Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն Ոչ միայն գյուղերում գրեթե չկան մշակույթի տներ, այլև մեծ քաղաքներում են դրանք փակում Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան
17
1000-ից ավելի բեռնատար մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն Գյումրիի մոդելը տեսնելով՝ հասկանում ես, որ Փաշինյանը հեռանալու է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ եկեղեցու դեմ. հայտարարություն Իսրայելական գմբեթը փլուզվել է․ քաղաքագետ (տեսանյութ) «Փնթի ու տգետ դիկտատորին աջակցողները խոսում են Իրանի ժողովրդավար չլինելուց»․ քննարկում (տեսանյութ) Գևորգ Դանիելյան. Այս արշավը ոչ անձի դեմ է, ոչ էլ եկեղեցու, այն պետականության դեմ է Ինչպե՞ս և ե՞րբ կավարտվի իրանաիսրայելյան պատերազմը և այն ինչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա Նիկոլենց հանցավոր մոլորեցումը. ինչ է սպասվում Սյունիքիում Ոստիկանական համազգեստով փաշինյանական ահաբեկիչները կատաղած հարձակվեցին քասախցիների և լրագրողների վրա Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութով Պատերազմ Արցախում
«Վիշապի քամի» էր էսի, «վիշապի պոչ»՝ սրբեց-տարավ․ ապարանցի Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի ռազմական թիրախներին «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Արցախի թեմը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին Միաբանական համագումարի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, «Եռաբլուր» զինվորական պանթեոն և Կոմիտասի անվան պանթեոն 1000-ից ավելի բեռնատար մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Հայֆային և Թել Ավիվին Գյումրիի մոդելը տեսնելով՝ հասկանում ես, որ Փաշինյանը հեռանալու է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին Ոչ միայն գյուղերում գրեթե չկան մշակույթի տներ, այլև մեծ քաղաքներում են դրանք փակում Արամ Առաջինը Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդից տեղեկացել է հայ համայնքի վիճակի մասին Թրամփը Թեհրանի բնակիչներին տարհանվելու կոչ է արել ԱԺ-ն մերժեց օրակարգում ընդգրկել Հայկ Սարգսյանի՝ փողի դիմաց քիչ ժամկետով ծառայելու մասին աղմկահարույց նախագիծը Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է. G7-ի հայտարարությունը Իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ եկեղեցու դեմ. հայտարարություն Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի Հրադադար է հայտարարվել Շտապ պետք է ճգնաժամային կառավարություն․ այսինքն՝ ոչ թե ճգնաժամ ստեղծող, այլ՝ հաղթահարող․ «Կարճ ասած» Չորս անգամ է՝ նույն փողոցն ասֆալտապատել են․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Իրանը կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միայն այն դեպքում, եթե Իսրայելի հարվածները դադարեցվեն. Փեզեշքիան Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը Փաշինյանի աներձագի 8-րդ անշարժ գույքը իշխանության 7-րդ տարում «Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների մասին տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք Այն գործողությունները, որոնք կատարում է Փաշինյանը, դուրս են սահմանադրական կարգից․ սահմանադրագետ

Բանակում ելակի մատակարարման հետևից երևում են Աննա Հակոբյանի ու Դավիթ Տոնոյանի «ականջները»․ «Հրապարակ»

«2020 թվականի ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ավետեց»՝ «ելակը մտավ զորամասեր»։ Նա ֆեյսբուքյան էջում տեղադրել էր զորամասերից մեկի խոհանոցի նկարը, զինվորներին մատուցվող սննդի կողքին՝ ելակով բեռնված սառնարանները։ Առաջին հայացքից ուրախալի թվացող այս լուրը բազում հարցեր առաջ բերեց նախ այն պատճառով, որ միրգ-հատապտուղների շարքին դասվող այս մթերքը վիտամինների առանձնահատուկ առկայությամբ աչքի չի ընկնում և արագ փչացող է։

