Ինչպես իրականացնել իշխանափոխություն Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը
2
Տրանսպորտային հակամարտություն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Թուրքամետ ահաբեկիչները գրեթե գրավել են Հալեպը (տեսանյութ) Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան «Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում. Կոբախիձե Ապրել մինչև հունվարի 20–ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ Տրանսպորտի գինը չպիտի լինի ավելի, քան 100 դրամը (տեսանյութ) Թալանի ու խաբեության կարմիր գծերը․ «5-րդ ալիքի» ռեպորտաժը՝ «Մայր Հայաստանի» հայցի վերաբերյալ Գլոբալ պատերազմի մեծ հավանականություն կա․ մինչև հունվարի 20-ը խիստ վտանգավոր ժամանակաշրջան է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի Սուրիահայութեան Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի Սուրիահայութեան Տրանսպորտային հակամարտություն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես իրականացնել իշխանափոխություն ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին Իմացե՛ք, ժողովո՛ւրդ, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարող է լինել մեզ հետ. Փաշինյանն Ադրբեջանի ու Թուրքիայի նոր ագրեսիան արդարացնելու համար հիմքեր է նախապատրաստում. Վարուժան Գեղամյան Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Թուրքամետ ահաբեկիչները գրեթե գրավել են Հալեպը (տեսանյութ) Հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Սաղաթելյան Երթևեկության փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում Գեղամ Նազարյանին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից. «Հայաստան» խմբակցություն Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն՝ առանց համայնքին տեղեկացնելու. Զարմիկ Պողիկյան Ի՞նչ են անելու արցախցիները հաջորդ ապրիլից. Էլինար Վարդանյան Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները. Գեղամյան Աբրահամյան. Ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա «Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում. Կոբախիձե Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը Դատավորը մտածում է, որ նստած է իրենց հայաթի «բեսեդկայում» եւ զրուցում է իր «պադեզդի» հարեւանների հետ Հայաստանում կարող են բախումներ սկսվել. Ալեն Ղևոնդյան Պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. Բագրատ Սրբազան Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Ադրբեջանին միայն պետք է «բղավել» Փաշինյանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար. Յակով Կեդմի (տեսանյութ) Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. 107 մարդ է բերման ենթարկվել (տեսանյութ) Լսել եմ՝ Արթուր Պողոսյանը «գլուխը կախ» կատարող է․ Ռուբեն Մելիքյան Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է․ Արա Պողոսյան Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը Երբ ասում էին՝ «ոտքի դատարանն է գալիս», ինձ թվում էր ցիրկի երաժշտություն կհնչի և կլոուն կմտնի. Բագրատ Միկոյան. Տեսանյութ Ապրել մինչև հունվարի 20–ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ Տրանսպորտի գինը չպիտի լինի ավելի, քան 100 դրամը (տեսանյութ)

Արևմուտքը խոշոր պարտություն կրեց Մոլդովայում՝ անկախ այդ երկրում անկացված ընտրության և հանրաքվեի արդյունքներից

Երեկ Մոլդովայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, և զուգահեռաբար, հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

Մինչ ընտրությունները,  այդ երկրի իշխանությունները հիմնովին  «մաքրել էին» քաղաքական դաշտը, որպեսզի նրա թեկնածուն՝ գործող նախագահ Մայա Սանդուն, հեշտությամբ կարողանար վերընտրվել հենց առաջին փուլով:

Միաժամանակ, ընդդիմադիր գործիչների վրա «կարվել էին» տարբեր բնույթի շինծու քրեական գործեր, որպեսզի վերջիններին դուրս թողնեին ընտրական գործընթացներից:

Դրան գումարած, հիմնովին վերահսկվում էին երկրի ԶԼՄ-ները, ինչի արդյունքում ընդդիմադիր գործիչները իրենց տեսակետները կարող էին ներկայացնել  շատ  քիչ թվով լրատվամիջոցներով:

Իսկ ինչ վերաբերվում է ԵՄ-ին  անդամակցության   հանրաքվեի  խնդրին, ապա պետական քարոզչությունը  մանիպուլյացրել  էր բնակչությանը, որ, իբր, բնակչության ավելի քան 90 տոկոսը կողմ են արտահայտվում ԵՄ-ի հետ ինտեգրվելուն:

Այդ քարոզչությունը այն աստիճանի էր ազդել, որ նույնիսկ ընդդիմադիր գործիչներն էին խուսափում դեմ արտահայտվել ԵՄ-ի հետ ինտեգրման գաղափարին, մտածելով, որ դրա արդյունքում կարող էին կորցնել ընտրողների ձայները:

Միակ քաղաքականն ուժը, ով հստակ դիրքորոշում ուներ այս հարցում, դա «Հաղթանակ» միավորումն էր, սակայն այդ ուժին թույլ չտվեցին  մասնակցել ընտրական գործընթացին:

