Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Պատերազմ Արցախում
Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայտարարեք արտահերթ ընտրություններ ու համոզված եղեք, որ ժողովուրդը շատ հստակ ցույց կտա, թե ով է քաղաքական դիակ` թաղված պոպուլիզմի մեջ. Արման Աբովյանը՝ վարչապետին

Պոպուլիզմի խուճապահար փառատոնը շարունակվում է։

Այսօր ՀՀ քաղաքացիները խորհրդարանում կրկին ականատես եղան, թե ինչպես բղավելով, իրարամերժ թեզեր պարունակող ելույթով նորից փորձ է արվում ահաբեկել քաղաքական ընդդիմությանը։ Սակայն այսօրվա ելույթը կարելի է վստահ որակավորել, որ մի կողմից ինքնախոստովանություն է արվել առ այն, որ Հայաստանում տեղի է ունենում կատաղի քաղաքական հետապնդում ընդդիմության և այլախոհների հանդեպ, մյուս կողմից՝ կես ժամ խուճապահար ցնցվելով` փորձ է արվում ապացուցել մարդկանց, որ «մածունը սև է»։

Այո՛, հարգելինե՛րս, խոսքը վարչապետի ելույթի մասին է, որն, ըստ էության, ո՛չ իր տոնայնությամբ, ո՛չ բովանդակությամբ չի տարբերվում անցյալում հին ու անիմաստ իշխանավորների «հեքիաթներից» և իհարկե իշխանության վաղեմի «երազանքներից»` ձերբազատվել ընդիմադիր քննադատողներից, տեղը քաղաքական դաշտ խցկելով հնազանդ քաղաքական կամակատարներին։

Ընդամենը մի հարց...

Պարոն վարչապետ, Ձեզ ո՞վ է իրավունք տվել լուրջ դեմքով որոշել, թե ով է լինելու խորհրդարանում, ո՞վ է ձեզ իրավունք տվել դասակարգումներ տալ ՀՀ քաղաքացիներին և քաղաքական ուժերին և ինչի՞ց եք այդքան հուզված։

Բա որ տենց «դուխով» իշխանություն եք, ապա ձեր «դուխը» հավաքեք ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարեք, թե չէ գոռալով քաղաքական դիակների մասին խոսալը շատ հեշտ է ու զրնգուն, բայց անիմաստ... իշխանություն, դուխներդ կհերիքի՞։

Էս ինչ մի խառնվել եք իրար, որ այսպիսի ցնցումների մեջ եք ընկել։

Չնայած հենց այսօրվա ելույթն ամենավառ ապացույցն է, որ բացի սպառնալիքից ու մանիպուլյացիայից ուրիշ բան ձեռներդ այլևս չկա։
ԲՀԿ-ի մասին եք խոսում, քաղաքական վախճաններից եք խոսում, «միտինգի» մակարդակի ճառեր եք ասում ԱԺ բարձր ամբիոնից։

Ես հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված ձեր ցնցումները... դուք բոլորից լավ եք հասկանում, որ հենց դուք և ձեր կառավարությունը ուղղակի տապալվել եք, դուք շատ լավ հասկանում եք, որ ըստ էության չունեք ոչ մի հակափաստարկ ԲՀԿ-ի արտահայտած փաստերը հերքելու համար (բոլոր առումներով), դուք շատ լավ հասկանում եք, որ երկրում տիրող իրավիճակի համար դուք և ձեր կառավարությունը կրում եք ուղղակի պատասխանատվություն, ու հենց դրանով է պայմանավորված Ձեր և Ձեր թիմակիցների ոչ ադեկվատ գերագրեսիվ պահվածքը ճշմարտությունը բարձրաձայնողների հանդեպ։

Ընտրակաշառքներից եք խոսում, դե լավ, հիշեցնեմ Ձեզ, որ 2018 թվականի ընտրությունների ժամանակ (օդում կախված լուրերի համաձայն) )Ձեր ցուցումով իրավապահները ճղում էին իրար մեջտեղից, որ մեր վզին փաթաթեք նույն ընտրակաշառքների մեղքը, հարյուրավոր մեր կուսակիցներ բերման էին ենթարկվում, մարդկանց ահաբեկում էին, որ իբր ապացուցեն, թե ընտրակաշառք ենք բաժանել... չստացվեց Ձեր մոտ... հուսամ հիշեցիք։

Ասում եք, որ մենք այսօր չենք եկել խորհրդարան, որովհետև «աչքերի մեջ» նայելու խնդիր ունենք... պատգամավորների աչքերի մեջ Դուք ունեք շիտակ նայելու խնդիր, քանզի (...ախ այս օդում կախված լուրերը) վիրուսակիր իշխանական պատգամավորներին ստիպում էիք, որ գան և քվեարկեն թ՛ե ՍԴ-ի մասով, թե՛ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու խայտառակ որոշման օգտին։

Հիմա ո՞նց եք նայում ձեր թիմակիցների աչքերին, հն...ժողովրդի կամքից եք խոսում, դրա հետ մեկտեղ օրեցօր ուժեղացնելով ձեր «ախրանաների» թիվը։ Ումից եք այդքան վախենում... չլինի նույն «հպարտ քաղաքացիներից», ում արդեն երկու տարի է կերակրում եք միայն պոպուլիզմով և փիարով։

Կրկնեմ, ոչ ոք Ձեզ և Ձեր իշխանությանը իրավունք չի տվել և չի տա որոշում ընդունել ժողովրդի տեղը, չի ստացվի, մոռացեք դրա մասին։

Եղեք հետևողական Ձեր մտքերի հիմնավորման մեջ, հայտարարեք արտահերթ ընտրություններ ու համոզված եղեք, որ ժողովուրդը շատ հստակ ցույց կտա, թե ով է քաղաքական դիակ`թաղված պոպուլիզմի մեջ։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>