Ապրիլի 23-ին մենք պաշտպանության նախարարությանը հարցեր ուղարկեցինք․ «Ո՞ր ընկերությունից է գնվում ելակը, ի՞նչ հիմունքներով։ Արդյոք մրցույթ հայտարարվե՞լ է ելակի տրամադրման, քանի՞ ընկերություն է մասնակցել մրցույթին, և ի՞նչ գնային առաջարկներ են եղել։ Ելակի մատակարարման պայմանագիրն ի՞նչ ժամկետով է կնքվել։ Ի՞նչ ծավալներով ու գնով է ձեռք բերվում։ Քանի՞ զորամասի է մատակարարվում, ո՞վ է առաջարկել, որ միրգ-հատապտուղներից հենց ելակը պետք է մատակարարվի բանակին։ Եթե կան ֆինանսական միջոցներ, ինչո՞ւ չի որոշվել դրանք ծախսել կալորիականությամբ և վիտամիններով ավելի բարձր սննդի, օրինակ՝ մսի չափաբաժինն ավելացնելու վրա»։

11 օր անց ՊՆ-ից ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար անհրաժեշտ ապրանքները ձեռք է բերում «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հայտարարվող մրցույթների արդյունքում՝ հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով, իսկ ելակի գնման համար պայմանագիր չի կնքվել։

Հայտնում եմ նաև, որ 2019 թ․ հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջը ՀՀ զինված ուժերի սննդի պատվիրակման փորձնական ծրագիրը։ Տվյալ ծրագրի շրջանակներում պարենային ապրանքների ընտրությունը և մատուցումն իրականացվում են սննդի մատուցում իրականացնող կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության և կազմակերպության միջև կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջները։

«Ելակ» ապրանքատեսակի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասով հայտնում եմ, որ այն մատուցվել է տվյալ ծրագրի շրջանակներում սննդի մատուցում իրականացնող կազմակերպության կողմից, քանի որ պայմանագրով սահմանված է, որ պետք է մատուցվեն նաև մրգեր և հատապտուղներ՝ պահպանելով բազմազանությունը»։

Մի փոքր հիշենք նախապատմությունը․ 2019 թ․ փետրվարին ՀՀ ՊՆ որոշմամբ Հայաստանի զինված ուժերում զինծառայողների սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը հայկական ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է, մյուսը՝ «Արտ լանչ» սննդի ցանցը։ Մամուլում գրվեց նաև «Մեդիտեք» ընկերության մասին, որը բժշկական սարքավորումների ու գործիքների մեծածախ առևտրով զբաղվող հայտնի ընկերություն է։

Ի դեպ, սննդի ոլորտում այս ընկերության գործունեության մասին տվյալներ չկան։ Ընկերությունը, ըստ պետռեգիստրի, ունի երկու բաժնետեր՝ Անուշավան Խաչատրյանն ու նրա որդին՝ Սամվել Խաչատրյանը։ Անուշավան Խաչատրյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմներից է։ ՊՆ մեզ ուղարկված պատասխանից իմացանք, որ ելակը մատակարարում են հենց այդ մասնավոր ընկերությունները կամ դրանցից մեկը, որոնց հետ ՊՆ-ն պայմանագիր ունի, որտեղ նախապես ամրագրել են, որ պետք է «մատուցվեն նաև մրգեր և հատապտուղներ՝ պահպանելով բազմազանությունը»։

Փորձեցինք պարզել, թե կոնկրետ որ ընկերությունն է մատակարարել ելակը, ապարդյուն։ «Արտ լանչի» տնօրեն Բակուր Մելքոնյանը մեզ փոխանցեց, որ իրենք ելակ չեն մատակարարում, ինչու՝ չմանրամասնեց։ Պարզվեց, զորամասերին ելակ մատակարարող ընկերությունը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհու «Գրին ֆուդ» ընկերությունն է։

