Խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման մասին ահազանգերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման ահազանգերը, որոնք ստանում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը։ Այդ կեղծ ահազանգերն անհանգստություն են պատճառում և' փրկարարներին, և' այն կազմակերպություններին, որտեղ իբրև թե ռումբ է տեղադրվել։
Անցյալում, որպես կանոն, այդ կեղծ ահազանգերի հեղինակները բացահայտվում էին և պատժվում, վերջին շրջանում նման բացահայտումներ չեն արվում։ Երեկ հերթական ահազանգն էր ստացվել, որ ռումբ է տեղադրվել Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում։ ԱԻՆ փրկարար ծառայությունը շտապ մեկնել էր դեպքի վայր եւ պարզել, որ ահազանգը կեղծ է։»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

