ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Քրիստոնեությունը կրո՞ն, թե՞ քաղաքակրթություն. նորօրյա «հեղափոխականների» նեոհեթանոսությունը. մաս I

Հնդկական ծագում ունեցող կրոններում՝ Հինդուիզմում, Բուդդիզմում, Ջայնիզմում և Սիկխիզմում գլխավոր հասկացություններից մեկը Սանսարան է՝ պատմության անիվը, կամ ռեինկարնացիաների՝ հոգիների ծննդի ու մահվան շրջապտույտը, այսինքն պարբերաբար տեղի են ունենում նախկին երևույթների կրկնությունները, սակայն որոշակի փոփոխություններով:

Ըստ Հինդուիզմի՝ ապագան կանխորոշված է անցյալով։ Ապագան կառուցելու համար անհրաժեշտ է հասկանալ անցյալը, անցյալի տրամաբանությունը: Դա վերաբերում է նաև քաղաքականությանն և քաղաքակրթությունների «շրջապտույտին»։

Հայերը, եթե անկեղծ խոսենք, չունեն Աստվածաբանություն: Առանց Աստվածաբանության հնարավոր չէ ունենալ խորքային մշակույթ ու գրականություն, փիլիսոփայություն ու որքան էլ առաջին հայացքից տարօրինակ չհնչի՝ քաղաքական ու իրավաբանական միտք, որովհետև քաղաքական միտքը կյանքի ու ազգային առաքելության խորքային իմաստավորման արդյունքում է առաջանում, իսկ իրավունքը պետք է հենվի այդ ամենի վրա:

Դրա հետևանքով մենք անգամ չենք կարողանալու գնահատել ու իմաստավորել մեր անցյալն ու ներկան, նաև կառուցել ապագան։ Այսինքն չունենք քաղաքական պատմություն։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ի՞նչ էին ցանկանում նախկինները՝ «սևերը» և ի՞նչ են մեզանից ուզում ներկաները՝ «սպիտակները»: Ցանկացած քաղաքական գործընթացի հիմքում պետք է դրվի աշխարհայացքային հայեցակարգ, առանց որի ունենում ենք այն, ինչն ունենք այս վերջին 30 տարում, եթե ոչ վերջին հարյուրամյակներում։

Աստվածների մահը

XIX դարի վերջում Ֆրիդրիխ Նիցշեն գուժեց Աստվածների մահը։ Դա Վերածննդի, Ռեֆորմացիայի ու Լուսավորականության դարաշրջանների տրամաբանական արդյունքն էր։ Ետկրոնական ժամանակաշրջանում կենտրոնում հայտնվեց մարդը, այլ ոչ թե մարդու հոգին, որին պետք է փրկել ու պատրաստել հավիտենական կյանքին։ Նիցշեն նույնպես տարված էր արևելյան փիլիսոփայությամբ ու նույնպես մտածում էր Սանսարայի անիվի պտույտներից փրկվելու մասին։ Սակայն, եթե բուդդիստները դրա ճանապարհը տեսնում էին «այս աշխարհի» պայմանականություններից ազատվելու միջոցով, Նիցշեն հակառակը՝ ցանկանում էր զգալ բնությունը, ապրել նրա օրենքներով հենց «այս աշխարհում» ու դուրս պրծնել քրիստոնեական բարոյականության ճիրաններից։ Գերմարդն, ըստ Նիցշեի, «թույլերի» համար ստեղծված քրիստոնեական բարոյականության ազդեցությունից ազատագրվածն է, ով ձգտում է տիրել ու լիարժեք ապրել բնության օրենքներին ներդաշնակ, այլ ոչ թե ապրել ճնշելով բնական բնազդները՝ հանուն ինչ-որ «ետերկրային աշխարհի», որը մեզ մահվանից հետո խոստանում է Հիսուսը։

