Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան

Մայիսի 20-21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այս մի քանի տարվա ընդհատումներից հետո, առաջին անգամ այցելեց Երևան։ Ընդ որում, թե՛ Պուտինի, և թե՛ Փաշինյանի շրջապատում չեն թաքցնում իրար նկատմամբ  կասկածանքի  և օտարման գործոնի առկայությունը։

Սակայն, մյուս կողմից, կողմերը որոշում են կայացրել, կրկին փորձել վերականգնել գոնե  այն հարաբերությունների մակարդակը, որը թույլ կտա, փոքր-ինչ թուլացնել  սառը հարաբերությունները, որն առկա է այսօր:

Երեկվա հանդիպման արդյունքում և համատեղ ասուլիսի ընթացքում, կարծես, գոնե արտաքնապես անցնում էր այն թեզը, թե պիտի փորձեն միմյանց հանդեպ եղած  «փոխադարձ դժգոհությունները» այլևս անցյալում  թողնեն:

Հասկանալի է, որ միմյանց հանդեպ անվստահության մթնոլորտը չի վերանա:

Մյուս կողմից, երկու կողմն էլ, բացի իրենց միջև  հարաբերություններից, փորձում են մյուս ուղղությունների վրա խաղարկել այս «ժամանակավոր մերձեցման» խաղաղթուղթը:

Ի՞նչ նկատի ունենք:

Փաշինյանը, կազմաքանդելով հայ-ռուսական հարաբերությունները, հույս ուներ, որ դրա արդյունքում կստանար դրական ազդակներ ԵՄ-ից և Թուրքիայից՝ հարաբերությունների սերտացման համար:

Սակայն պարզվեց, որ ԵՄ-ն մեծ հաշվով թքած ունի Հայաստանի վրա, քանի որ չունի այս տարածաշրջանում որևէ լուրջ ազդեցություն գետնի վրա: Բացի այդ, մինչ Վրաստանի հարցի լուծումը, այնտեղ լուրջ չեն համարում Հայաստանին անդրադառնալ: Կարելի է միայն նայել այս տարածաշրջանի քարտեզին, և ամեն ինչ հասկանալի կլինի:

Մյուս կողմից, ԵՄ-ի վերնախավին դուր էին գալիս Փաշինյանի միակողմանի հակառուսական հրապարակային ակցիաները:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այստեղ նույնպես հրճվում էին Փաշինյանի քայլերով, սակայն նույնպես հայտարարում էին, որ Անկարան կհաստատի Փաշինյանի վարչակազմի հետ լիարժեք հարաբերություններ, միայն Ադրբեջանի հետ բոլոր խնդիրները կարգավորելուց հետո:

Փաշինյանը, որպեսզի լուծի այդ հարցը, գնաց աննախադեպ զիջումների Ադրբեջանին, սակայն վերջինիս պահանջները ավելանում էին, «ախորժակը ուտելու ժամանակ է բացվում», հայտնի սկզբունքին համաձայն:

Ստացվել էր այնպես, որ Փաշինյանը հայտնվել էր աշխարհաքաղաքական ծուղակի մեջ, իր իսկ քաղաքականության պատճառով:

Իսկ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի հաստատվելուց հետո, Փաշինյանի դիրքերը դրսում էլ ավելի թուլացան, քանզի ամերիկյան կողմի համար, Հայաստանի խնդիրները Մոզամբիկից շատ չէին տարբերվում:

Հենց այդ գործոնները հաշվի առնելով՝ Փաշինյանը կրկին ազդակներ փոխանցեց Մոսկվային, որ կուզեր վերականգներ նախկինում փչացված հարաբերությունները:

Մոսկվան այս պարագայում, այլ ելք չուներ, քան պոզիտիվ արձագանք տար, քանի որ հակառակ դեպքում Հայաստանը կարող էր հայտնվել էլ ավելի ծանր վիճակում, որից կտուժեին նաև Մոսկվայի շահերը տարածաշրջանում:

Բավական է նշել միայն Ադրբեջանի այսօրվա դեմարշները Մոսկվայի հանդեպ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արցախի կլանումից հետո Բաքվի կախվածությունը Մոսկվայից էապես թուլացավ, և այսօր Ադրբեջանը սկսել է կոշտ դիրքերից հանդես գալ Կրեմլի նկատմամբ:

Նշանակո՞ւմ է արդյոք, որ Մոսկվայի և Փաշինյանի այս համատեղ հետաքրքրությմունը՝ բարելավել հարաբերությունները, ռազմավարական բնույթի են:

Կարծում ենք, որ՝ ո՛չ, քանի որ երկու կողմն էլ  գիտեն. դա թելադրված է իրավիճակային  բնույթով:

Փաշինյանն այս քայլով փորձում է ճնշում գործադրել ԵՄ-ի և Թուրքիայի վրա, իսկ Մոսկվան փորձում է հասկացնել Ադրբեջանին, որ տարածաշրջանում ինքը կարող է ունենալ  ավելի լավ դաշնակից, քան՝Ադրբեջանն է:

Սակայն, պետք է նշել, որ թե՛ Մոսկվայի, և թե՛ Փաշինյանի այս խաղաթղթերը ձևական բնույթ ունեն, քանզի , թե՛ Անկարայում  և Բաքվում, թե՛ ԵՄ-ում լավ են հասկանում, որ Փաշինյանը Կրեմլի հետ իր «կարմիր գծերը»  հատել է և չի փորձի վերականգնել այն, վախենալով, որ միևնույն է «Մոսկվան արցունքների չի հավատա»:

Այդ իսկ պատճառով, Փաշինյանի այս քայլերը չի թուլացնի Անկարայի և Բաքվի մոտեցումները Հայաստանի հանդեպ:

Եվ դրա ապացույցն է նաև այն, որ երեկ Ալիևը արդեն հրապարակայնորեն նոր նախապայմանով հանդես եկավ Հայաստանը փաստացի ոչնչացնելու տարբերակով, նշելով, որ հասնելու է նրան, որ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիները» վերադառնան Հայաստան:

Փաշինյանն իր այս յոթ տարվա քաղաքականության արդյունքում կործանման եզրին է հասցրել Հայաստանը և չգիտի թե ինչպես դուրս գա այս իրավիճակից:

Մոսկվայում դա շատ լավ հասկանում են և փորձում են ձեռք մեկնել նրան, որպեսզի ականատեսը չդառնան Հայաստանի ապամոնտաժման գործնթացին, որից նաև մեծապես կտուժեն նաև իրենք:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>