Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Պատերազմ Արցախում
Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

Նիկոլը և ծուռ հայելիների աշխարհը

Նիկոլը, ով չունի վերջնական որոշում կայացնելու ունակություն:
Նիկոլը, ով միշտ պատասխանատու ու առանցքային պահերին, փախչում է:

Նիկոլին հաջողվել է տարիների ընթացքում համոզել հասարակությանը բազմաթիվ միֆերի և լեգենդների` «իրական» լինելու մասին, որոնք ջարդվում են գլխին հենց իր իշխանության օրոք:

Հետևելով Նիկոլի գործելաոճին ու հռետորաբանությանը, պարզ է դառնում, որ նա ամենաշատը վախենում է իրականությանն ուղիղ աչքերով նայելու փաստից, քանի որ նա երկու տարի շարունակում է ապրել իր կողմից ստեղծված ծուռ հայելիների աշխարհում։ Չնայած նա իր գրեթե ամեն ելույթում գոռգոռում է իր՝ հրապարակային ու բաց քաղաքական գործիչ լինելու մասին, սակայն նա կպչուն մտքերով ու սեփական ստվերի հետ ամենօրյա կռվի մեջ մտած մի գործիչ է, ով չունի վերջնական որոշում կայացնելու ունակություն, և, որ ամենակարևորն է, միշտ պատասխանատու ու առանցքային պահին, երբ պետք է ինքը լինի տվյալ իրավիճակի պատասխանատուն ու հիմնական կոորդինատորը, փախչում է պատասխանատվությունից։ Ու ընդհանրապես կապ չունի, թե խոսքն ինչի մասին է, լինի դա ներթիմային քննարկում, թե քաղաքական մի որևէ իրավիճակի հստակ ու սթափ գնահատական տալու իրավիճակ։

Խոսելով Նիկոլի վախերի մասին՝ պետք է նշենք, որ նա լուրջ ջղաձգումներ ունի նաև ցանկացած մարդկային կուտակումից, քանի որ շատ փայլուն հասկանում է, թե ինչ կտրուկ շրջադարձ կարող է իրենից ներկայացնել ամենափոքր ու անտեսված հանրահավաքը, իսկ տվյալ պահին ՀՀ ներսում գոյություն ունեցող «արտակարգ դրության» փաստը, որը բացառապես ունի քաղաքական կոմպոնենտ, Նիկոլի համար իսկական երկնային մանանա է, քանի որ այլ կոմֆորտ միջավայր նա չէր էլ կարող երազել, երբ ամենափոքր թվով մարդկային կուտակումը միանգամից լիկվիդացվում է՝ «սոցիալական հեռավորության չպահպանման» կամ «արտակարգ դրության պայմանների» խախտման անվան տակ։

Որպես կանոն՝ քաղաքական և ընդհանրապես ցանկացած ճգնաժամի ընթացքում տարբեր երկրների իշխանություններ մեծացնում են ուժայինների թիվը քաղաքացիական կառույցներում, քանի որ հենց ուժայիններն են, ի տարբերություն «քաղաքացիականների», առավել հարմարված օպտիմալ որոշումների արագ կայացմանը և ի վիճակի են ապահովել դրանց առավել կոշտ իրականացումը: Հիմա մենք բացահայտ տեսնում ենք, որ որպես քաղաքական հենարան՝ Նիկոլը իր համար նախընտրում է ոչ թե քաղաքական պարտնյորներին, այլ՝ ուժային համակարգերն իր կամքին ենթակա դարձնել և դրա հաշվին ապահովել ինքն իրեն։

Հ.Գ. Ի դեպ, մի հետաքրքիր առանձնահատկության մասին, ինչը, որպես իր համար փրկօղակ, հաճախ օգտագործում է Նիկոլը։ Ակնհայտորեն շատերս ենք նկատել, որ Նիկոլն այս կամ այն գործընթացը նախաձեռնելիս հաճախ փորձում է այդ իրողությունը մատուցել՝ որպես «հեղափոխության երկրորդ փուլ»։ Հենց նման սոուսով են մատուցվել «տնտեսական հեղափոխություն» հորջորջվող որոշակի տնտեսական դրական ցուցիչների աճը, դատական համակարգի դեմ օրը ցերեկով կազմակերպված էքսպանսիան և այլն։ Այս ամենը, պրիմիտիվ բառախաղից ու անզուսպ դեմագոգիայից բացի, այլ կերպ որակել հնարավոր չէ։

Հ.Գ.Գ.Կա մի անհերքելի ճշմարտություն՝ ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանությունների հակասական քայլերից։ Երբ երկրի ներսում պետության գլուխը սկսում է ամենօրյա ռեժիմով սուտ խոսել և հանրությանը հերթական տեսարանը մատուցել, ուրեմն նա դասական փարիսեցի է։ Նիկոլի իշխանության քայլերն ու գործողությունները չեն համապատասխանում ոչ մի քաղաքագիտական թեորեմի, ավելին՝ ամբողջությամբ հակասում են։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>