«Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան
16
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է ուղարկվել․ հետախուզում է հայտարարվել Օրեր անց այս մղձավանջը կավարտվի. Գոհար Ղումաշյան Իշխող ուժի ներկայացուցիչ դպրոցի տնօրենը հանգիստ կարող է քարոզչություն անել, եթե դպրոցի տնօրենն ընդդիմադիր է՝ 15 րոպե չի անցնում... Դանիելյան Բնակիչների վրա մուննաթ գալու փոխարեն՝ գործ արե՛ք, Տիգրա՛ն Ավինյան Ու՞մ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով ՔՊ-ի սուտի տրանսպորտային «բարեփոխման» հետևանքների մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը նոր գրոհ է սկսում մամուլի դեմ․ Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը «Նիկոլ Փաշինյանը նոր գրոհ է սկսում մամուլի դեմ» խորագրով հրապարակում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականին նվիրված իր ելույթն Ազգային ժողովում վերածեց ընդդիմության եւ մամուլի ազատության դեմ նոր արշավ սանձազերծելու առիթի։

Կրկին հնչեցին 3-4, ապա՝ 4-5, ավելի ուշ՝ 6-7 հեռուստաալիքներով «քաղաքական դիակների» տարածած գարշահոտության մասին պնդումներ։ Հոտի մասին պնդումները թողնենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճաշակին, բայց սա հստակ հրահանգ եւ սպառնալիք է իրեն ոչ հաճո մարդկանց եթեր չտրամադրելու մասին։ Հետո հիշվեց 1999 թ․ հոկտեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը տակավին պատանի էր, մի թերթում հրապարակված մի դիակի լուսանկար։ Դիակների թեման բավականաչափ լմլմացնելով՝ նա անցավ իրական դիակներին՝ կորոնավիրուսի համաճարակի զոհերին, ասոցիատիվ մանիպուլյացիայով փորձելով դրա համար պատասխանատվությունը բարդել լրատվամիջոցների վրա։ Ավելին, նա նշեց, որ այդ լրատվամիջոցների շահերից է բխում ավելի շատ զոհեր ունենալը, իսկ իրենց սխալը միայն արտակարգ դրության պայմաններում մամուլի ազատության սահմանափակումները հանելն էր։

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց, թե ինչու պետք է կառավարությունը ֆինանսապես 100 տոկոս թափանցիկ լինի, իսկ լրատվամիջոցները՝ ոչ։ Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանին, որ նախ՝ կառավարության փողերը հանրային փողեր են, այդ պատճառով էլ մեր փողերի համար պետք է պահանջենք հաշվետվություն, երկրորդ՝ կառավարությունը թափանցիկ չէ, մինչեւ հիմա չի բացատրել, թե ինչու էր անհրաժեշտ առանձնատան երկու միլիոն դոլարանոց նորոգումը, երկու հատ նոր կես միլիոնանոց Մերսեդեսները, եւ ուրիշ շատ շեյխական կայֆերը, չհաշված՝ հենց հիմա, կորոնավիրուսի հետ կապված ծախսերի թափանցիկությունը, երրորդ՝ լրատվամիջոցներն ամեն տարի հրապարակում են իրենց հարկային հաշվետվությունները, եւ չորրորդ՝ եթե խոսքը գնում է հաշվետվություններում տեղ չգտած ծախսերի մասին, ապա լրատվամիջոցները պատրաստ կլինեն հրապարակել այդ ծախսերը, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակի իրեն պատկանող լրատվամիջոցի ծագման եւ եկամուտների պատմությունը։

Երկար ու շատ վիճահարույց դատողություններ անելով քաղաքական իրավիճակի, նոր խորհրդարանի իր տեսլականի, ընտրակաշառքների, կոռուպցիայի, դատական համակարգի, ժողովրդավարության, ֆեյքերի եւ ամեն ինչի մասին, Նիկոլ Փաշինյանը նորից վերադարձավ լրատվամիջոցների թեմային, հայտարարելով, թե Հայաստանի լրատվական դաշտի սեփականատերերից, ըստ էության, զոռով են խլել «Արմենիա», «Շանթ» և այլ հեռուստաընկերություններ: Հայաստանի իրավապահ մարմիններին այդ դեպքերը հայտնի չեն․ կամ Նիկոլ Փաշինյանը պետք է իր պնդումը ձեւակերպեր որպես հայտարարություն հանցագործության մասին, կամ սա, պարզապես, սուտ մատնություն է, որը երկրի ղեկավարին հարիր չէ։

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետեւությունը միանշանակ է․ հակասահմանադրական եղանակով կազմալուծելով Սահմանադրական դատարանը, նա համարում է, որ դատական իշխանության հարցն արդեն լուծել է եւ կարող է հարձակում սկսել իր վարչախմբի սխալները մատնացույց անող ժողովրդավարության վերջին կղզյակի՝ մամուլի նկատմամբ։ Բյուջեի կատարողականի հետ կապ չունեցող հայհոյախոսությունների այս հռետորական կոկտեյլի մեջ մամուլի «ապակառուցողական» դերի ընդգծումը լուրջ զգուշավորության ազդանշան է լրատվամիջոցների, քաղաքական ուժերի եւ ողջ հասարակության համար։ Սա «մարտով հետախուզության» փորձ էր։ Մոտ ժամանակներս պետք է սպասել մամուլի նկատմամբ հուժկու գրոհի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>