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին։ Ունի 2 բաժնետեր՝ Արտաշես Ավետիսյանը և Վարդուհի Ֆեսչյանը։ Ավետիսյանը 2009-2014 թթ․ եղել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, իսկ Վարդուհի Ֆեսչյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Կարապետ Վարդանյանի կինն է։ Ընկերության անունը լայն տարածում գտավ հեղափոխությունից ամիսներ անց, երբ 2018-ի նոյեմբերին Աննա Հակոբյանն այցելեց Արթիկում գտնվող այս ջերմոցային տնտեսություն։ Ասում են՝ Աննա Հակոբյանի և Ֆեսչյանի ընկերությունը կայացել է այն դժվար օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն Արթիկի բերդում նստած էր։ Արթիկում ապրող այս ընտանիքը ջերմ հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ հայրիկին բանտում տեսակցության են մեկնել։

Ընտանիքը երախտամոռ չի գտնվել․ անցած տարի կառավարությունը մաքսային արտոնություն շնորհեց «Գրին ֆուդ»-ին։ Հիմա էլ որոշել են, որ այս ընկերության ելակը պիտի բանակին մատակարարվի։ Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը մեզ հետ զրույցում նախ անկեղծացավ, որ առաջարկն իրենց կողմից է եղել ՊՆ-ին, իրենք են խորհուրդ տվել ելակ տալ զինվորներին, և գործարքն էլ հենց ուղիղ նախարարության հետ է կայացել:

«Մենք առանց միջնորդների ենք գործարքն իրականացրել, միանգամից բանակին ենք տվել։ Մենք իրենց (նկատի ունի մատակարար ընկերություններին՝ Լ․ Շ․) հետ կապ չունենք»,-ասաց Իգնատոսյանը։ Նա ասաց, որ ջերմոցային տնտեսություններին բնորոշ է 3 ամիսը մեկ բերքատվությունը։ Դեռ երկու անգամ են մատակարարել՝ այս տարվա ապրիլի 6-ին և 14-ին, երկու անգամն էլ` 900-ական կիլոգրամ, մեկ կիլոգրամը` մոտ 700 դրամով, բացի դրանից, նույն գնով երկու անգամ էլ ելակի մուրաբա է գնվել բանակի համար՝ 153 և 195 կիլոգրամով։ Իգնատոսյանն ասաց, որ չնայած պայմանագիր չունեն, բայց կա պայմանավորվածություն, որ բերքատվության դեպքում անպայման նորից կմատակարարեն, սահմանված գին էլ չկա․

«Նայած ինչքան պարարտանյութ ենք օգտագործելու, գազի ու հոսանքի հետ է կապված գինը, ինքնարժեքը միշտ տատանվում է, աշխատողներ ենք ավելացնում, հետո սեզոն է գալիս, որ պետք չեն, մի խոսքով՝ գինը տատանվելու է, բայց վստահեցնում եմ, որ մենք ինքնարժեքով ենք վաճառելու»։

Մեր հեռախոսազրույցից մոտ մեկ ժամ հետո Իգնատոսյանը զանգեց ու «ճշգրտումներ» արեց իր ասածներում, խմբագրեց ինքն իրեն՝ ասելով, թե սխալվել է՝ գործարքը կայացել է «Մեդիտեք» ընկերության միջոցով, այդ ընկերությունն է իրենցից գնել ելակը։ Բայց փաստն այն է, որ, ի հեճուկս հեղափոխական իշխանությունների հավաստիացումներին, թե այլևս պետական գնումների ոլորտում կոռուպցիոն սխեմաներ չեն գործում, թե ծանոթ-բարեկամների միջոցով չեն կատարում գնումները, սակայն եթե անցյալում ՊՆ մատակարարումները բացառապես գնումներով և մրցույթներով էին իրականացնում, չնայած մրցույթներում առկա ապօրինություններին, հիմա անգամ չեն բարեհաճում մրցույթներ անցկացնել։

Անհասկանալի պայմաններում, անհասկանալի միջնորդների միջոցով՝ առանց ընթացակարգերը պահպանելու են դրանք իրականացվում։ Պատահական չէ, որ ելակի ետևից երևում են Դավիթ Տոնոյանի և Աննա Հակոբյանի ականջները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan