Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան
16
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով

Փաշինյանն իշխանության պահպանման հարցում պետք է վախենա ոչ թե ընդդիմությունից, այլ հենց իր իսկ ձևավորած իշխանությունից

Կադրային տխուր “քաղաքականություն”

Բոլոր պետությունների համար էլ կադրային քաղաքականությունը եղել է իշխանության գլխավոր ցուցանիշներից մեկը: Սոցիալիստական, լիբերալ, պահպանողական թե այլ բնույթի իշխանությունների համար, առ այսօր արդիական է ստալինյան՝ “կադրերն են որոշում ամեն ինչ” պոստուլատը: Նիկոլի ձևավորած իշխանության համար՝ առավել ևս, կադրերը դարձել են աքիլեսյան գարշապար:

Հայաստանում հաճախ են ասում “մի հարյուր կարգին մարդ լինի, երկիրը կդառնա նորմալ երկիր”: Հարյուր նորմալ կադր (ճանապարհ անցած քաղաքական գործիչ, հմուտ պետական պաշտոնյա, ոլորտում հաջողված փորձառու մասնագետ) գտնելը իհարկե հեշտ գործ չէ: Դրա համար տարիներ են պետք, ինստիտուցիոնալ մոտեցում է պետք, կայուն զարգացում է պետք, և վերջապես արդարացի քաղաքական կառավարում է պետք, որի ընթացքում հնարավոր կլինի իրականացնել կադրերի բնական ընտրություն:

Հայոց համազգային շարժումն ու Լևոն Տեր Պետրոսյանի իշխանությունը առաջ բերեց “պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի” սկզբունքը, որի ակնհայտ ձախողումները երևացին պետական կառավարման առաջին իսկ տարիներին: Բայց հանուն արդարության պետք է ասենք, որ 1990-ականների պետական կարգը, նորանկախ պետականության կայացումը, ազատամարտի կազմակերպումը, պետական ինստիտուտների կայացումը մեծապես տեղի ունեցան սովետական Հայաստանում ձևավորված պետական կառավարման և գիտա-մասնագիտական հսկայական ներուժի շնորհիվ:

Ի՞նչ կադրեր ունի այսօր Փաշինյանի ձևավորած իշխանությունը և ո՞րն է պետական կառավարման նրանց հավաքական միտքը՝ տեսնում ենք ամեն օր: Ինչպիսի՞ քաղաքական ճանապարհ են նրանք անցել, որտե՞ղ է ձևավորվել նրանց աշխարհայացքը, ի՞նչ բարոյական և հոգևոր արժեքների կրող են նրանք, ի՞նչ սկզբունքով են հավաքագրվել իշխանության մեջ, ո՞րն է նրանց ապագայի տեսլականը, ովքե՞ր են նրանք ընտանիքում և շրջապատի համար, և որո՞նք են քաղաքական գործչի ու պետական պաշտոնյայի պատասխանատվությունը սահմանող իրենց հայտանիշները: Այս հարցերն ամբողջությամբ բաց են և մշուշոտ:

Մեր հասարակության մի ստվար հատվածը սկսել է քննադատել թե՛ ԱԺ պատգամավորներից, և թե՛ կառավարության անդամներից ու մարզպետներից շատերին: Իսկ արդյոք իմաստ ու՞նի նրանց քննադատելը կամ նույնիսկ՝ ծաղրելը: Իմ կարծիքով իմաստ չունի, որովհետև նրանք դրանից ավելի լավը չեն դառնալու, ավելի պատասխանատու և հմուտ չեն դառնալու, հետևապես ի զորու չեն լինելու լուծել ահագնացող սոցիալ-տնտեսական և կառավարչական խնդիրները:

Նիկոլի հաճախակի դարձող ջղաձգումների պատճառները հենց այստեղ են: Նա ինքն իրեն դրել է թակարդի մեջ և յուրաքանչյուր անգամ ավելի ու ավելի է սեղմվում այդ թակարդում: Նա նույնիսկ վախենում է փոխել նրանցից որևէ մեկին, քանի դեռ իրենք չեն ցանկանա հեռանալ:
Որովհետև լավ գիտի, որ ցանկացած փոփոխություն ավելի է խորացնելու կառավարման ճգնաժամը:

Սովորաբար նոր կադրերին, ժամանակակից քաղաքական և պետական կառավարման չափանիշներով, ընդամենը վեց ամիս է անհրաժեշտ ոլորտին ամբողջովին տիրապետելու և արդյունավետ կառավարում իրականացնելու համար (եթե իհարկե ունեն գաղափարներ, ծրագրեր, անելիք): Գործող իշխանությունների պարագայում՝ որքան երկարում է ժամանակը, այնքան խորանում են պրոբլեմները, այնքան ակնհայտ են դառնում կոպիտ սխալները, այնքան անկառավարելի են դառնում ձախողումներն ու հետևանքները: Վստահաբար ասում եմ, այսպես շարունակելու դեպքում, նույնիսկ ճգնաժամային կառավարման անցնելը չի փրկելու պետական կառավարումը վերջնական փլուզումից:

Որքան էլ, որ պարադոքսալ հնչի, Փաշինյանն իշխանության պահպանման հարցում պետք է վախենա ոչ թե ընդդիմությունից, այլ հենց իր իսկ ձևավորած իշխանությունից: Վախի կառավարումը, որն այսօր մտել է իշխանական հարաբերությունների դաշտ, շատ արագ ծնելու է ներքին անվստահություն, կաշկանդվածություն, կառավարման պսիխոզ՝ դիլետանտ կադրերի մոտ խորացնելով գոյություն ունեցող թերարժեքության կոմպլեքսները: Իշխանության ներկայացուցչի՝ հետևաբար նաև հավաքական իմաստով իշխանության նկատմամբ տարրական հարգանքի բացակայությունը վերածվում է անկառավարելիության ու “բեսպրեդելի”: Իսկ կադրերի՝ կեղծ կամ սուտ հաշվետու և թափանցիկ լինելը արդեն իսկ բերել է կառավարման քաոսի, որտեղ ոչինչ հստակ չէ, ոչ ոք վստահելի չէ, և ոչինչ կայուն չէ:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>