Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
25
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Պատերազմ Արցախում
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները․ վերլուծում է Սուրենյանցը Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան

Ուրիշի փոխարեն քվեարկողները պատասխանատվության կենթարկվեն. «Քաղաքացի դիտորդի» նոր գործիքը

Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները ներկայացրեցին ընտրությունների վերահսկողության մեխանիզմները: «Մենք կոչ ենք անում Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին գրանցվել, որպեսզի մենք կարողանանք վերահսկել իրենց փոխարեն քվեարկության դեպքերը և հետամուտ լինել ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելուն»,- ասաց նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իրենք ձեռք են բերելու քվեարկությանը չմասնակցող քաղաքացիների ցուցակ և քվեարկողների ստորագրած ցուցակների հետ համեմատելով՝ կարողանալու են պարզել՝ արդյոք այդ անձանց փոխարեն քվեարկել են, թե ոչ։ Անդրադառնալով դրա իրավական հետևանքներին՝ Լուսինե Հակոբյանը նշեց, որ դա իրենց հնարավորություն կտա ոչ միայն դիմել ընտրական հանձնաժողովներ և վարչական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, այլև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ անձի փոխարեն քվեարկությունը քրեորեն պատժելի արարք է, ներկայացնելու են նաև հանցագործության մասին հաղորդումներ:

Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշեց, որ ապրիլի 2-ին նախաձեռնությունն ընտրական գործընթացների աննախադեպ վերահսկողություն է իրականացնելու՝ ծածկելով 1500-ից ավելի ընտրատեղամասեր՝ Հանրապետության բոլոր ընտրական տեղամասերի ավելի քան 75%-ը, որտեղ քվեարկելու է ընտրողների 95%-ը։ «Մեր դիտորդներն անկախ են, չեն պաշտպանելու որևէ քաղաքական կուսակցության, այլ զուտ դիտարկելու են ընտրությունների օրինականությունը»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ նախաձեռնությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրական օրենսգրքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը․«Մենք այս պահին ՍԴ ներկայացվելիք դիմումի վրա ենք աշխատում և այդ դիմումով ներկայացնելու ենք նաև դիտորդների իրավունքների անհամաչափ սահմանափակումների սահմանադրականության հարցը»։ Նախաձեռնությունը պատրաստվում է դիմել այս հարցով ՍԴ մինչև ընտրությունները, եթե ԱԺ պատգամավորների համապատասխան ստորագրությունները հավաքվեն, կամ եթե ՄԻՊ-ը համագործակցի իրենց հետ:

Տիգրան Եգորյանը հավելեց, որ իրենց դիմումը կկասեցնի խնդրահարույց հոդվածների կիրառումը մինչև ՍԴ որոշումը, իսկ նման դեպքերում ՍԴ-ն պետք է որոշում կայացնի հատուկ ընթացակարգով։ «Ստորագրահավաքն արդեն բաց է, և մտահոգ պատգամավորները կարող են դիմել, անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն», -նշեց Եգորյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>