Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»

«Արարատը տարածաշրջանի խաղաղության ու Հայաստանի լինելիության խորհրդանիշն է»․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Արդեն պարզ է, թե ինչ տրամաբանությամբ են վարվում հայ-թուրքական բանակցությունները։ Նրանք ասում են` Արարատը տարածքային պահանջների խորհրդանիշն է, հայկական կողմն անմիջապես համաձայնում է ու ռետինը ձեռքին վազում տուն` Արարատը ջնջելու։ Եթե այդ բանակցությունները մեր տարածաշրջանին խաղաղություն բերելու և հարևան երկրների ու ժողովուրդների միջև համակեցություն ապահովելու համար են, ապա դրանք պիտի հիմնված լինեն օբյեկտիվ իրականության վրա։ Օբյեկտիվ իրականության մեջ Արարատ լեռն իր տեղում բազմած է։ Հայոց` հազարամյակների պատմության ահռելի բաժինը ծավալվել ու զարգացել է Արարատի փեշերին` Արարատյան դաշտում։ Արարատը մեր երկրի բնական սիմվոլն է, այն թանկ ու կարևոր է բոլորի համար` առանց բացառության (կամ` չնչին բացառություններով)։

Բոլորն են հասկանում, որ «Արարատը հեռացնելու» մասին զրույցներն աբսուրդ են, քանի որ Արարատը մեր տեսադաշտից չի կարող հեռանալ։ Այն հնարավոր չի հեռացնել նաև մեր հոգևոր-մշակութային դաշտից, դա պարզապես հակաբնական է։ Հնարավոր չի չտեսնել այն, չհիանալ նրանով, չմաքրվել ու չստեղծագործել` նրանով ոգեշնչված։ Արարատն այնքան կարևոր է մեզ համար, որ դա բացատրելը, այդ մասին խոսելն իսկ տարօրինակ է մեր ականջին։ Այդպես եղել է միշտ և այդպես լինելու է։ Արարատը մեզնից հեռացնել հնարավոր է միայն, եթե մեզ հեռացնեն Արարատի փեշերից։ Եվ նույնիսկ այդ դեպքում Արարատը կմնա Հայաստանի խորհրդանիշը։ Երբ երկու հարևաններ որոշում են առողջ, բնական հարաբերություններ կառուցել, նրանք սկսում են փնտրել միավորող կետերը, և ոչ` բաժանարար։ Խաղաղության ձգտողները չեն փորձում վիրավորել իրար` խոշտանգելով միմյանց ինտելեկտը և պահանջելով անհնարինը։

Չեն փորձում խլել ամենանվիրականը, չեն փորձում խոցել դիմացինի սիրտը։ Դա արդեն խաղաղ հարևանության տանող խոսակցություն չէ, դա նվաստացում է ու ստորադասում։ Հարևանների միջև իրական բանակցությունները խարսխվում են միավորող գործոնների վրա` ստեղծելու կամուրջներ, թելեր, որոնք կտան ընդհանրության զգացում։ Որոնք հնարավոր կդարձնեն համակեցությունը, ոչ թե կխոցեն կողմերից մեկին` ամենանվիրական կետում։ Եթե հայ-թուրքական բանակցությունները վարվեին այս տրամաբանության մեջ, ապա Արարատը կդառնար հարևանության ու համակեցության սիմվոլ։ Այդ դեպքում Արարատը կլիներ այն, ինչը բնականորեն կա` լեռ, որի երկու փեշերին մարդիկ են ապրում, տարբեր ժողովուրդներ, որոնք փորձում են հաղթահարել ծանր, դաժան փուլերն ու սկսել հարաբերություններ կառուցել։ Արարատը կդառնար հենց խաղաղության ու տարածաշրջանի նոր տրամաբանության խորհրդանիշը։

Այսօր արվում է ուղիղ հակառակը։ Եվ հենց այդ պատճառով ենք մենք անհանգիստ։ Որովհետև արդեն եղել է` ընդամենը մի քանի տարի առաջ, խաղաղության բարձր խոստում ու անմիջապես դրանից հետո` մեր հարյուրամյա պատմության ամենածանր կորուստն ու վերքը։ Եվ հենց ա՛յդ պատճառով են մարդիկ անհանգիստ։ Որովհետև վախենում են, որ բանակցվող խաղաղությունը կարող է դառնալ Արցախում այսօր տիրող «խաղաղության» պես։

Որովհետև Հայաստանի անունից բանակցողները նույնն են։ Արարատը տարածաշրջանի խաղաղության ու Հայաստանի լինելիության խորհրդանիշն է։ Այդ խորհրդանիշը ջնջելու փոխարեն` հայ բանակցողները պիտի հենվեին Արարատի վրա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>