ԱԱԾ-ն խուզարկել է Գյումրիի ԲՀԿ-ական պատգամավորների տները
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Hraparak.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի Գյումրիի տուն։
Ենթադրվում է, որ խուզարկություն են իրականացրել։ Թե ինչ քրեական գործի շրջանակներում, դեռեւս հայտնի չէ։
Ուշագրավ է, որ ԲՀԿ մի շարք պատասխանատուների հետ կապվեցինք, սակայն նրանք տեղյակ չէին, ավելի ուշ տեղեկացրին, որ լուրը համապատասխանում է իրականությանը, բայց այս պահին մանրամասներ հայտնի չեն։ Վարդան Ղուկասյանն էլ չի պատասխանում մեր զանգերին։
Մեկ այլ աղբյուր էլ փոխանցեց, որ ոչ միայն Վարդան Ղուկասյանի նկատմամբ են նման գործողություններ իրականացվում, այլեւ երեկ ԱԱԾ-ականներն այցելել են նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի տուն։

