Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան
16
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը

Փաշինյանի սարքած նոր ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, ոչ լեգիտիմ է ողջ իշխանությունը, հիմա արդեն Հայաստանում գոյություն չունի Սահմանադրություն, գոյություն չունի օրենք. Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Օրինականացած անօրինականության ռեֆլեքսիան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ անօրինականություններ է գործել, բայց Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած արշավում, ամեն գնով հաղթանակ պոկելու մարմաջի մեջ, նա անցավ բոլոր սահմանները։ ՍԴ-ի դատավորներին փոխելու՝ խորհրդարանի որոշումն ակնհայտ անօրինական էր եւ հակասահմանադրական։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզունակ է՝ եթե կնիքն իմ ձեռքին է, ապա ինչ ուզենամ, կանեմ։

Մինչդեռ Սահմանադրությունը գերագույն օրենք է իշխանության մասին, նրա իմաստն այն է, որ սահմանում է, թե պետական կառավարման մարմիններից որը ինչ անելու իրավունք ունի եւ ինչի իրավունք չունի։ Ակնհայտորեն, Ազգային ժողովը չուներ այդպիսի որոշումներ ընդունելու իրավունք, բայց ընդունեց, քանի որ իր ձեռքին էր «կնիքը»։

Վենետիկի հանձնաժողովի հայտնած ափսոսանքը, որ իր խորհուրդները չեն լսել, այդ հանգամանքի հաստատումն էր միջազգային ամենաբարձր իրավական ատյանի կողմից։ Միաժամանակ, Ջիանի Բուքիքիոն մի ստանդարտ, բայց արդեն ժամկետանց կոչ էր արել` հարգել Սահմանադրությունը։ Անիմաստ կոչ է, քանի որ Սահմանադրություն արդեն չկա։

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե իշխանություն է ինքն իր համար, այլ հանդիսանում է ՀՀ իշխանություն, իշխանություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խախտում է օրենքը, ապա խախտում է ոչ միայն իր համար, այլ ողջ երկրի համար։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունի Սահմանադրություն, ապա ոչ մի քաղաքացու համար այն գոյություն չունի։

Նիկոլ Փաշինյանը իր համառությամբ երկու մեծ խնդիր ստեղծեց իր համար․ Առաջինն այն է, որ ՀՀ իշխանությունները զրկվեցին լեգիտիմությունից։ Երկու տարի թմբկահարվող 70%-ը դարձավ անարժեք։ Իշխանության էությունն այնպիսին է, որ այն միասնական համակարգ է, չի լինում այնպես, որ Ազգային ժողովը, կամ վարչապետը, կամ նախագահը լինեն լեգիտիմ, բայց այդ ընթացքում ստեղծեն ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի սարքած նոր ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, ապա ոչ լեգիտիմ է ամբողջ իշխանությունը, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյան-վարչապետը։

Երկրորդ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը, շշից բաց թողեց ջինը․ հիմա արդեն Հայաստանում գոյություն չունի Սահմանադրություն եւ գոյություն չունի օրենք։ Ընդ որում, գոյություն չունի ոչ մեկի համար եւ ոչ մի հարցում, մանավանդ՝ իշխանափոխության։ Ընդդիմադիր կուսակցությունները, ժողովրդական զանգվածները, հանրային ճնշումն այլեւս որեւէ մտահոգություն չպետք է ունենան, որ Նիկոլ Փաշինյանին լեգիտիմ ճանապարհով իշխանազերծեն։ Այլեւս չկա լեգիտիմ ճանապարհ, քանի որ բացի նրանից, որ չկա լեգիտիմ իշխանություն, չկա նաեւ գործող Սահմանադրություն՝ իշխանության մասին օրենքներ, ուրեմն եւ չկան իշխանությունից զրկելու կամ իշխանության գալու օրինական կամ ոչ օրինական ճանապարհներ։ Այլեւս բոլոր ճանապարհներն էլ լեգիտիմ են՝ կարեւորը Նիկոլ Փաշինյանի ձեռքից «կնիքը» վերցնելն է։

Հ․Գ․ Քայլող մարդուց (homo gressus) մինչեւ բանական մարդ (homo sapiens) 40 հազար լի ճանապարհ է․ Լաո Ցզի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>