Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Պատերազմ Արցախում
Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Բանակի փողը լափողներին Վազգեն Սարգսյանն ի՞նչ էր անում. այս հարցի պատասխանը լավագույնս գիտի Արամ Զավենի Սարգսյանը

Բանակի փողը լափողին Վազգեն Սարսգայնն ի՞նչ էր անում. այս հարցի պատասխանը լավագույնս գիտի Արամ Զավենի Սարգսյանը

Սահմանադրական հեղաշրջման օրը Հանրայինի հարցազրույցի տաղավարում ժողովրդավարության ու արևմտյան արժեքների թունդ սիրահար, իմ շատ սիրելի Արամ Սարգսյանը մոռացավ ասել, թե ժողովրդավարության և արևմտյան արժեհամակարգը կրող քանի՞ երկիր գիտի աշխարհում, որտեղ Սահմանադրությունը փոխում են հերիք չէ առանց հանրաքվեի, մի բան էլ` առանց խորհրդարանական ընդդիմության ներկայության: Ավելին` փորձում են ԱԺ կանոնակարգ-օրենքը փոխել և շրջանցելով պետության գլուխ հանդիսացող նախագահին` իրենց ընդունած հակասահմանադրական օրենքը դակել ԱԺ նախագահի մակարդակով: Այսինքն` սահմանադրական կարգ տապալողները նույնսիկ ֆորմալ ձևականությունների հետևից չեն ընկնում, շատ ուղիղ հաստատում են բռնապետություն:

Արևմտյան արժեհամակարգը կրող քանի՞ ժողովրդավարական երկիր կա, որտեղ իշխանություն կոչված մի խորհրդարանական խմբակցությունն ինքն իրենով հավաքվում ու հավսար-զգաստով սահմանադրական կարգ է տապալում: Բայց այս հարցը, թերևս, մի կողմ թողնենք: Որովհետև Արամ Սարգսյանը քաղականության մեջ է այն ժամանակներից, երբ ես դեռևս դպրոցական էի, և փորձառությունն իրեն պետք է հուշի սպասվող գործընթացների մասին, այն է` չկա՞ սահմանադրական կարգ, չկա՞ պետական իշխանություն, կա խունտա, սրանց պարագայում` փողոցային ընտանիքապետություն: Հետևանքի մասին չխոսենք, շատ շուտով բոլորս այդ հետևանքը տեսնելու ենք բարիկադների վրա:

Ապշեցուցիչն այն է, որ իմ շատ սիրելի Արամ Սարգսյանն ասաց, որ Հայաստանում «ռուսական 5-րդ շարասյուն» կա: Այո, կարծես` հասել ենք, երևի իջնենք արդեն: Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ռուսների առաջ այնպես կզի ու այնքան տա ռուսներին, ինչքան որ ՀՀ երեք նախագահները, կրկնում եմ` ՀՀ երեք նախագահները միասին չէին տվել ու այդքանից հետո Արամ Սարգսյանը «ռուսական 5-րդ շարասյուն» հռչակի ընդդիմությանը: Կամ Վազգեն Սարգսյանի ասած` հոմոսեքսուալիստներին ու աղանդավորներին Նիկոլ Փաշինյանը վերցնի անձնական պաշտպանության տակ, արտասահմանյան գործակալական ցանցով ողողի պետական ապարատն ու Սոռոսի վաստակներին դարձնի հասարակության ծաղիկը, իսկ ընդդիմությունը հռչակվի «5-րդ շարասյուն»: Խոսքեր չկան, ուղղակի զավեշտալի է:

Իսկ աբսուրդն այն է, որ իմ շատ սիրելի Արամ Սարգսյանը փորձում է զենքի մատակարարման խնդիրը պեչենու բաղերը գցել: Թե բա` «որոշ քաղաքական գործիչներ անգամ ասում են` Հայաստանին զենք մի տվեք, որովհետև իրենք էդ զենքը կարող են ծախել ուրիշներին»: Պարոն Սարգսյան ջան, չեն ասում զենք մի տվեք Հայաստանին, այլ կոնկրետ փաստ են հրապարակել, շատ կոնկրետ: Փաստ, համաձայն որի` ձեր սիրելի վարչապետը ոմն պատրոն Դավիթի հետ, օգտագործելով Հայաստանի Հանրապետության կնիքը, զենքի բիզնեսով փող է աշխատել, մեծ փող: Այսինքն` դաշնակից Ռուսաստանից ներքին գներով զենք են առել իբր թե Հայաստանի բանակի համար ու այդ զենքը խուրդել են երրորդ ու չորրորդ երկրներին: Շատ բան չասեմ, բայց ազգովի աղոթենք, որ հերքվեն օդում կախված այն լուրերը, որ երրորդ ու չորրորդ երկրներին Նիկոլ Փաշինյանի ու պատրոն Դավիթի ծախած զենքը Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում աշխատել է ռուս զինվորականների դեմ: Ով հորթ չէ, հասկանում է դրա հետևանքն ինչ է լինելու: Զենքի բառիգները հեչ, մեր երկիրն է ափսոս: Հորդանանյան ՀՕՊ համակարգերի մասին չխոսենք, մախաթը պարկում երկար պահել չի լինելու: Ատկատով աշխատած այդ միլիոնավոր դոլարները օֆշորային հաշիվների վրա են ու դրա ձայնը շատ շուտով լսվելու է: Չեն պլստալու, բանակից գողացած փողը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են:

Եվ, ով ով, բայց Արամ Սարգսյանը լավագույնս գիտի, թե բանակի փողը լափողների հետ Վազգեն Սարգսյանն ինչ էր անում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>