ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կլինեն

Կառավարությունն այսօր հերթական նիստին հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով:

Ըստ նախագծի՝ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Հանրաքվեն վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Նախագծով նախատեսված է, որ արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվերակության օրը, որը պետք է լինի կիրակի:

Վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա և քվեարկության օրվա միջև ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից մինչև քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ և սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց:

Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:

Ըստ հիմնավորման՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել այդ ընթացակարգը: Նախագծի նպատակն է սահմանել նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը:

«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից` Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշումն ընդունվելուց, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: Հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո»:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>