Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է
21
Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Պատերազմ Արցախում
«Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան

Այո՛, բռնապետության հաստատման վտանգ կա, և դրա դեմն առնելու հնարավորությունները կան. Գոռ Հովհաննիսյան. Տեսանյութ

Երեկ Ազգային ժողովը 89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ, արտակարգ ռեժիմով ու ամբողջությամբ ընդունեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Քվեարկված փոփոխությունները ենթադրում են, որ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։ Ըստ այդմ, Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել՝ որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կուղարկվեն թոշակի։

«Կասկած չունեմ՝ յուրաքանչյուր պատգամավոր, ով կողմ է քվեարկել այդ նախագծին, գիտի, որ Սահմանադրություն է խախտել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ, Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը:

Նա համոզված է, այս գործընթացի դեմը չառնելու հետևանքով աղետալի հետևանքներ կլինեն, երկիրը կկանգնի լուրջ խնդիրների առջև:

Մեր հիշեցմանը, որ իշխանական որոշ պատգամավորներ տարբեր առիթներով ասել են, որ «Օրենքներն ու Սահմանադրությունը առոչինչ են, երբ կա ժողովուրդը», նման տեսակետ՝ ժողովրդի անունը նշելով, հաճախ արտահայտում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնյաներ, Գոռ Հովհաննիսյանը նկատեց, որ իշխանությունների կողմից «ժողովրդի անունը դիտավորյալ և քաղաքական նպատակներով չարաշահվում է»:

Ըստ նրա՝ այսօր ամեն ինչ արվում է գործող օրենքների և Սահմանադրության խախտմամբ, որը ոչ մի լավ բանի չի տանելու և ոչ մեկի համար:

Ըստ նրա՝ Հայաստանում պաշտոնատար անձինք իրենց լիազորությունները լուրջ չեն ընդունում. պաշտոնն իրենց համար շատ հարմար ապրելու հնարավորություն է: Նա այդ երևույթը նկատում է և վարչապետի, և  ՀՀ նախագահի ինստիտուտի, և այլ պաշտոնյաների գործունեության պարագայում:

Նախօրեին, մինչ նախագծի քննարկումը և ընդունումը, 168.am-ը տեղեկացրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները։

«Այսպես, Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության՝ այսօր երկու ընթերցումով ընդունելու են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։ Ավելին, մեր տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ըստ այդ համաձայնության՝ Արմեն Սարգսյանը չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրվելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից»։

Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «բացահայտեց» տեղի ունեցածը.

«Ես տեսա մեկնաբանություններ, որ մենք փորձում ենք ՀՀ նախագահից լիազորություններ վերցնել: Ուղղակի տեղեկացնեմ ձեզ ու ի լուր աշխարհի, որ այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է ՀՀ նախագահի և նրա աշխատակազմի հետ։ Ավելին ասեմ՝ մեզ այնտեղից են գործընկերաբար մատնանշել օրենսդրական բացը և առաջարկել շտկել այդ բացը և հստակ կարգավորում մտցնել, ինչը և անում ենք։ Այնպես որ, խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել»:

Այս կապակցությամբ մեր հարցին ի պատասխան՝ Գոռ Հովհաննիսյանն ասաց.

«Եթե նման պայմանավորվածություն իսկապես եղել է՝ դա հակասահմանադրական է, ու ՀՀ նախագահը հիմա հնարավորություն ունի դիմելու ՍԴ ընդդեմ ԱԺ-ի՝ պնդելով, որ ԱԺ-ն իր նման որոշմամբ, այն է՝ որ նախագիծը չպետք է ուղարկվի նախագահին՝ ստորագրելու, խախտել է իր իսկ իրավունքները, և դրանով հանրապետության նախագահը նախ ցույց կտա, որ այդպիսի պայմանավորվածություն չի եղել: Բացի այդ, ինքը ՍԴ իր այդ դիմումով ցույց կտա, որ իր լիազորությունները լուրջ է ընդունում, պաշտպանում է իր լիազորությունները, և երրորդ, նա իր այդ քայլով կնպաստի նաև երկրում իրավունքի զարգացմանը, և առաջին լուրջ քայլը կանի պետական մարմինների միջև վեճերի վարույթով Սահմանադրական դատարանի որոշում ունենալու համար: Որի արդյունքում Սահմանադրական դատարանը, սահմանադրական նշված այդ բաց ունեցող նորմը բոլորի համար վերջնական պարտադիր մեկնաբանմամբ կհստակեցնի՝ արդյոք իսկապես այդ նորմը բաց ունի՞, թե՞ չունի, և արդյո՞ք Հանրապետության նախագահը պիտի ստորագրեր այդ նախագիծը, թե՞ չէ: ՀՀ նախագահը ՍԴ իր դիմումով հիմա շատ լրջորեն կարող է այս հարցի պարզաբանմանը նպաստել:   Ես շատ կուրախանամ, որ  ՀՀ նախագահը դիմի Սահմանադրական դատարան՝ ընդդեմ ԱԺ-ի՝ պնդելով, որ Ազգային ժողովը խախտել է իր իրավունքները»:

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը պնդում է՝ Սահմանադրական այս փոփոխություններն իրենք իրենց բովանդակությամբ հակասահմանադրական են. «Չի կարելի վերցնել ու ՍԴ դատավորներին ազատել: Այսինքն՝ փոփոխությունն ինքնին հակասահմանադրական է: Երկրորդ, Խորհրդարանը կոպիտ կերպով խախտել է Սահմանադրությունը՝ նախապես չստանալով Սահմանադրական դատարանի որոշումը  Սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության վերաբերյալ:

Երրորդ, խախտել է ՀՀ նախագահի լիազորությունները՝ նրան ստորագրելու չուղարկելով փոփոխությունների այդ նախագիծը: Այսքան հակասահմանադրականության հիմք, ու դրան գումարած՝ ՀՀ նախագահն ապրում է այդ երկրում, ծանոթ է լուրերին, ինքը տեղյակ է մասնագետների կարծիքին, և այն մասին, որ այն պահից, ինչ սկսվել է այս Սահմանադրական դատարանի դատավորների, այսպես ասած՝  փոփոխության գործընթացը, շատ, վերին աստիճանի խնդրահարույց հարց է»:

Մեր հարցին, որ ըստ քաղաքագետների, իրավաբանների՝ այսպիսով երկրում բռնապետական կարգեր են հաստատվում, Գ. Հովհաննիսյանը պատասխանեց.

«Բռնապետության վտանգ, այո՛, կա, եթե դեմը չառնեն: Եվ դրա դեմն առնելու հնարավորությունը կա՝ պետք է դիմել Սահմանադրական դատարան, պետք է նաև ձևավորել որոշակի կուլտուրա, որ ցանկացած վեճ պետք է լուծել դատարանում: Ոչ միայն քաղաքացիների միջև ցանկացած վեճ պետք է լուծել դատարանում, այլ պետական մարմինների միջև ցանկացած վեճ պետք է լուծել դատարանում: Պետք է քաղաքակիրթ ձևով լուծվի դատարանում, և ոչ թե՝ ամեն մեկը իր խոսափողը վերցնի և մյուսին հայհոյի, գոռգոռա, դժգոհի… Դիմեք դատարան, թույլ տվեք՝ դատարանը լուծի ձեր վեճը՝ քաղաքակիրթ, բոլորի համար պարտադիր ուժով: Ես չեմ հասկանում՝ ո՞ւմ ձեռք չի տալիս, որ այս վեճը դատարանը  լուծի: Ինձ համար դա անհասկանալի է: Ինչո՞ւ գոռգոռալ տարիներ շարունակ, եթե կարելի է առանց գոռգոռալու՝ մի սիրուն դիմում գրել և դիմել դատարան, ստանալ այդ վեճի լուծումը:

«Այս դեպքում ստացվում է, որ ՀՀ նախագահն իր  գործառույթները չի կատարում, հրաժարվում է, քաղաքական ուժերը չեն օգտվում օրենքով իրենց տրված իրավունքներից, և այդպիսով Հայաստանում տիրում է մենիշխանություն, մի անձի իշխանությո՞ւն»,- հարց ուղղեցինք նրան:

«Բնականաբար, բոլոր այդ հնարավորությունները, այդ գործիքները՝ ՀՀ նախագահի լիազորությունը, որ դիմի Սահմանադրական դատարան, խորհրդարանական փոքրամասնության լիազորությունը, որ  դիմի Սահմանադրական դատարան, հրավիրի քննիչ հանձնաժողով, և այլն, բոլոր այդ գործիքները հենց նրա համար են, որ որևէ քաղաքական ուժ բացարձակ իշխանություն չկարողանա ունենալ, ու դատարանի միջոցով ցանկացած  իշխանության իրականացում պահվի Սահմանադրության սահմանների ներսում: Բայց եթե մենք թույլ տանք, որ ով ինչ ուզի՝ անի, պարզ է, որ կանի դա… Եթե դուք ձեզ չպաշտպանեք, ապա փողոցում ցանկացած խելագար ձեզ կծեծի, պարզ է, որ կանի նման քայլ…

Բայց դու չպետք է թույլ տաս: Այնպես որ, այս իրավիճակում նշածս բոլոր գործիքներից պետք է օգտվել: Բոլոր այն պաշտոնատար անձինք, ուժերը,  որոնք այդ հակակշռող դերը պիտի ունենան, պետք է լուրջ ընդունեն իրենց լիազորություններն ու ֆունկցիաները: Կրկնում եմ՝ Հայաստանում պաշտոնական անձինք իրենց լիազորությունները լուրջ չեն ընդունում. ՀՀ նախագահն իր հերթին՝ լուրջ չի ընդունում, որ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը հենց էնպես թղթի վրա գրված մի բան չէ, դա լուրջ պատասխանատվություն է, որից պետք է օգտվել  անհրաժեշտության դեպքում:

Օրենքներ ստորագրելու լիազորությունները հենց էնպես, ինչ-որ դեկլարատիվ, ձևի համար լիազորություն չէ, դրանք չեն տրվում ինչ-որ մեկին՝ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձանց, որ երբ ուզենա՝ դրանցից օգտվի, երբ չուզենա՝ չօգտվի: Դա միաժամանակ ենթադրում է դրանք իրականացնելու պարտականություն, եթե դրանք իրականացնելու նախապայմաններն առկա են: Չի կարելի որոշել՝ ես չեմ ուզում՝ չեմ իրականացնում իմ պարտականությունները: Դա անընդունելի մոտեցում է: Սահմանադրական դատարան դիմելը պարտադիր է Նախագահի համար, առավել ևս, եթե կան դրա բոլոր նախապայմանները: Ու, ինչպես արդեն ասացի, Սահմանադրական փոփոխությունները խնդրահարույց հարց է: Դա բավարար հիմք է երկրի նախագահի համար, որպեսզի նա Սահմանադրական դատարանի որոշումը ստանա: Եվ ինքը չպետք է թույլ տա, որ իրենից խլեն օրենքները ստորագրելու իր լիազորությունը: Եվ այդ հարցը ինքը նույնպես պետք է լուծի  Սահմանադրական դատարանի միջոցով: Ու եթե ՀՀ նախագահը ոչինչ չանի, խորհրդարանական փոքրամասնությունը ոչինչ չանի, ապա, բնականաբար, խորհրդարանական մեծամասնությունը կօգտվի իր անսահմանափակ լիազորությունից: Ո՞վ չի ուզի նման հնարավորություններ…»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>