ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք
Դիտել նաև
Արևմուտքը խոշոր պարտություն կրեց Մոլդովայում՝ անկախ այդ երկրում անկացված ընտրության և հանրաքվեի արդյունքներից
Կողմ է հանրաքվեին, բայց դեմ է ստորագրահավաքին
Փաշինյանը կանգնած է իր համար բարդ ընտրության առջև. գնա՞լ հանրաքվեի, թե՞ ոչ
Կոնկրետ ի՞նչ է մտադիր «սղացնել» Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի քողի տակ
Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի
ԱԺ այսօրվա նիստին իշխանական պատգամավորների ելույթների ճնշող մեծամասնությունը երեսպաշտության և լկտիության տոնավաճառ էր:
Ժողովրդին կորոնավիրուսի հետ один на один թողած, սովի մատնող, գործազուրկ դարձնող իշխանությունը հայտարարում է, որ "հանրաքվեն չեղարկում ենք, քանզի մտահոգ ենք հանրության առողջության համար":
ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք: Նույն աբսուրդի ժանրից է:
Ժողովրդի ցասումից վախեցող, կաբինետներում ծվարած մանդատավորներին թվում է, թե քանի մարդկանց գլուխը խառն է չմահանալու և օրվա հացը վաստակելու հարցով, կարող են սղացնել երկրի հետ կապ չունեցող ցանկացած օրակարգ: