ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հերթական չմտածված խաղն է իրավական համակարգի գլխին

Իրավական առումով որևէ կշիռ ունեցող հիմնավորում չկա, թե ինչու է անհրաժեշտ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները վերացնել և փոխարենը ստեղծել ինչ- որ Գերագույն դատարան: Եվ հիմնավորում չտեսնելով՝ բնական և ողջամիտ է այն ենթադրությունը, որ այս ամենը քաղաքական նպատակներ ունի. Tert.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի որոշմանը՝ բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի մասին:

Երվանդ Վարոսյանը նշում է` չնայած, որ Սահմանադրական դատարանը գործել է 25 տարի, բայց շատերը ՍԴ-ի իրական գործունեության մասին ոչինչ չգիտեն: Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Վճռաբեկ դատարանը չի կարողացել իրավական ակտերին ճիշտ լուծումներ տալ, և այդ տասնյակ ու հարյուրավոր իրավական հարցերը իրենց լուծումն են ստացել ՍԴ-ի որոշումներով, իսկ նման դեպքեր այսօր էլ է պատահում, երբ ՍԴ-ն ստիպված է լինում չակերտավոր ասած՝ «ուղղել» Վճռաբեկ դատարանի սխալները.

«Իրավական առումով հետևանքները ծանր են լինելու դատարանների միավորվելու դեպքում, նման խնդիրները մնալու են չլուծված և օդից կախված: Եվ բնականաբար, լրացուցիչ մեկ ատյան, որը այդ խնդիրներին լուծում էր տալու, մենք ուղղակի չենք ունենալու, փոխարենը՝ անհասկանալի է, թե ինչ հիբրիդ են ստեղծելու մեր գլխին: Ես կարծում եմ, որ հերթական չմտածված խաղն է իրավական համակարգի գլխին, որը պետության անվտանգության տեսակետից հղի է ծանր հետևանքներով»:

Փաստաբանի կարծիքով` վերջին երկուսուկես տարիների ընթացքում նման որոշումներ կայացնող մարդիկ հիմնականում պրակտիկա և երկար տարիների աշխատանքային փորձ չունեցող անձիք են, որոնք պատրաստ են ցանկացած արկածախնդրության.

«Այդ մարդիկ մեկ օր չեն աշխատել իրավական համակարգի հետ, որ պատկերացում ունենան, թե ինչ են անում: Հանձնաժողովում տեսաբաններ են, մարդիկ կան, որոնք առհասարակ իրավունքի հետ կապ չունեն, և ուրախ եմ, որ պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, այնուամենայնիվ, արտահայտվեց և հրապարակայնորեն ներկայացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու, ես ողջունում եմ նրա այդ քայլը»:

Դիտարկմանը, թե հաճախ է մեջբերվում ամերիկյան մոդելը, մինչդեռ, փաստաբաններն ընդգծում են, որ ՀՀ-ն Եվրոպական խորհրդի անդամ երկիր է և եվրոպական իրավունքի ընտանիքի մաս է, փաստաբանը նշեց, որ անգլոսաքսոնական իրավական համակարգի կառուցվածքը հարմարեցված է այնտեղ կիրառվող մեխանիզմներին, մեզ մոտ ամեն ինչ դասավորված է դիամետրալ հակառակ կերպով. «Մերը կոնտինենտալ իրավահամակարգ է, որն ընդունված է եվրոպական երկրների գերակշիռ մասում: Եվ պետք չէ վերցնել ամեն ինչը և հարմարացնել մի երկրի, որի իրավահամակարգն առհասարակ քոնին նման չէ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>