Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
15
Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը Պատերազմ Արցախում
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ Քաղաքական հետապնդումները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը. Աբրահամյան

Դուք ընդհամենը վարձկան էիք . Լուսանկար

«Ավելի բարեկարգ Երևան» քողի տակ այլանդակվում է Երևանը: Այլանդակվում է ցինիկաբար, անդրդվելի, թքած ունենալով թե՛ ներկայի, թե՛ սեփական անցյալի վրա: Գնահատականներիս հերթական առիթը Մաշտոցի պուրակից պատկերներն են, որոնց բախվեցի գլխիս անակնկալ իջած եռացող ջրի պես:

Այն, որ արդեն երկու տարի՝ ավելի լավ երկրի խոստումով քանդում են ամեն բան, այն, որ սիրո և համերաշխության լոզունգներով երկիրը պառակտումի և հանրային անհանդուրժողականության խայտառակ մակարդակի են հասցրել, այն, որ «բարեփոխում » խաբուսիկ լոզունգի տակ քանդում են մեր կրթության ազգային հիմքերը, այն, որ մարդու իրավունքների կեղծ շեշտադրումների տակ թիրախավորել են մեր ազգային ինստիտուտները՝ եկեղեցին, ընտանիքը, այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի ականջահաճո քողի ներքո նսեմացրել են ազատամարտն ու նրա հերոսներին, այն, որ «նոր Հայաստան» չքմեղանքի ներքո քանդում են պետական ինստիտուտները, զավթում դատական համակարգը, քանդում երկրի սահմանադրական հիմքերը՝ ակնհայտ է:

Այս ամենն արվում է եհովայի վկայի համառությամբ և ամբարտավան մեծամտությամբ, պատմությունն ու իրողությունները երեսպաշտորեն խեղելով և դավադրաբար նենգափոխելով:
Միացրեք այս երկու տարիների դրվագներն ու մանրամասները և կտեսնեք, որ մեր տուն, մեր հասարակություն, մեր իրականություն բոլորովին այլ հանձնառությամբ էմիսարներ են մտել. երկրի ազգային դիմադրողականությունն ու արժեքային համակարգն է խաթարվում, իսկ հետո…հետոն արդեն հեշտ է և կանխատեսելի…

Այս նկարներում Մաշտոցի պուրակն է՝ 2012 թ. և մեր օրեր:

Գրեթե ամեն օր, երեք ամիս , 2012թ. ձմռան ցուրտ օրերին Մաշտոցի պուրակում էի/ ԱԺ պատգամավոր էի այն ժամանակ/՝ կանգնած ոստիկանների և ակտիվիստների միջև, կանգնած ակտիվիստների և բուդոզերի միջև՝ կանխելու բախումը և քանդումը: Այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ այգին պիտի այգի մնա, որ քաղաքին հանրային կանաչ տարածք է հարկավոր, այնտեղ էի, որովհետև համոզված էի, որ ակտիվիստների պայքարը արդար է: Անգամ Վահան Հովհաննիսյանի հետ Կենտրոնի ոստիկանություն գնացինք՝ դուրս բերելու ակտիվիստների/ հիշում եմ Վահրամ Սողոմոնյանին, Անահիտ Մանասերյանին …/: Իհարկե, նրանք դուրս եկան ու, իբրև թե մեզ չնկատել-չբարևելով, շտապեցին Ազատությանը հարցազրույց տալ…

Այդ օրերին կազմակերպեցի ակտիվիստների և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը: Մասնակցում էին Կարինե Դանիելյանը, Անահիտ Բախշյանը, Սոնա Այվազյանը /Transparency International/, բնապահպաններ… Քննարկեցինք, մեր մոտեցումները փոխանցեցինք: Հաջորդ օրը պուրակ այցելեց Սերժ Սարգսյանն ու «Տարոն ջան սիրուն չի » եզրակացությամբ ավարտվեց պուրակի կառուցապատումը: Քաղաքն ունեցավ գեղեցիկ մի պուրակ: Իսկ պուրակը դարձավ քաղաքացիական պայքարի խորհրդանիշ…

Հիմա, պարզվում է իրավիճակ է փոխվել. ողջ պուրակը հիմնավոր կառուցապատվել է/առանց հանրային քննարկման/, ծածկվել ապագա սրճարաններով, կտրվել են ծառեր…

Եվ ու՞ր են բնապահպանները, ու՞ր են ակտիվիստները, ու՞ր են թմբուկով ու շուրջպարերով «պայքարը» թեժացնողները, քաղաքացիական հասարակությունը… Հայկո-Մկոներ, Արայիկ Հարությունյան, Արթուր Իսպիրյան, Արմեն Հովհաննիսյան, Գոհար Հայրապետյան, Արթուր Ավթանդիլյան, Արմեն Հովհաննիսյան, Վահրամ Սողոմոնյան, Անահիտ Մանասերյան, Գայանե Մելքոմ, Արսեն Կարապետյան, Իզաբելլա Աբգարյան, Տիգրան Խզմալյան… չեմ հիշում բոլորի անունները…Ու՞ր եք… Ի դեպ, նույնիսկ որոշ երկրների դեսպաններ այցելեցին պուրակ…

Հիշու՞մ եք՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Դեմ ենք օտարալեզու դպրոցին» և էլի ՀԿ-ներ..
Մոտ երեք ամիս պայքարում էի նրանց հետ և հավատում նրանց, ինձ վրդովվեցնում էր, երբ ակտիվիստներին և ՀԿ-ներին գրանտակեր էին անվանում…

Հիմա, երբ «քաղաքացիական ակտիվիստների» լռությունը զզվելիորեն բացահայտ է և աղմկող, կեցվածքը՝ պատեհապաշտական, համոզումները՝ դիպվածական, կրկնակի ստանդարտներով և պատվերով…, չեմ կարող չեզրակացնել՝ դուք ընդամենը վարձկան էիք, պետականության հիմքերը թուլացնող վարձկաններ…

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>