Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք
13
Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են ԱԳՆ շենքում իրականացվում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն․ Ռուբեն Մելիքյան Պատերազմ Արցախում
Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Հայաստանը դարձել է մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Մարտի 1-ի թեման՝ նորից դատարանում Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան «Ասեք-չանենք, չասեք-կանենք». քաղաքային իշխանությունը գործում է ընդդեմ քաղաքացու (տեսանյութ) Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Դիտահորի ցցված կափարիչի համար «դարակազմիկ» լուծում են գտել. անտերության մատնված Երևան (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել թշնամիներին․ Արա Պողոսյան Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է «Ադրբեջանական քարոզչական կանալներից մեկը սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» է հրապարակել»․ Տիգրան Աբրահամյան Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել Կրկին զրոյական կետից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Սյունիքի տեղն՝ արևմտյան նախագծերում (տեսանյութ) Երկրաշարժ՝ Հայաստանում Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են «Ասում են՝ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է»․ Աշոտ Ղազարյան Մարտի 1-ի գործ՝ 2․0․ «Կարճ ասած»

Ռումբ դնելուց առաջ SMS են ուղարկել. «Դեռ չեք պայթե՞լ, այ...». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել. փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարեւանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին եւ կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։

ՔՊ-ականները մեր մասնավոր զրույցում այս վարկածը հիմնավորում էին նրանով, որ մոտ 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է` պատճառելով նյութական վնաս։

Եվ մի փաստ էլ կա, որը վկայում է նախապես ծրագրված ակտի մասին. դեռեւս փետրվարի 20-ին Գուրգեն Արսենյանն ու ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են ստացել հեռախոսով. «Դեռ չե՞ք պայթել, այ․․․»: Վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությունն Արսենյանն անմիջապես ջնջել է ու չի պատկերացրել, որ դա զգուշացում է` իրեղեն ապացույց, միայն երկու օր անց այցելելով իր գրասենյակ՝ տեսել է, որ պահակը կասկածելի իր է հայտնաբերել, եւ այդ ժամանակ է հասկացել, թե ինչ էր գրել անհայտ անձը, ու ահազանգել է իրավապահներին: Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած հաղորդագրությունն ուղարկել է ԱԱԾ:

Իրավապահները մի քանի օր ՔՊ տարբեր գրասենյակներում փնտրել են ռումբը` չեն հայտնաբերել, միայն փետրվարի 26-ին Արաբկիրի գրասենյակի մաքրուհին է հայտնաբերել ու ահազանգել ոստիկանություն։ ՔՊ-ում կարծում են, որ ոստիկանության անգործությունը պարտակելու նպատակով են հայտարարել, թե ռումբն իսկական չի եղել։ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ե՛ւ ինքը, ե՛ւ Ռոմանոս Պետրոսյանը նման հաղորդագրություններ են ստացել, իսկ Մելքոնյանի տան մոտ նման պայթյուն է եղել»:
Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://hraparak.am/post/2b7e5072661f8dd47c5db44e33b96347

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan