Լավրովն օգոստոսի 26-ին հանդիպում կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ. Զախարովա
Դիտել նաև
Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ինքը «հոգ տանի» դրա մասին․ Լավրով
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 26-ին հանդիպում է անցկացնելու ադրբեջանցի պաշտոնակցի հետ:
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն: Բանակցություններ կկայանան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնց ընթացքում նախատեսվում է հարցերի լայն շրջանակ քննարկել, այդ թվում՝ երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցեր»,-ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ ադրբեջանցի նախարարը հանդիպումներ կանցկացնի նաև ՌԴ կառավարությունում և Դաշնային ժողովում:
Աղբյուր՝ Tert.am