Նիցշեն առաջին հերթին քրիստոնեական բարոյականությանն էր դեմ, իսկ ցանկացած կրոնի հիմքը բարոյա-էթիկական նորմերն են, իսկ ուսմունքի «տանիքը»՝ բնազդային կրքերը զսպելու համար «պարգևատրման» առաջարկը։ Նույնը մյուս կրոնական ուսմունքներում է։ Օրինակ, ըստ քրիստոնեության, դուք զսպում եք ձեր բնազդները՝ կատարելով պատվիրանները, որպեսզի «մյուս կյանքում» առժանանաք փրկության, ինչի համար Հիսուսն իրեն զոհաբերել է, իսլամում՝ հանուն 70 կույսերի հետ հավերժական կյանքի, բուդդիզմում՝ նոր կյանքների մղձավանջից ազատագրվելու համար և այլն։

Այսօրվա լիբերալիզմը, նեոմարքսիզմը, ֆեմինիզմը և մյուս տարածված «իզմերն» առաջին հերթին դեմ են ավանդույթներին՝ պատրիարքայությանը, ավանդական ընտանիքին և այդ պատկերացումների վրա հիմնված կրոնական ինստիտուտներին, որովհետև նրանք են «բնական բնազդների» զսպման, այսինքն՝ իրական ազատության դեմ պայքարող բարոյանորմատիվային գաղափարախոսությունների կրողները։ Նիցշեի նման նրանք առաջարկում են ապրել «հիմա», այս նյութական աշխարհում և ի տարբերություն ավանդական արժեհամակարգի՝ «երջանկության» հիմքում «նոր» մոդելներ են դնում։

Պատահական չէր, որ Նիցշեն ասում էր՝ հրիր ընկնողին․ դա մեր միջի բարոյաէթիկական նորմերը «հրելու»՝ ջարդելու համար էր ասված։ Սակայն Նիցշեի և ժամանակակից լիբերալ ու ձախական տեսությունների հիմքերը տարբեր են, դրանք ըստ էության նեոհեթանոսության մասին տարբեր պատկերացումների են դավանում։ Ինչո՞ւ հեթանոսության՝ դրա մասին ավելի ուշ կխոսենք։

Այսօր Միացյալ Նահանգներում, եթե արմատապես նայենք կատարվողին, քրիստոնեության ու հեթանոսության միջև պայքար է ընթանում, որը ճեղքել է երկիրը։ Ճեղքված է նաև աշխարհը։

Սակայն այս հոդվածաշարի նպատակը այդ պայքարը քննարկելը չէ կամ պարզելը, թե ո՞վ է «ճիշտ», ո՞վ է «սխալ»։ Մեզ հետաքրքրում են քաղաքակրթական պրոցեսները, ինչն իշխանությունների լեգիտիմության հիմքն է։ Օրինակ, Միացյալ Նահանգների համար ամենավտանգավորը ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճեղքվածքն է, որի վրա կառուցվում են քաղաքական հոսանքները։ Եթե առաջ քաղաքական պայքարը չէր վերածվում քաղաքակրթական պայքարի, ապա այսօր նման վտանգ կա։ Դա ամենավատագույնն է, որը կարող է կատարվել մեծ երկրների կյանքում։

Հայաստանում նույնպես նման գործընթացներ են ընթանում, սակայն ի տարբերություն Արևմուտքի՝ մեզ մոտ դա ենթագիտակցական շերտում է ընթանում, «Նոր Հայաստանը» և «Հին Հայաստանը» իրենց քաղաքակրթական ու փիլիսոփայական ձևակերպումները չունեն, և այդ պատճառով մեզ մոտ իրական կուսակցություններ ու իրական քաղաքական ինստիտուտներ չեն կայանում։ Առկախված է նաև լեգիտիմության հարցը, որովհետև լեգիտիմության հիմքը կարող են լինել գաղափարները, այլ ոչ թե քվեարթերթիկների քանակը։

Հաջորդ մասերում կքննարկենք իշխանության լեգիտիմության պատմական հիմքերը, կայսրությունների ու համաշխարհային կարգերի քաղաքակրթական ստեղծման անհրաժեշտ պայմանները, որպեսզի հասկանանք այսօրվա գործընթացների խորքային իմաստը։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>