ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Նիկոլ Փաշինյանը սպառված է. ինքը պետք է հեռանա եւ հեռանալու է. Ստեփան Դանիելյան

Վարչապետի մամուլի խոսնակն իր լիազորությունները անցել է, որովհետեւ ինքը չէ, որ իրավասու է գնահատական տալ, թե ով է մեղադրվում հանցագործություններ կատարելու մեջ, ով՝ ոչ : Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի պատասխանին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարել էր, որ Կառավարությունը 100 տոկոսով պետք է ցրվի:

«Անկեղծ ասած, ես չգիտեմ պարոն Ծառուկյանը ինչ է մտածել, ինչ քաղաքական հաշվարկների հիման վրա է այս պահին նման հայտարարություն արել։ Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի հայտարարությանը, ապա նա իր լիազորություններն գերազանցել է, որովհետեւ ինքը չէ, որ իրավասու է գնահատական տալ` ով է մեղադրվում հանցագործություններ, կամ չարաշահումներ կատարելու մեջ, ով՝ ոչ: Նման կարգի հայտարարություններ կարող են անել իրավապահ մարմինները այն էլ` ասելով, որ մարդիկ մեղադրվում են ինչ-որ արարք կատարելու համար, իսկ որոշումը կայացնում է դատարանը: ԱԺ մեծությամբ երկրորդ ֆրակցիայի ղեկավարի հայտարարությունը չի կարելի պայմանավորել միայն ինչ-որ տնտեսական իրավախախտումներով։ Այդ հայտարարությունը քաղաքական գործընթացների վրա ազդելու մեծ պոտենցիալ ունի»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքով` «Իմ քայլը» խմբակցության անդամների արձագանքն էլ ցույց է տալիս, որ նրանք «մտահոգ» են եւ վստահ չեն իրենց ապագայի եւ ներկայի վրա, այլապես կարող էին անտարբեր լինել այդ հայտարարության հանդեպ»:

Անդրադառնալով Ծառուկյանի` այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, քաղաքագետն ասաց, որ ինքը չգիտի, թե ում հետ ԲՀԿ-ն կհամագործակցի, սակայն մի բան պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը սպառված է, ինքը պետք է հեռանա եւ հեռանալու է. «Հիմա շատերին համախմբում է այս կառավարության հրաժարականի պահանջը, սակայն հրաժարականից հետո ուրիշ ինչը կարող է նրանց համախմբել, դա արդեն այլ հարց է։ Քաղաքական միավորները համախմբվում են քաղաքական օրակարգի շուրջը։ Նման օրակարգ դեռևս չկա։ Առանց քաղաքական օրակարգի չի կարող լինել քաղաքական գործընթաց»:

Ստեփան Դանիելյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չափազանց շատ է ընկել, բայց նույնիսկ այդ վիճակում նրանից բարձր վարկանիշ ունեցող կարծես թե չկա, եւ խնդիրն այն է, որ երկրում քաղաքական դիսկուրս գոյություն չունի. «Եթե ասում են, վարչապետ պետք է գնա այսինչ բանի համար, իսկ մենք հավակնում ենք իշխանության կոնկրետ այսինչ օրակարգն իրականացնելու, դա արդեն քաղաքական գործընթաց է։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչի համար են ցանկանում նոր կառավարություն կազմել, իրենք չեն հիմնավորում, թե ինչի համար են ցանկանում իշխանություն ունենալ, դրա համար էլ Հայաստանի քաղաքական կուսակցությունների վարկանիշը ցածր է: Վարկանիշը հասարակությանն ուղղված քաղաքական առաջարկով է պայմանավորվում։»:

Քաղաքագետը ոչ միայն արտահերթ ընտրությունների հնարավորություն է տեսնում, այլ համոզված է, որ դրանք լինելու են: «Խնդիրն այն չէ, թե արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ, խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանում կան ուժեր, որոնք այս պահին պատրաստ են արտահերթ ընտրություններին եւ ունեն քաղաքական ասելիք: Եթե այդ ուժերը լինեն եւ ասելիք ունենան, ապա այդ արտահերթ ընտրությունը շատ արագ տեղի կունենա, եթե ասելիք դեռ չունեն, ապա արտահերթ ընտրությունները կլինեն ավելի ուշ»:Կազմակերպության հիմնադիր սեփականատերը NEWS․am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը արվել է ամիսներ առաջ, մեկ տարեկան երեխայի ծննդյան արարողությունից  եւ տեսանյութում էլ հյուրերի ձմեռային հագուստից հասկանալի է, որ այն նոր չէ։ Նա նշեց, որ այդ մասին հայտնել են նաեւ վարչապետին, որն, այնուհետեւ, հեռացրել է տեսանյութը։Նախորդը օրը՝ հունիսի 2-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մարդկանց կուտակումներով մի շարք լուսանկարների հրապարակել է նաեւ հունվար ամսվա խնջույքի տեսանյութ, որը կարճ ժամանակ անց հեռացրել է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>