Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Պատերազմ Արցախում
Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Մեկ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցածը որակում է որպես սահմանադրական հեղաշրջում

ՀՀ Ազգային ժողովի հունիսի 22-ի նիստում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առերևույթ քաղաքական ցուցումով և ղեկավարությամբ, կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված արարք՝ տիրացել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասով եզրակացություն ներկայացնելու սահմանադրական լիազորությանը։

Այս գործողությունը կատարվել է Հայաստանի ընդդիմության, իրավական մասնագիտական հանրույթի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ գլխավոր քարտուղարի զգուշացումների և հորդորների բացահայտ արհամարհանքով, ինչը ծանր հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանն ու վարկանիշին, ինչպես նաև Հայաստանի իրավակարգի հիմքերին։

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և իր կողմից ղեկավարվող ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի ապօրինի և հակասահմանադրական գործունեությունները` ուղղված ՀՀ պետական և սահմանադրական կարգի դեմ։

Առանձնակի տարակուսանք է առաջացնում խորհրդարանական ընդդիմության որոշումը բոյկոտել ԱԺ նիստը՝ տալով հնարավորություն իշխանությանն առանց որևէ դիմադրության տիրանալ ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին՝ ըստ հավուր պատշաճի չներկայացելով նաև իրենց ընդդիմադիր ընտրողների քաղաքական շահերն ու պահանջները։

Մեր համոզմամբ, խորհրդարանական ընդդիմությունը պետք է մասնակցեր այդ նիստին և հասանելի բոլոր միջոցներով սկզբունքային հետևողականությամբ արգելափակեր այդ նախագծի ընդունումը։

«Մեկ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԲՀԿ որոշումը՝ օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված ՍԴ դիմելու լիազորությունից։ Հարկ է արձանագրել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, գերարժևորելով իր սեփական նեղ քաղաքական շահը ստորադասելով ՀՀ պետական շահը, նպաստեց ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված հանցակազմն ավարտին հասցնելու իշխանության «առաքելությանը»։ Իր այս քայլով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մեր գնահատմամբ, դադարեց լինել խորհրդարանական ընդդիմություն և ստացավ Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկերոջ կարգավիճակ և իր կողմից կատարված հանցագործությունների համար համապարտ պատասխանատվություն։

Առանձնակի մտահոգիչ էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդեգրած դիրքորոշումը։ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն արձանագրում է, որ Նախագահ Արմեն Սարգսյանը, ստորագրելով «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում իշխանության կատարած հակասահմանադրական փոփոխությունը, փաստացի դադարեցրեց ՀՀ նախագահի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելու լիազորությունը՝ անվերականգնելի վնաս հասցնելով ՀՀ Նախագահի ինստիտուտի հեղինակությանը։

Ամփոփելով վերը նշվածը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը տեղի ունեցածը որակում է որպես սահմանադրական հեղաշրջում։

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>