Գյումրեցի կնոջ դիի կորելու մասին դիմումով ստացված նյութերը թողնվել են անհետևանք. Ոստիկանություն
Դիտել նաև
Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են
«Ձեր սաղի դեմքը ֆիքսած ա»․ կարմիր բերետավորը՝ գյումրեցիներին
Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
Կորոնավիրուսով վարակված գյումրեցի 82-ամյա կնոջ դիի կորելու մասին դիմումով ստացված նյութերը թողնվել են անհետևանք: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Հիշեցնենք՝ գյումրեի 82-ամյա Սոնիկ Կարապետյանը մահացել էր հունիսի 29-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Երկու օր անց նրա թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը հայտնել էր, որ տատիկի դին կորել է, իսկ բժշկական կենտրոնից, պարետատնից, Առողջապահության նախարարությունից որևէ տեղեկություն չեն հաղորդում:
Տատիկի հարազատները դիմել էին Ոստիկանություն: Հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ նրա դին գտնվել է: Կնոջ դին հանձնել էին այլ անձանց՝ որպես իրենց հանգուցյալ, և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում:

