ԲՀԿ-ի,Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հայտարարությունը
Դիտել նաև
Հայկական օրակարգ. Անդրանիկ Թևանյան
Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր. «Փաստ»
Փաշինյանի գրկից վերջերս իջած մարդը չի կարող շարժմանը պահանջներ ներկայացնել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։
Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ։

