ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը
18
Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞ Ժամը 17։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը Պատերազմ Արցախում
Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան կամ պարզապես՝ «քցոցի» ՔՊ-ն խոսում է ջախջшխիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չի քվեարկել է իրենց. Բորիս Մուրազի Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ. Եզրաս սրբազան «Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են Արդեն երրորդ խոշոր քաղաքային համայնքում «Մայր Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան «Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում»․ Կիմա Ավդալյան Սուր շնչառական վարակներով հաշվառված դեպքերի թիվը կազմել է 11 հազար. վիճակագրություն Մասիս համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Հակոբյանը Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր կենթարկվի շատ խիստ պատժամիջոցների. Թրամփն աջակցում է օրինագիծը Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ազատելու գործընթացին․ Փաշինյան ԿԸՀ-ն հրապարակել է բոլոր տեղամասերի նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 47-ից 25 ընտրական տեղամասի արդյունքները Նախնական արդյունքներ Վաղարշապատի ընտրություններից. հաշվարկվել է ձայների կեսը Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Վաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Ծեծկռտուք Չեխովի 47 շենքի դիմաց. Կան ձերբակալվածներ Վաղարշապատ համայնքում քվեարկությանը մասնակցել է 31 527 մարդ կամ 45.12 %-ը. ԿԸՀ Վաղարշապատի մեծ մասը հոսանքազրկվեց Մեր մասին զրպարտչական, վիրավորանքի տարրեր պարունակող գրառում կատարած Արուսյակ Ջուլհակյանի հետ կհաղորդակցվեմ դատարանում. Մելոյան Էջմիածնի մի մասը հոսանքազրկվել է. ախր, ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞

Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին մեծ շուքով նշվեց Գյումրու օրը: Սակայն հատկանշական է, որ Գյումրու օրը անտեսվեց Նիկոլ Փաշինյանի և քպական ողջ վերնախավի կողմից: Նրանք նույնիսկ չշնորհավորեցին գյումրեցիներին տոնի կապակցությամբ: Պատճառն ակնհայտ է. իշխանությունները ոչ միայն նեղացած են գյումրեցիներից, այլև շարունակում են պատժել և անտեսել նրանց, քանի որ գարնանը կայացած ընտրություններով մերժել են իրենց: Գյումրին նշեց քաղաքի օրը՝ իշխանության կենտրոնական և տեղական մարմինների միջև խորացող քաղաքական դիմակայության ֆոնին։

Հենց միայն այն հանգամանքը, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի շնորհավորում հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներին, դիտվում է որպես քաղաքական հստակ ուղերձ։ Այս լռությունը առավել քան խոսուն էր հատկապես Փաշինյանի՝ մի քանի օր առաջ Ազգային ժողովում հնչեցրած կոշտ գնահատականների համատեքստում։ Ի պատասխան իր խմբակցության պատգամավորներից մեկի «մտահոգություններին», թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարքը, ռուսամետ հայտարարությունները և քաղաքում իրականացվող շինաշխատանքներն իրեն վերագրելու փորձերը սասանում են երկրի ինքնիշխանությունը, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել աննախադեպ կոշտ հայտարարություններով։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից… քաղաքական մեթոդներով ու էն մեթոդներով, որ կիրառելի են ժողովրդավարական երկրում», – հայտարարել էր վարչապետի պաշտոնն զբաղեցնողը՝ Ղուկասյանի ընտրությունը որակելով «թյուրիմացություն, որ հընթացս կշտկվի՝ և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը»։

Փաշինյանի լռությունը, նրա՝ նշյալ և այլ կոշտ հայտարարությունները, ինչպես նաև այլ ընդդիմադիր համայնքապետերի դեմ հարձակումները հստակ ցույց են տալիս, որ նա ու իր թիմը չեն պատրաստվում հանդուրժել իրենց համար անընդունելի քաղաքական գործչի առաջխաղացումը, ինչը կանխորոշում է, որ այս պարագայում Գյումրու շուրջ քաղաքական պայքարը առաջիկայում միայն թեժանալու է։ Նշենք, որ 110 օրից ավելի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էին ստանձնել «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպումն այն բանից հետո, երբ քաղաքապետարանը ֆինանսական դժվարությունների պատճառով ցանկանում էր հրաժարվել դրա անցկացումից։ Արդյունքում Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ անցկացված համերգը գերազանցեց բոլոր սպասելիքները թե՛ արտիստների ներկայացվածությամբ, թե՛ ներկայացված ծրագրով, թե՛ համերգը դիտելու եկած մարդկանց քանակով:

Վարդանանց հրապարակում հավաքված շուրջ 30000 գյումրեցիներին և քաղաքի այցելուներին տոնական տրամադրություն պարգևեցին Գաթա բենդը, Էռնեստ Հովհաննիսյանը, Սևակ Ամրոյանը, Սոֆի Մխեյանը, Ավրաամ Ռուսոն և այլն: Հավելենք նաև, որ հենց Գյումրու օրը քաղաքում բացվեց «Մեր ձևով» շարժման առաջին մարզային գրասենյակը։ Սա հստակ «մեսիջ» է, որ շարժումը մտադիր չէ իր գործունեությունը սահմանափակել Երևանով և պատրաստվում է այն տեղափոխել մարզեր՝ փորձելով մայրաքաղաքից դուրս ձևավորել իշխանությանն ընդդիմադիր բևեռներ։ Ընտրելով Գյումրին, որտեղ կենտրոնական իշխանության և տեղական ղեկավարության միջև արդեն իսկ առկա է լարվածություն, Սամվել Կարապետյանի շարժումը ցույց է տալիս, որ պատրաստվում է կապիտալիզացնել գործող իշխանության դեմ առկա դժգոհությունները՝ դրանք վերածելով կազմակերպված քաղաքական ռեսուրսի։

Մի խոսքով, Գյումրու օրը դարձավ ոչ թե պարզապես տոն, այլ կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմնի միջև առկա խորը ճգնաժամի խորհրդանիշ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan