Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Պատերազմ Արցախում
ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը

Հրաժեշտ պատրանքներին կամ արևմտամետները՝ կոգնիտիվ դիսոնանսում

ՄԻԵԴ-ի արձագանքները, դեսպանատների լռությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կուրությունը տարակուսանք են առաջացրել հայաստանյան շատ կոնկրետ սոցիալական խավի մոտ. այն մարդկանց, որոնք կրթվել են Արևմուտքում, ծանոթացել և որդեգրել արևմտյան արժեքները ու հավատացել, որ դրանք հնարավոր չէ սակարկել, առավել ևս երկակի կիրառել։ Ու հիմա շվարած ու շփոթված հայտնվել են կոգնիտիվ դիսոնանսում։ Ես նրանց հասկանում եմ ու նաև կարեկցում, որովհետև այն, ինչի միջով նրանք անցնում են, շատ ցավոտ է. այդ ծանր փուլի ժամանակ է, որ նրանք հրաժեշտ են տալիս իրենց պատրանքներին։ Պատրանք, որին հավատացել են անկեղծորեն և որն այսօր իր ամբողջ ցինիզմով սթափության ապտակ է հասցնում։

Իսկ ճշմարտությունն իսկապես դառն է. Արևմուտքն այլևս արժեքային համակարգի կրողը կամ առաջամարտիկը չէ, իսկ բոլորիս հայտնի արևմտյան արժեքները գործուն են միայն քաղաքականությունից դուրս։ Արևմուտքն ապացուցեց, որ արևմտյան արժեքները կարող են ստորադասվել ռեալ-պոլիտիկին։ Եվ այն, ինչ այսօր Հայաստանում է տեղի ունենում, հենց դա է։ Ի վերջո, պետք է հասկանալ` բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է։ Այդ պատճառով էլ Հայաստանին վերաբերում են երրորդ երկրի պես, որտեղ չկա հասարակություն, որ ունենա պետության զգացում, հիշողություն, պատմություն։ Եվ որտեղ կարելի է առանց ամոթի, խղճի խայթի ու հետևանքների կիրառել երկակի չափանիշներ։ Մի իշխանությանը «խեղճացնել» այդ արժեքների ոտնահարումով, մյուսին՝ այդ նույն ոտնահարումը ներկայացնել որպես բարեփոխում։ Որովհետև ո՞վ է դատավորը ռեալ-պոլիտիկին, երբ նպատակն արդարացնում է միջոցը։ Ու այո, պետք է լռել, երբ դատարանները շրջափակում են, մամուլին ճնշում են, հետապնդում են ընդդիմադիրներին։ Որովհետև ամեն ինչ իր գինն ունի։ Եվ եթե պետք է խամաճիկ իշխանություն, որը կատարում է քո բոլոր պահանջները, ապա պետք է աչք փակել ու չնկատել նրան «չարաճճիությունները»։ Եվ հենց դա է կոչվում իրական քաղաքականություն, որն, ի դեպ, նոր չէ ու ունի առնվազն 100 տարվա պատմություն, ուղղակի ստացվել է այնպես, որ մենք ենք առաջին անգամ զգում մեր վրա։

Եվ վերջում, որքան Արևմտյան քաղաքականությունն է հեռու արևմտյան արժեքներից, կրկնակի հեռու են այդ բոլոր արժեքները քարոզող առանձին հիմնադրամները։ Այդ գլոբալ ցանցային մոնստրները որևէ աղերս չունեն ժողովրդավարության և արևմտյան արժեքների հետ։ Այն գլոբալ ուժ է, որ խժռում է պետությունները և դարձնում խամաճիկ՝ իրեց ռեգիոնալ նպատակների համար։ Ու եթե դուք, պատահմամբ կամ միամտաբար, նոր եք հայտնագործել այս կամ այն հայտնի հիմնադրամի վտանգավոր դրսևորումները, դա ամենևին չի նշանակում, որ այն երբևէ եղել է ավելի բարեկամական։

Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է։

Ճշմարտությունն ազատագրում է՝ առաջին հերթին Ձեզ, ու Ձեր միջոցով նաև երկիրը։

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>