Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով
8
Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո Մերժել թուրքական բազառը. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քաղաքական վերլուծաբան. Վենսն էլ իհարկե իր հերթին վատ է վարվել հայկական պատվիրակության հետ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ Ավանում. ուղիղ #Բոյկոտ․ վաղ առավոտից «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ) Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանն անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է «Տրանսպորտային «արտոնությունները»՝ մանիպուլյացիա ժողովրդի հաշվին»․ Սոնա Աղեկյան ԱՊՊԱ-ն էլ է թանկացել Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած Առաջ ինքը «ժողովրդավար» էր, հիմա «հավատացյալ» է, «պահպանողական». Ստեփան Դանիելյան Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Հենց ունենանք ազգային իշխանություն, նորից կլինենք անվտանգ պետություն․ Վարուժան Գեղամյան Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Փաշինյանը հանցակցում է Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան Հայ ազգին հյուծելու համար ճանաչողական հիբրիդային պատերազմ են վարում նրա դեմ. Վազգեն Պետրոսյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Մոսկվան ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման համար. Պեսկով Խաղամոլության թռիչքային աճը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով Քաղաքացիները միանում են բոյկոտին. իշխանությունները վախեցած են (տեսանյութ) Մի դարձեք քաղաքային իշխանության օգտագործման գործիք. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ուղևորափոխադրման թվերի հետքերով (տեսանյութ) Գագաթնաժողով, որին ոչ մի ղեկավար չի մասնակցել, բացի Փաշինյանից Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը

Բանակում համազգեստի լվացքի տենդերը հավակնում է ելակից հետո հաջորդ սկանդալայինը լինել

Yerevan.today-ը գրում է. «Բանակին ելակ մատակարարելու հայտնի սկանդալից հետո կառավարական վերնախավը մի նոր տենդեր է մոգոնել՝ լվացքատան տենդեր։ Երկու և ավելի տարի է՝ բանակի ղեկավարությունը որոշել է կազմակերպել զիծառայողի համազգեստի ու սպիտակեղենի լվացման գործընթացը՝ այդ տենդերները կենտրոնացնելով ոմանց ձեռքում։ Ընդ որում, քառապատիկ թանկ գնով են լվացքատան գնումների շեմը սահմանել․ նախկինում 1 զինվորի հաշվով 800 դրամի փոխարեն հիմա լվացքատան տենդերը բյուջեից տանում է մինչև 3200 դրամ։

Ներսում պնդումներ կան, որ համազգեստի կոնտրենացված լվացքատան տենդերներն ավելի շատ փող շրջանառելու աղբյուր են դարձել ոմանց ձեռքում, քան բարեփոխում, ինչպես մատուցվում է կառավարության օղակից։

«Զինվորները գրեթե մասսայաբար խուսափում են իրենց ներքնաշորն ու համազգեստը հանձնել լվացքատուն, միշտ է այդպես եղել։ Դիրքերից իջած զինծառայողները փոշոտված-կեխտոտված համազգեստը որպես կանոն հրաժարվում են լվացքատուն ուղարկել։

Այսօր էլ, նախկինում էլ, բանակում մի չգրված օրենք կա՝ համազգեստը չի սպասում մաշվելուն, մինչև որ 8 ամիս անց՝ նոր հատկացվող համազգեստով կփոխարինեն։

Ընտանիքներն առաջվա պես բանակին օգնում են ինչով կարող են․ ամեն մեկն իր զինվորին համազգեստ, շապիկ-փոխան է ուղարկում․ դեռ ոչ մի զինվոր տարեկան հատկացվող 6 մայկա-տրուսիկի հույսին հաստատ չի մնացել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում պարզաբանում է աղբյուրը։

Խիստ ուշագրավ է, որ ՊՆ-ից Yerevan.Today-ի գրավոր պատասխանում պաշտոնապես հաստատում են, որ մեծամասամբ զինծառայողները հրաժարվում են համազգեստը հանձնել լվացքատուն։ Ստացվում է՝ ՊՆ-ն ընդունում է անարդյունավետ տենդերների փաստը․ այս մեխանիզմը ներդրվել է բանակի ներսում իբրև հանուն զինվորի, բայց արդյունքում տուժում է հարկատուն, պետությունը, քանի որ անարդյունավետ ծրագրով փողերի փոշիացում է տեղի ունենում։ Փոխարենը հաստատապես շահում են տենդերներում փող դրած և անուղղակիորեն ներգրավված անհատներ։

Ի դեպ, շոշափվում են պաշտոնատար անձանց հնչեղ անուններ, որոնք իբրև թե թաթախված են լվացքատան տենդերներում․․․ Բայց իրական շահառուների կամ ՔՊ-ական պաշտոնյաների հետ նրանց փոխկապակցված լինելու հանգամանքը դեռ ստուգել է պետք։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը փակ գաղտնի է պահում տենդերը շահած ընկերությունների տվյալները։

Մեր հանգամանալից հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից խուսափել են հրապարակել բանակի լվացքատան տենդերում ներգրավված անձանց անունները, այդ թվում՝ գնումների ծավալը։ Այս ամբողջ ինֆորմացիան պետական գաղտնիք ձևակերպման տակ փաթեթաված քողարկում է կառավարությունը և ծախսերը թաքցնում են հանրությունից։

Թեև լղոզված ձևակերպումներով հայտնում են, իբր փողերի փոշիացում չկա, քանի որ լվացքատան ծառայությունից հրաժարվողների թվի վերահաշվարկ է արվում։

Իսկ ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում և պարբերականությամբ, ի՞նչ մեխանիզմով, չէ՞ որ գրավոր հիմքերով չեն փաստարկվում և՛ զինծառայողների հրաժարումները, և՛ ծնողների ծանրոցների մատակարարումները՝ բանակին։ Այս հարցերի պատասխանները, բնականաբար, չկան։ Մոլորեցնող ձևակերպումներով հայտնել են նաև 120-190 դրամ լվացքի կգ-ն սահմանելու մասին՝ չնշելով ամսական կտրվածքով ներքնաշորի, անկողնային սպիտակեղենի ու զինվորական համազգեստի լվացքի չափն ու դրա լվացքի սահմանված վերջնական գինը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan