Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է
21
«Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Պատերազմ Արցախում
Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան

Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ

Ռուսաստանի կողմից հայաստանյան իշխանությունների նկատմամբ կա մեծ անվստահություն, Հայաստանն արդեն հուսալի գործընկեր չէ որևէ երկրի համար, և դա երևում է երկկողմ ռազմատեխնիկական գործարքների ոլորտում. առհասարակ, բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա, և երբեք Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակն այսքան ցածր չի եղել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:

«Զենքի վաճառքի միջազգային շուկան ունի իր կանոնները, և Հայաստանի վերջին քայլերը՝ Ռուսաստանից ներքին գներով զենք գնելն ու այն դուրս հանելը, բոլոր պայմանավորվածությունների խախտում է: Դժվար է դրանից հետո նույն գործընկերոջ հետ շարունակել համագործակցությունը: Այս զենքը Հայաստանից Լիբիա է գնացել վարչապետի անմիջական հրամանով և պաշտպանության նախարարի գիտությամբ»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Շահնազարյանի՝ իշխանությունը շարունակաբար խոսում է քրեական գործերից, բայց առայսօր որևէ դատավճիռ գոյություն չունի. «Իշխանությունը ձգձգում է բոլոր դատավարությունները, նա հայտնվել է փակուղում: Համավարակի դեմ պայքարում իշխանությունը պետական հանցագործություններ է գործում: Նրանք հիմար չեն, բայց անգրագետ են: Բոլոր ուղղություններով մենք խորագույն ճգնաժամի, աղետի մեջ ենք: Հայաստանը համավարակից ավելի շատ զոհեր կունենա, քան արցախյան պատերազմի և անգամ Սպիտակի երկրաշարժի զոհերն են»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ մի քանի ամսից Հայաստանում պարեն չի լինի, և պարենային անվտանգության հարցը դառնալու է խնդրահարույց. «Միայն թշնամին կարող էր բարձրաձայնել, թե որքան են Հայաստանի ռազմավարական պաշարները: Դա անպատասխանատվություն է, թե քաղաքականություն, դժվար է ասել»:

Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ այսօր ջախջախված են թե՛ մեր արտաքին քաղաքականությունը, թե՛ արցախյան հիմնահարցի շուրջ մեր ավանդական դիրքորոշումը, քանի որ Փաշինյանն այս ընթացքում բազմաթիվ փաստարկներ է տվել Ադրբեջանին՝ արդարացնելու հնարավոր պատերազմը. «Այսօր Հայաստանն ապոկալիպսիսի շեմին է: Այս իշխանությունն ամենամեծ վտանգն է հայ ժողովրդի համար վերջին հարյուր տարում, նման ծանր վիճակում մենք դեռևս չենք գտնվել: Այսօր վարչապետը ՌԴ նախագահի հետ շփվում է միայն արարողակարգային տեքստերով: Մեր բոլոր կենսական գործընկերների, այդ թվում՝ մեր հարևանների հետ հարաբերություններն են պատմական մինիմումի վրա»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ ապրիլյան պատերազմում մեր հաղթանակն այսօր խարխլվում է: «Իր իշխանության առաջին իսկ օրից Փաշինյանն սկսել է քաղաքական հետապնդումներ արցախյան ազատամարտի հաղթանակը կերտողների նկատմամբ, նրանց կարգել է թշնամի: Ալիևի հետ այս հարցում նա որևէ տարաձայնություն չունի: Սա մտածված քաղաքականություն է, որն իրականացվում է այս իշխանության կողմից»,- ամփոփել է քաղաքական գործիչը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>