Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)
16
Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան պահպանողական կենտրոն Middle East Forum-ի (MEF)` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դատապարտված է ձախողման Պատերազմ Արցախում
Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ) Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն Արշակ Սրբազանի գործով դատական նիստը (տեսանյութ) Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

Համավարակի քողի տակ՝ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողություններ

Համավարակը եթե նույնիսկ գոյություն չունենար, այն պետք էր հորինել։
Քաոսը երկրում եթե նույնիսկ գոյություն չունենար, այն պետք էր սարքել։

Օգտվելով համավարակից ու քաոսից`ՀՀ Ոստիկանությունը խոչնդոտում է հեռուստաընկերության աշխատանքը։ Դիմակ պահանջելով հեռուստաստուդիա մտնելը ինչ-որ քայլող տղաների ու աղջիկների ցանցառությունը չէ, ոչ էլ Կարգին Հայկոյի սարքած զավեշտը, այլ պետական քաղաքականություն։

Տղաները եւ աղջիկները համարում են, թե քանի որ իրենք հեռացրել են նախկին ռեժիմին, ուրեմն մեր նկատմամբ ինչ ուզեն, կանեն։ Նաեւ՝ կուզեն համավարակի դեմ չեն պայքարի, քանի որ իրենց պետք է այս համավարակը։ Հիմա տեղը չէ անդրադառնալու, թե համավարակի քողի տակ որքան հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական օրենքներ են ընդունել, համավարակի քողի տակ քանի քաղաքացու են տուգանել եւ ասֆալտին պառկեցրել՝ անպատժելիության եւ սարսափի մթնոլորտ տարածելով երկրում, համավարակի քողի տակ բյուջեից որքան գումար է մսխվել կամ ծախսվել՝ մեծ կոռուպցիոն ռիսկերով գործարքներ կատարելու։ Հիմա պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները։

Դեռեւս 2018թ․-ից ենք նախազգուշացնում, որ մամուլը Նիկոլ Փաշինյանի թիրախում է, մամուլի հանդեպ պարբերաբար հարձակումներ են եղել՝ սկսած ֆեյքերից ու դատական գործերից, մինչեւ խմբագրությունների ներխուժում, լրագրողներին ոստիկանության կողմից ծեծի ենթարկել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Սահմանադրական դատարանի հարցերը լուծելուց հետո բոլոր դատարաններն այլեւս հպատակված են եւ լրատավամիջոցներին պաշտպանող չի մնացել, եւ ուրեմն՝ կարելի է սկսել նրանց հանդեպ կազմակերպված նոր հարձակում։

Այսօր ոստիկանությունը մտել է Արմնյուզ եւ TV 5 հեռուստաընկերությունների խմբագրություն եւ հաղորդավարների դիմակ չկրելու առիթով վարչական վարույթ է հարուցել։ Ընդ որում, պարզվել է, որ հեռուստատեսության ոլորտը կարգավորող մարմինը՝ ՀՌՀ-ն նշել էր, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Այսինքն`բարձր իշխանությունների կողմից ՀՌՀ-ը կրկին դիտարկվում է որպես հեռուստաընկերություններին պատժող ու փակող մարմին, իսկ նրա տված այլ կարգավորումների ու բացատրությունների իրավունքը բարձր իշխանությունը չի ընդունում։

Ակնհայտ է նաեւ, որ համաճարակը եւ դրանից անկախ երկրում ստեղծված իրավական ու կառավարչական քաոսը ձեռնտու է իշխանություններին, քանի որ նրանք ամեն պատժամիջոց կարող են արդարացնել իրար հակասող այն մեկնաբանությամբ, որն իրենց առավել սիրելի է այդ պահին։ Երբ վարակակիր ԱԺ պատգամավորները ակնհայտ քրեական հանցանք են գործում եւ մասնակցում են խորհրդարանի նիստերին, երբ իշխանությունները չեն կարողանում տեր կանգնել ոչ միայն մեր կյանքերին, այլ անգամ մեր դիակներին, անդիմակ հաղորդավարներին տուգանելը երեսպաշտություն էլ չէ, այլ ուղղորդված հանցագործ արշավ մեդայի դեմ։

Իհարկե, դժվար է ապրել մի երկրում, որտեղ չկան խաղի կանոններ, որտեղ իշխանություններն իրենց ամեն գործողության համար կարող են մի բան բստրել։ Առավել դժվար է, երբ այդ հորինավածքներով փորձում են պայքարել լրատվամիջոցների դեմ, որոնք առավել տեսանելի են հասարակության համար, եւ այդ պատժամիջոցները հասարակության շրջանում բազմապատիկ էֆեկտ են թողնում։

Մինչ այժմ մեդիան իր իրավունքները պաշտպանել է, ոչ թե պետության շնորհիվ, այլ ի հեճուկս պետության, լրատվամիջոցների միասնականությամբ եւ հանրային օժանդակությամբ։ Կոչ ենք անում շարունակել եւ ամրապնդել այս միասնականությունը, միայն դրանով կհաղթահարենք այս ճգնաժամը։

Հ․Գ․ Ցավալի էր կարդալ ՀՌՀ ղեկավարի բացատրությունը, որը դժգոհում է լրատվամիջոցներից նրա համար, որ իրեն լուրջ են ընդունել։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>