Արևմտյան կենտրոնները, որոնք փաստացի ղեկավարում են Մոլդովան, որպեսզի իրենց դրածո թեկնածուի  հաղթանակը անշրջելի դարձնեին, իրեն  մրցակից էին «նշանակել» ազգության գագաուզ՝ Ստեֆանոգլուին:

Հույս ունենալով, որ գագաուզը Մոլդովայում շատ ձայներ չի հավաքի:

Սակայն Արևմուտքի գրեթե բոլոր ծրագրերը խափանվեցին և պարզվեց, որ այդ ժողովուրդի, ոչ թե 90 տոկոսն է կողմ եվրաինտեգրմանը, այլ նույնիսկ 50 տոկոսից էլ քիչ են այդ ուղու կողմնակիցները: Իսկ բուն Մոլդովայում ապրողների մեծ մասը դեմ է ԵՄ-ին ինտեգրվելուն:

Ինչ վերավերբվում է Սանդուին, ապա նա չկարողացավ առաջին փուլով հաղթանակ տանել, իսկ նրա գլխավոր ընդդիմախոսը կարողացավ հավաքել  ձայների ավելի քան 26 տոկոսը, ինչը սենսացիա էր:

     Մոլդովայում կիրառվեց ընտրակեղծիքների գեբելսյան տարբերակներից մեկը

Որպեսզի Սանդուն և հանրաքվեն հաղթանակ տանեին, արևմտյան կենտրոնները հրեշավոր մեթոդի դիմեցին:

Մոլդովայում այսօր ապրում է մոտ 2,5 մլն մարդ: Եվրոպական երկրներում. ևս մոտ 900 հազար, իսկ Ռուսաստանում՝ մոտ 500 հազար:

Ամերիկացիներն ու եվրոպացիները գիտեին, որ բուն Մոլդովայում ապրող բնակչությունը պարզապես ատում է թե՛ Սանդուին, և թե՛ Արևմուտքին: Սակայն իրենց համար Մոլդովայի ընտրությունների և հանրաքվեի արդյունքը անչափ կարևոր էին, այլ հետխորհրդային երկրների ազդեցության համար և մասնավորապես Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի համար:

Եվ ահա, որպեսզի Մոլդովայում իրենք  «հաղթանակ» տանեն, որոշեցին այդ հանրաքվեն և ընտրությունները կեղծեն մեծ չափով: Հակառակ դեպքում՝ իրենց նպատակին չէին կարող հասնել:

Այդ իսկ պատճառով, Ռուսաստանում ապրող  մոտ 500 հազար մոլդովացիների համար Մոսկվայում բացել էին ընդամենը... երկու տեղամաս, բաժանելով ընդամենը... 10 հազար քվեաթերթիկ:

Իսկ Եվրոպայում, որտեղ ապրում են մոտ 900 հազար մոլդովացի,  բացել էին  200 ընտրատեղամաս և բաժանել էին... 840 հազար քվեաթերթիկ:

Սա արդեն շարքային ընտրական հանցանք չէ, այլ միջազգային մասշտաբի հանցագործություն, որն իրականացրել են այսօրվա Մոլդովայի իշխանությունները իրենց արևմտյան տերերի հետ միասին:

Արդյունքում սրանք  նույնիսկ Հանրաքվեի համոզիչ թիվ  չեն կարողացել ստանալ: Իսկ ինչ վերաբերվում է Սանդուի թվերի նկարչությանը, ապա Մոլդովայի բնակչությունը ցույց տվեց, որ պատրաստ է նույնիսկ քվեարկել ազգային փոքրամասնության  ներկայացուցչիի օգտին, միայն թե ոչ՝ Սանդուի:

Ընդ որում, Սանդուի հիմնական մրցակիցը՝ Ստեֆանոգլուն, նույնիսկ իր հարազատ Գագաուզիայում մեծ հեղինակություն չունի, բայց արի ու տես, որ ընդդեմ Սանդուի, կարողացավ ստանալ ձայների ավելի քան 26 տոկոսը:

Այս ամենից հետո կարող ենք արձանագրել հետևյալ փաստը, այն է՝ Արևմուտքը հետխորհրդային տարածքում արդեն խոշոր պարտություն է կրել: Մարդիկ Ուկրաինայի օրինակով չեն ուզում դառնալ Արևմուտքի «մանրադրամը», իսկ որ Արևմուտքում տիրում է իրականում ռասիստական տրամադրություն այլ տարածքներում ապրող ժողովուրդների նկատմամբ, արդեն տեսանելի է դարձել աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Եվ հայ ժողովուրդը այս շարքում բացառություն չի կազմում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan