Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Պատերազմ Արցախում
ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը

Դատական իշխանության բռնազավթման գործընթացը հասավ հանգուցալուծման փուլին

Երեկ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ՍԴնախագահի և երեք դատավորների դիմումը, իրենց խախտված իրավունքները վերականգնելու մասին։ Կառավարությունն արդեն պետք է ներկայացրած լինի իր բացատրությունները։ Վստահ եմ նաև, որ թե՛ մասնագետների, թե՛ տրամաբանություն ունեցող բոլոր անձամց համար որոշումը ավելի քան կանխատեսելի է։

Այսպիսով, մեկ և կես տարի առաջ Նիկոլի ու իր վարչախմբի կողմից նախաձեռնված դատական իշխանության բռնազավթման գործընթացը հասավ հանգուցալուծման փուլին։ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելուց հետո քաղաքական պատվերին փորձ արվեց միանգամից տալ «իրավական» ձև, և բացարձակ անտրամաբանական հիմնավորումով քայլածները փորձ արեցին իրենց գործողությունները բացատրել ՍԴ կազմի «ոչ լեգիտիմությամբ», նրա նկատմամբ «ժողովրդի վստահության բացակայությամբ»։ Սակայն իրավունքի գերակայության ու իշխանության ճյուղերի տարանջատում տերմիններին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր անհատի համար հստակ էր, որ խնդիրը բոլորովին այլ տեղ էր։

Մեկ տարի շարունակ, տարբեր մեթոդներով դատարանում իրավիճակը իրենց օգտին փոխելիւ փորձերից հետո, Նիկոլի անմիջական հրահանգով քայլածների խմբակցությունը անցավ սահմանադրական կարգը տապալելու ամենապրիմիտիվ սցենարը գործնականացնելու քայլերի։ Արտակարգ դրության պայմաններում, ժողովրդի բողոքի գործողությունների, քաղաքական ուժերի հրապարակային քայլերի արգելքի պարագայում, առանց հաշվի առնելու մասնագիտական շրջանակների, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախազգուշացումները, Նիկոլը, իր կողքի «իրավաբանների» խորհրդով, որոշեց «գեղական կարգով» լուծել հարցը, «ձեռքի հետ» ծանր պետական հանցագործության մղելով իր կողմնակիցներից շատ շատերին։

Հիմա, երբ հարցը հասել է «դիվանբաշուն» և այս իրավական արկածախնդրությունը, իր քաղաքական ուղղվածությամբ ու հետևանքներով խայտառակ ձևով տապալվելու են Եվրոպայում՝ վարկաբեկելով երկիրը, ո՞վ է տալու այս խեղկատակության պատասխանը։ Ո՞վ է հրաժարական ներկայացնելու տարիուկես «ՍԴ ճգնաժամ» վերնագրով կատակերգությունը բեմականացնելու, պետական ռեսուրսները վատնելու, երկիրը հեղինակազրկելու համար։ Նիկոլը պատրա՞ստ է իր պատասխանատվությունը ստանձնելու, հրաժարական տալու, պատրա՞ստ են իրենց պաշտոններից հրաժարվելու էն «սկոլյոզից տառապող» արդարադատության նախարարն ու մեկ տարի աշխատանքի չգնացող ՍԴ «ձրիակեր» դատավորը, այս խառնաշփոթի հեղինակ՝ «ընտրակեղծիքների հայրը», այս հակասահմանադրական գործընթացների «իրավական հիմնավորումները» տիրաժավորող «փաստաբանները», այդ սակավաթիվ կեղծարարներին եթերից եթեր քարշ տվող «անկողմնակալ» լրատվամիջոցներն ու «պրոպագանդիստ ու ագիտատոր» լրագրողները հայտարարելո՞ւ են, որ մեղանչել են, ապաշխարհելո՞ւ են։ Եվ վերջապես այս բոլորի «թագն ու պսակը»՝ ոչ մի մասնագիտություն չունեցող, բայց այս ամբողջ «իրավական փաթեթը» ԱԺ-ին ներկայացնող ու նաև բոցաշունչ ելույթներով այդ ակնհայտ անգրագիտությանը կողմ քվեարկած 89-ը արդյոք գիտակցո՞ւմ են իրենց պատասխանատվության չափը և պատրաստ են լինելու գործնական քայլով՝ մանդատները վայր դնելով և Արտահերթ ընտրություն հայտարարելով ընդունել, որ իրենց և իրենց քաղաքական ուժի պատճառով է երկրում ստեղծվել այս աննախադեպ, համապարփակ, կառավարման բոլոր ոլորտներն ախտահարած ճգնաժամը։ Թե՞ բոլորը երեսները «պադոշ» սարքած էլի հայտարարելու են, որ իրենք «լեգիտիմ են, ժողովուրդն իրենց վստահում է, իրենք ստացել են 70%, ուրեմն ինչ ուզեն, կանեն»։ Քիչ մնաց, շուտով կտեսնենք։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>