Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Պատերազմ Արցախում
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար

Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու

Միջազգային որոշ հարթակների դիվանագիտական ​​շրջանակներում լարվածություն է հասունանում, ըստ չհաստատված տեղեկությունների, Ադրբեջանը պատրաստվում է  բացահայտորեն աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Ըստ այդ աղբյուրների՝  Իլհամ Ալիևը և Ադրբեջանի  արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախատեսում են առաջիկա օրերին հրապարակել պաշտոնական դիրքորոշում, ինչը տարածաշրջանային քաղաքականության մեջ անսպասելի շրջադարձ կենթադրի։

Ըստ այդ  աղբյուրների,  այս քայլը կապում են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի Բաքու կատարելիք առաջիկա այցի հետ, որը վերջին երեք տարվա ընթացքում առաջինն է և նախատեսված է 2025 թվականի մայիսի վերջին։

Հայտարարությունների տոնը կլինի կոշտ և հակառուսական։ Ալիևը շարունակում է AZAL ինքնաթիռի վթարից հետո սկսված և մայիսի 9-ի Մոսկվայի միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելով դրսևորված առճակատման գիծը։ Նրա հռետորաբանությունը համահունչ և  ավելի կոշտ է լինելու, քան նույնիսկ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, նշում են այդ աղբյուրները:

Վերլուծաբանները վաղուց էին մատնանշում,  հնարավոր հռչակագրին նախորդած իրադարձությունների շղթան։ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների սառեցումը, որը նախկինում դրսևորվում էր առևտրային սահմանափակումներով և փոխադարձ մեղադրանքներով, նոր փուլ մտավ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Ալիևի՝ Ռուսաստանի մայրաքաղաքում Հաղթանակի շքերթին մասնակցելուց հրաժարվելը, վաղեմի ավանդույթին հակառակ, արդեն իսկ դիտվում էր որպես Կրեմլից հեռանալու խորհրդանշական ժեստ։

Հատկապես հետաքրքիր է թուրքական ազդեցությունը Ադրբեջանի դիրքորոշման ձևավորման գործում։  Էրդողանը, որի ազդեցությունը Բաքվի արտաքին քաղաքականության վրա պատմականորեն նշանակալի է, վերջին ամիսներին ակտիվացրել է ուկրաինական ճգնաժամի լուծման կոչերը։ Թուրքիայի առաջնորդը, հավասարակշռություն պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցության և Մոսկվայի հետ երկխոսություն պահպանելու միջև, նախադեպ է ստեղծում իր դաշնակիցների մանևրների համար։

Դիտորդները ենթադրում են, որ հենց այս տրամաբանության մեջ են Էրդողանն ու Ալիևը որոշել կոորդինաղված խաղալ ուկրաինական ուղությամբ, կատարելով այդ շարքում տարբեր, բայց իրար լրացնող դերեր:

Իսկ այդ համատեքստում Ալիևի հեռացումը ռուսական ուղուց պարտադիր է, մանավանդ, որ ղարաբաղյան խնդրի լուծումից հետո Ալիևի կախվածությունը Պուտինից էապես նվազել է:

Ուկրաինացի դիվանագետի այցի նախապատրաստական ​​աշխատանքները ուղեկցվում են կուլիսներում խորհրդակցություններով։ Չհաստատված տեղեկությունների համաձայն, կողմերը քննարկում են ոչ միայն քաղաքական աջակցությունը, այլև էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս ասպեկտը հատկապես կարևոր է Կիևի համար, որը շարունակվող հակամարտության պայմաններում փնտրում է ռեսուրսների մատակարարման այլընտրանքային ուղիներ։

«Եթե Ալիևի հայտարարությունները կատարվեն ըստ նախատեսվածի, դա կլինի աննախադեպ, երբ ավանդաբար Մոսկվային մոտ համարվող երկիրը հրապարակավ կանցնի Ուկրաինայի կողմը։ Սակայն առայժմ ամեն ինչ մնում է լուրերի մակարդակում», - նշում են այս աղբյուրի ներկայացուցիչները:

Լրագրողները դեռևս չեն կարողացել ստանալ ադրբեջանական կողմից այս լուրերի   հաստատումը։

 Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ այս տեղեկատվությունը կդառնա՞ դիվանագիտական ​​խաղի մաս, թե՞ կվերածվի կոնկրետ քաղաքական գործողությունների։

Միջազգային  փորձագետները զգուշացնում են նման հայտարարություններով պայմանավորված տարածաշրջանի կայունությանը սպառնացող ռիսկերի մասին, որտեղ Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի հակասող շահերը ստեղծում են պայթունավտանգ խառնուրդ։

Մասնավորապես, վերջերս անուղղակի դա հաստատեց նաև ԱՄՆ-ի պետքարտուղարը, նշելով, որ մեծ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր կոնֆլիկտի վերսկսման ռիսկը:

Իսկ թե Ադրբեջանն ինչ ակնկալիքներ ունի այս ամենից հետո Հայաստանի հետ հարաբերություններում, կներկայացնենք մեր հաջորդ անդրադարձում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>