Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն՝ Հայաստանի հետ սահմանին
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի, այդ թվում Հայաստանի հետ սահմանին:
«Ծրագրի համաձայն՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում եւ Նախիջեւանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29 – ից – օգոստոսի 10 – ը ՝ Բաքվում, Նախիջեւանում, Գյանջայում, Կյուրդամիրում եւ Եվլախում», - «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին Ադրբեջանի ՊՆ-ում:
Նշվում է, որ համատեղ զորավարժություններին կմասնակցեն երկու երկրների բանակների անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանային կայանքները եւ ականանետերը, ինչպես նաեւ ռազմական ավիացիան եւ հակաօդային պաշտպանության միջոցները:
Zham.am

