է տիղմի շերտով, սակայն ակնհայտ ճեղքվածքներ չունի, ինչը բացառում է տորպեդահարման հետևանքով նավի կործանման պաշտոնական վարկածը։ Միևնույն ժամանակ վերնակառույցների ու տախտակամածի վրա ավերման սարսափելի հետքեր կան. ամուր ձգած պարաններով կառույցը և այլ ուղղահայաց տարրերը դուրս են շրջված։ Ամենայն հավանականությամբ, դա նավի վրա գցած ավիացիոն ռումբերի պայթյունների հետևանք է։

Շոյգուն հայտնել է, որ «Արմենիայի» հետ կապված մի քանի նախագծեր հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։

«Այժմ աստիճանաբար ակտիվանում ենք։ Օրինակ`ծրագրում ենք այս տարվա երկրորդ արշավը դեպի «Արմենիա» ջերմանավի խորտակման վայր։ 1941 թվականի նոյեմբերին ֆաշիստները խորտակեցին լողացող հոսպիտալը, որը փորձում էր Ղրիմից տարհանել խաղաղ բնակիչներին և վիրավոր զինվորներին։ Սա մարդկության պատմության ողջ ընթացքում ամենամեծ ծովային աղետն է, այնտեղ ավելի շատ մարդ է մահացել, քան «Տիտանիկի» խորտակման ժամանակ»,-ասել է Շոյգուն։

Նախարարը հաստատել է, որ նախատեսում են յուրօրինակ հուշերի ժողովրդական գիրք ստեղծել, որում զետեղված կլինի այս ողբերգության զոհերի ավելի ամբողջական ցանկը։

«Զոհվածների թվի վերաբերյալ տվյալները շատ տարբեր են` 4.5 հազարից մինչև 10 հազար։ Այդ պատճառով առիթից օգտվելով` դիմում եմ նրանց, ովքեր այս կամ այն կերպ տեղյակ են, որ իրենց հարազատները մահացել են «Արմենիայի» խորտակման ժամանակ։ Եթե ընտանեկան արխիվներում ինչ–որ տեղեկություն կա, ուղարկեք մեզ փաստաթղթերը, հասցեներն ու անունները»,-ասել է Շոյգուն։

Նա հավելել է, որ հատուկ այդ նպատակով կայք է ստեղծվել։

1928 թվականին «Արմենիան» ջուրն իջեցվեց Բալթյան նավաշինական գործարանից և հայտնվեց Սև ծովի վեց լավագույն ուղևորատար նավերի շարքում։ Գեղեցիկ և հուսալի ջերմանավը նախատեսված էր հեռավոր նավարկությունների համար։

1941 թ-ի սեպտեմբերի վերջին գերմանական զորքերը գրավեցին Պերիկոպը և մտան Ղրիմ։ Կարմիր բանակը մարտերով նահանջեց դեպի Սևաստոպոլ՝ Սևծովյան նավատորմի գլխավոր բազա։ Նոյեմբերի սկզբին սկսվեցին հրետակոծություններն ու քաղաքի պաշարումը, սակայն վիրավորներին, կանանց ու երեխաներին դեռ կարելի էր տարհանել ծովով։ Հենց դրանով էլ զբաղվեց «Արմենիա» ջերմանավի անձնակազմը՝ փորձառու կապիտան Վլադիմիր Պլաուշևսկու հրամանատարությամբ։

6000 տոննա ջրատարողությամբ, 112 մետր երկարությամբ նավը խաղաղ ժամանակ հարմարավետ նավախցիկներում մինչև 980 ուղևոր էր փոխադրում։ 1941-ի ամռանը «Արմենիան» դարձրին հոսպիտալ, օգոստոսից սկսած այն հասցրեց 15 երթ իրականացնել և Ղրիմից մայրցամաք տեղափոխել Կարմիր բանակի 15 հազար վիրավոր զինվորի: Պատերազմի տարիների ընթացքում նման վերասարքավորված ջերմանավերը Սև ծովի տարածքում ավելի քան 412 հազար մարդ են տարհանել ու փրկել։

Վերջին երթի ժամանակ սանիտարական նավը նոյեմբերի 6-ին դուրս է եկել Սևաստոպոլից, որպեսզի մոտ 300 վիրավորների, չորս զինվորական հոսպիտալների բուժանձնակազմին և մի քանի հազար խաղաղ բնակչի տեղափոխի Տուապսե: Գիշերը Յալթայում «Արմենիայի» տախտակամած է բարձրացել ևս մի քանի հարյուր մարդ, և նոյեմբերի 7-ի առավոտյան նավն ուղղություն է վերցրել դեպի Կովկաս՝ երկու պահակային մոտորանավակների ուղեկցությամբ։

Ղրիմի ափերից 15 մղոն հեռավորության վրա նավը գրոհել են Լյուֆտվաֆեի Heinkel-111 (այլ տվյալներով ՝ Junkers 87) ինքնաթիռները: Սևծովյան նավատորմի պահակային նավերը և տախտակամածի չորս զենիթային թնդանոթները չեն կարողացել պաշտպանել ռումբերի և տորպեդների հարվածներից: Ավերածությունները հսկայական էին, «Արմենիան» ջրի տակ անցավ ընդամենը չորս րոպեում։ Հազարավոր ուղևորներից միայն ութը հրաշքով փրկվեցին նոյեմբերյան սառը, արճճի պես ծանր ալիքներից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>