Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Ո՞րն է դավաճանությունը

Լևոն Տեր-Պետրոսայնն ու «պետության ու ազգի պաշտպաններն» անազնիվ ու թափանցիկ աղմուկ են բարձրացրել: Միանգամից ասեմ՝ ազգն ու պետություն-պետականությունը միշտ պետք է պաշտպանել: Այս կեցվածքն անսակարկելի է, բայց պատեհապաշտության կոնտեքստում այն նույնքան խոցելի է և մերկապարանոց: Նաև պարտվում է և արժեզրկվում, երբ այդ վեհ արժեքների քողի ներքո անձնական ամբիցիաներ ու չկայացած երազանքների իրագործման հեռանկար է հետապնդվում, սեփական դեմքը փրկելու մի վերջին ճիգ:

Լևոն Տեր- Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու փրկչական տագնապն, իհարկե, բացատրելի է: Հասկանում եմ նրա ցավն ու ցայտնոտը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը»: Նույնքան ցավալի է և ցայտնոտային, երբ զուգահեռաբար արձանագրում է Ն. Փաշինյանի գահավիժող վարկանիշը:

Ի դեպ, ամենայն ցավով, ես էլ եմ ափսոսում ու դառնանում որակապես նոր պետություն կառուցելու այս կորցված հնարավորության համար: Ինձ պես շատ շատերն են դառնությամբ փաստում այս իրողությունն ու արձանագրում ձախողումը: Նիկոլը չկարողացավ, սա թանձրացող ճշմարտություն է, որը չի կարող ուրախացնել ոչ մի հայ մարդու: Եվ ավաղ, այս ձախողումը միայն Նիկոլինը չէ, սա գին ունի, որի համար հատուցում ենք բոլորս, նախ՝ պետականությունը: Անդառնալիության կետն արդեն անցել ենք:

Հիշեցնեմ կիսատ ու սելեկտիվ ճշմարտությունների մանիպուլյատիվ վտանգավորության ու սոփեստության մասին և անցնեմ առաջ:

Այո, համաձայն եմ՝ ԼՏՊ-ի առաջին հաստատումին՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Սա շատերն էին հասկանում, դեռ երեք ամիս առաջ: Հենց այս մտայնությամբ էլ ՀՅԴ ԳՄ-ն դեռ մարտի 16-ին հայտարարություն տարածեց, հաստատելով, որ իրավիճակը «պահանջում է աննախադեպ ներազգային միասնականություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու սպառնալիքները»: Մենք նաև հայտարարեցինք՝ «…ողջ կարողականությամբ և ներուժով պատրաստ ենք ներգրավվելու համավարակի դեմ աշխատանքներում և գործողություններում»։ 

Իր՝ համահայկական կառույցի առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ, քաղաքական հայտարարություն տարածեց նաև ՀՅԴ Բյուրոն:

Մի կողմ դնելով քաղաքական բոլոր տեսակի տարաձայնություններն ու կոնտեքստները՝ մարտի 23-ին Հակաճգնաժամային գործողությունների մի ամբողջ փաթեթ փոխանցեցինք կառավարությանը:

Եվ ի՞նչ՝ ամբարտավան մեծամտությամբ ու աննախադեպության բարդույթով տառապող կառավարությունից զրո արձագանք, խուլերի երկխոսություն:

Իսկ մեր քայլերը պայմանավորված էին միայն ու միայն պետությանն ուղղված սպառնալիքների գիտակցումով:

Մի՞թե այսպիսին չէ ազգային շահի և պետականության գիտակցումը: Այստեղ որտե՞ղ է դավաճանությունը:

Ի՞նչ ունենք այսօր՝ անկառավարելի քաոտիկ վիճակ, մինանձնյա ցայտնոտային կառավարում, ռազմավարական խնդիրների տոտալ բացակայություն…արդյունքում՝ տարածաշրջանի բացասական ռեկորդակիրն ենք, տնտեսական, սոցիալ-հոգեբանական կոլափսով և հարևանին ներողություն խնդրելու անմակարդակ վարքով:

Դուք հասկանու՞մ եք, որ ազգաբնակչության անվտանգության մասին է խոսքը…ազգային անվտանգության խնդրի ենք բախվել…շատերն արդեն խոսում են հումանիտար աղետի և միջազգային աջակցություն խնդրելու մասին:

Ի դեպ, արհամարհվեցին նաև այլ քաղաքական ուժերի, այդ թվում խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

Հրշեջի վազքով դեպքի վայրում հայտնված ԼՏՊ-ն և պետականամտության հորդորներով հանդես եկող այլք, որքա՜ն հասուն և պետականաբարո կլիներ, եթե ժամանակին ձեր հովանավորյալին խոհեմ խորհուրդներ տաիք և հորդորեիք քաղաքական երկխոսության գնալ, իսկապես որդեգրելով ազգային ներուժի համախմբման ճանապարհը:

Չի կարելի ողջ օրը մեր ականջները սղոցել “ժողովուրդ ջան” պոպուլիստական դիմելաձևով և գործել բովանդակազուրկ, անհավասարակշիռ ավտորիտար վարքագծով՝ մերժելով օգնության ձեռքն ու երկխոսությունը: Այդ ձեռքի և առաջարկների հետևում ժողովուրդ կա...Հենց սա պետական չէ, սա պետության կառավարչի և կառավարման որակ չէ, այն էլ աղետ-պատերազմի պահին:

Ու՞ր էին «պետության և իշխանության պաշտպան» ԼՏՊ-ն և մյուսները, երբ Ն.Փ-ը հետևողականորեն ու անշրջահայաց զբաղվում էր պետության ինստիտուտների կազմաքանդումով, երբ գործադիրը շրջափակում էր դատարանները, երբ հեռախոսային ու հրապարակային հրահանգներ էին իջեցվում դատավորներին, երբ ՀՀ հպարտ քաղաքացիներին ասֆալտին փռելու հրահանգներ էր տրվում և այդպես էլ արվում, երբ պարգևավճար ապօրինի օպերացիայի տակ պետբյուջեից մսխվում էր հարյուր միլիոն դոլարից ավելի գումար, երբ երկիրն հայտնվում է մեր պետականության հեղինակությունը վարկաբեկող միջազգային սկանդալների մեջ, երբ թիրախավորվում և նսեմացվում են մեր ազգային ինստիտուտները, երբ միջազգային կառույցներում համալրում ենք սև ցուցակները, երբ երկրում ատելության, ազգային պառակտումի մթնոլորտն ու ներքին թշնամու որսը հատել է բոլոր կարմիր գծերը:

Ասացեք, այս ամենի մասին խոսել-բարձրաձայնել, աղետը կասեցնե՞լն է դավաճանությունը, թե՞ այս մասին լռելը…

Շատ հստակ է գնահատականը՝ ՆՓ-ը ձախողեց նոր համակարգ, առաջադեմ և մրցունակ պետություն կառուցելու հանձնառությունը: Մերժելով՝ նա քանդում է պետականությունը, տեղը չկարողանալով կառուցել նորը, խոստացածը... Մի՞թե դժվար է սա տեսնելը:

Այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է, փրության մի վերջին ձախող ճիգ:

Պիտի մտածել մարտահրավերները կասեցնելու մասին, այո՝ պետականությունը փրկելու մասին:

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>