Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Պատերազմ Արցախում
Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Երբ լաչառությունն ու անհավասարակշիռ բառամթերքը դառնում են քաղաքական կատեգորիա

Այսօր կրկին ստիպված եղանք խորհրդարանի դահլիճից ունկնդրել հերթական բոցաշունչ ելույթը՝ միախառնված պաթոսով, սպառնալիքներով ու ապաքաղաքական բառամթերքով: Այո՛, այո՛...Երկրի թիվ մեկ ամբիոնից երկրի թիվ մեկ դեմքը խոսում էր հախուռն ու էմոցիոնալ, թացն ու չորն ամբողջությամբ իրար խառնած : Ես, իհարկե, հասկանում եմ և՛ առկա վախն ու տագնապը, և՛ այլևս անկառավարելի դարձած խուճապը, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ լաչառությունն ու անհավասարակշռությունը քաղաքական կատեգորիա չեն: Լավ, եթե դուք այդքան վստահ եք ձեր ուժերի վրա, ինչու՞ չեք հանդարտվում, ինչու՞ եք արդեն օրեր շարունակ քնում ու արթնանում ԲՀԿ-ի վերաբերյալ խոսելով: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ... պարզ հարց, որն ունի պարզ պատասխան ու նույնքան պարզ իրադարձությունների հաջորդականություն: Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին իսկույն հաջորդեցին ցածրորակ մասկի շոուն, քրեական շինծու գործերը, անձեռնմխելիությունից զրկելու ափալ-թափալ գործընթացը, շանտաժն ու քաղաքական հետապնդումները...Ահա, շատ հակիրճ, թե ինչի եք ընդունակ դուք, ինչի է ընդունակ ձեր իշխանությունը՝ երերացող ու տակից փախչող աթոռն ամեն գնով պահելու համար: Այդուհանդերձ, որքան էլ ձեր ուղեղը մթագնած լինի, հիշեք մի պարզ ճշմարտություն՝ ոչ ոք մեր փոխարեն չի կարող որոշել մենք խորհրդարանում տեղ ունե՞նք, թե՞ ոչ, առավել ևս փողոցից եկածները: Մեր տեղը որոշել և որոշում են բացառապես մեր ընտրողներն ու մեր ժողովուրդը, ավելին ՝ ձեր իսկական տեղը շատ շուտով ևս որոշելու է դարձյալ նույն ժողովուրդը: Այնպես որ ֆաշիզմի ու բռնապետութան բոլոր ջատգովներին խորհուրդ եմ տալիս հանգիստ նստել տեղները: Ինչ վերաբերում է արդեն չարչկված ու ձանձրալի դարձած թեմային՝ ընտրակաշառքին, ապա հիշեցնեմ. դեռ 2018-ին, երբ իշխանափոխությունից հետո պետք է անցկացվեին խորհրդարանական առաջին ընտրությունները, հինը մերժածներն ու նորի մասին թմբկահարողները Երևանում ու մարզերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կառույցների ղեկավարներին ու աշխատակիցներին բերման ենթարկելու, շանտաժի էժանագին փորձերով ջանում էին ամեն կերպ ընտրակաշառքի գործ սարքել մեր թիմակիցների գլխին: Փորձերը շատ էին,արդյունքը՝ չգոհացնող, վերևից եկած պատվերը՝ անկատար: Ինչու՞, որովհետև այդպես էլ գործ կարելու ոչ մի փաստարկ չպեղեցին: Այսօր, երբ երկիրը գտնվում է կործանման եզրին, երբ սոված ու գործազուրկ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, երբ իշխանությունը զգում է մոտալուտ վախճանը, ամենաբարձր օղակից ստացված հրահանգով կրկին փորձ է արվում զարկ տալ անկատար մնացած «Ընտրակաշառք օպերացիա»-ին: Ինչ խոսք, զզվելի է, զզվելի է տեսնել ու լսել սեփական աթոռն ու բարեկեցիկ կյանքն ամեն գնով պահելու էժան տրյուկները, համաժողովրդական սիրո մասին թմբկահարող ու ժողովրդի մասին դույզն ինչ չմտածող դեմքերը, երկրի մասին ամպագոռգոռ ճառերն ու այդ նույն երկիրը կործանման տանող ապաշնորհ քաղաքականությունը: Դե եթե այդքան ինքնավստահ եք, այդքան ժողովրդական, այդքան թավշյա ու ինչպես դուք եք սիրում կրկնել՝ այդքան դուխով, եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եկեք քայլ անենք և տեսնենք, թե որտեղ եք հայտնվելու դուք և որտեղ եք տեսնելու մեզ: Թե՞ ձեր դուխը մենակ լաչառություն անելով է դրսևորվում…

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր

Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>