Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Պատերազմ Արցախում
Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Իշխանության ցանկությունը,թե դրանց հրապարակումից հետո ՍԴ նախագահը և 3 անդամները չեն կարող կատարել իրենց լիազորությունները, սին է. Մինասյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին և սահմանադրական օրենքի միջև առկա հակասություններին: Նա մասնավորապես նշել է, որ քաղաքական իշխանության այն ցանկությունը, թե Սահմանադրության փոփոխությունները հրապարակելուց հետո Սահմանադրական դատարանի նախագահը և երեք անդամները այլևս չեն կարող իրականացնել իրենց լիազորությունները, սին են: 

«Աննկարագրելի իրավական անգիտությունը ոչնչացնում է տարրական տրամաբանությունը
Հակասահմանադրական և հակապետական գործողությունների արդյունքում, քաղաքական իշխանությունը և նրան ձայնակցող հանրային գործիչներն ու վայ իրավաբանները հայտարարում են, որ. «վե՛րջ, այլևս սահմանադրական դատարանում իշխանափոխությունը առկա իրողություն է». նույնիսկ պաշտոնակռիվ է սկսվել։

Այս բացահայտ անօրինական պայքարը ծավալող իշխանության ներկայացուցիչները չեն էլ գիտակցում, որ իրենց փնթի գործողություններն ու սահմանադրական իրավունքի հետ առնչություն չունեցող պատկերացումները նոր խառնաշփոթ և լարվածություն են ստեղծում։

Թերևս անիմաստ է խոսել հակասահմանադրական ճանապարհով անցկացրած Սահմանադրության փոփոխությունները Սահմանադրական դատարանում բողոքարկելու առավել դյուրին մեխանիզմի մասին։ Այն իրագործող հիմնական սուբյեկտները՝ առնվազը 27 պատգամավոր, Հանրապետության նախագահ և այլն, տարբեր պատճառներով չգնացին սահմանադրությամբ ընձեռնված այս հնարավորությունը իրականացնելու ճանապարհով։ Այս ճանապարհը միշտ է արդիական:

Սակայն, չբողոքարկելը չի վերացնում այս փոփոխությունների հակասահմանադրականությունը։ Մասնավորապես, ըստ իշխանության սցենարի՝ սահմանադրության փոփոխությունները Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրելուց և հրապարակելուց հետո, այլևս Սահմանադրական դատարանը չի ունենա նախագահ, իսկ երեք դատավորներն էլ այլևս դատավորներ չեն լինի։

Հետևաբար, որոշել են շատ արագ ձեռնամուխ լինել ՍԴ դատավորների ընտրությանը։ Նրանց ատելությունն ու ամեն գնով Սահմանադրական դատարանը զավթելու ձգտումը այնքան մեծ է, որ, ոչ միայն անձնական վիրավորանքներով, այլև իրավագիտության հետ աղերս չունեցող ցանկությունները առաջ մղելով, փորձում են սևով սպիտակի վրա գրված տեքստը ակնհայտորեն նենգափոխել։ Նրանք հպարտորեն վկայակոչում են իրավական տրամաբանության տարրական կանոնների հետ կապ չունեցող Սահմանադրության փոփոխությունների տեքստը, որի 1-ին մասում կարդում ենք․

«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարած։ Նույնը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների 4-րդ մասում նշված ՍԴ նախագահին։ Եվս մեկ անգամ չհիշեցնելով՝ անցումային, արդեն իսկ իրացված դրույթները փոփոխելու անտրամաբանական և հակաիրավական փաստը՝ ենթադրենք այս ձևակերպումը պետք է կյանքի կոչել։

Ուստի հարց․ Ո՞ր պահից և ինչպե՞ս են հաստատվում թափուր տեղերն ու պաշտոնները։

Բացի այն, որ պաշտոնից ազատման պահի մասին սահմանադրության փոփոխության տեքստում խոսք չկա, ավելին՝ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն թափուր տեղերի առաջանալու մասին պաշտոնական հաստատումն ու ծանուցումը պետք է կատարի ՍԴ նախագահը։ Այսինքն, այն անձը, ում պաշտոնական պարտականությունները ըստ Սահմանադրության փոփոխության դադարեցվում է։

ՍԴ նախագահի և երեք անդամների պարտականությունների դադարեցման պահը հստակ սահմանելն ու ծանուցման պարտականությունը կարևոր է նախ այն առումով, որ թափուր տեղերում թեկնածուներ առաջադրող իրավասու մարմինների համար սահմանված են կոնկրետ ժամկետներում պարտադիր կատարման գործողություններ։ Վերջիններս ճշգրիտ կերպով չկատարելը բերում է սահմանադրական նոր խախտումների։ Այլ կերպ ասած, նման անորոշությունն ու անպատասխանատու վարքագիծը նոր խառնաշփոթ է ստեղծում։

Մյուս անբացատրելի իրավական անգրագիտությունն արտահայտվում է Սահմանադրության փոփոխությունների տեքստի և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի համադրման ժամանակ։

Այսպես, այս հոդվածի 5-րդ մասի համաձայն, մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Այսինքն, ստացվում է, որ սահմանադրական օրենքի և Սահմանադրության փոփոխությունների միջև առկա է առերևույթ հակասություն, ինչպիսի փաստը պետք է հաստատվի Սահմանադրական դատարանի կողմից։

Թեև, ինչպես արվեց սահմանադրական փոփոխությունների պարագայում, իշխանությունը անշուշտ կարող է հերթական հակասահմանադրական ճանապարհով նորից փորձել փոփոխություն կատարել նաև սահմանադրական օրենքում։ Այնուամենայնիվ, քանի դեռ առկա է այս հակասությունը, Սահմանադրական դատարանի գործող նախագահը և դատավորներն ունեն օբյեկտիվորեն հաստատված իրավունքներ, ինչպես նաև, դրանք խախտելու դեմ պայքարի լիակատար պաշտպանության իրավունք։ Այս իրավունքը երաշխավորված է ինչպես Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով, այնպես էլ հստակ նկարագրված է աշխատանքային ու վարչական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։

Այնպես որ քաղաքական իշխանության այն ցանկությունը, թե Սահմանադրության փոփոխությունները հրապարակելուց հետո Սահմանադրական դատարանի նախագահը և երեք անդամները այլևս չեն կարող իրականացնել իրենց լիազորությունները, սին են։ Խնդրի ոչ իրավական ճանապարհով լուծման իշխանության ցանկացած այլ գործողություն, այդ թվում ֆիզիկական ուժի կիրառումը, ավելի է թուլացնելու քաղաքական իշխանությանը։

Այս և բազմաթիվ այլ խնդիրները արդյունք են քաղաքական իշխանությունների անհեռանկար, նեղ անձնական ու խմբային շահերը ազգային-պետական շահերից վեր դասելու անթաքույց գործողությունների։ Պետական իշխանության յուրացման և սահմանադրական կարգը առերևույթ տապալելու այս գործողությունները պետք է կասեցվեն։ Նման իրավիճակում հասարակությունը չի կարող և չպետք է անտարբեր լինի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>