Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

Բանակում ելակի մատակարարման հետևից երևում են Աննա Հակոբյանի ու Դավիթ Տոնոյանի «ականջները»․ «Հրապարակ»

«2020 թվականի ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ավետեց»՝ «ելակը մտավ զորամասեր»։ Նա ֆեյսբուքյան էջում տեղադրել էր զորամասերից մեկի խոհանոցի նկարը, զինվորներին մատուցվող սննդի կողքին՝ ելակով բեռնված սառնարանները։ Առաջին հայացքից ուրախալի թվացող այս լուրը բազում հարցեր առաջ բերեց նախ այն պատճառով, որ միրգ-հատապտուղների շարքին դասվող այս մթերքը վիտամինների առանձնահատուկ առկայությամբ աչքի չի ընկնում և արագ փչացող է։

Ապրիլի 23-ին մենք պաշտպանության նախարարությանը հարցեր ուղարկեցինք․ «Ո՞ր ընկերությունից է գնվում ելակը, ի՞նչ հիմունքներով։ Արդյոք մրցույթ հայտարարվե՞լ է ելակի տրամադրման, քանի՞ ընկերություն է մասնակցել մրցույթին, և ի՞նչ գնային առաջարկներ են եղել։ Ելակի մատակարարման պայմանագիրն ի՞նչ ժամկետով է կնքվել։ Ի՞նչ ծավալներով ու գնով է ձեռք բերվում։ Քանի՞ զորամասի է մատակարարվում, ո՞վ է առաջարկել, որ միրգ-հատապտուղներից հենց ելակը պետք է մատակարարվի բանակին։ Եթե կան ֆինանսական միջոցներ, ինչո՞ւ չի որոշվել դրանք ծախսել կալորիականությամբ և վիտամիններով ավելի բարձր սննդի, օրինակ՝ մսի չափաբաժինն ավելացնելու վրա»։

11 օր անց ՊՆ-ից ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար անհրաժեշտ ապրանքները ձեռք է բերում «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հայտարարվող մրցույթների արդյունքում՝ հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով, իսկ ելակի գնման համար պայմանագիր չի կնքվել։

Հայտնում եմ նաև, որ 2019 թ․ հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջը ՀՀ զինված ուժերի սննդի պատվիրակման փորձնական ծրագիրը։ Տվյալ ծրագրի շրջանակներում պարենային ապրանքների ընտրությունը և մատուցումն իրականացվում են սննդի մատուցում իրականացնող կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության և կազմակերպության միջև կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջները։

«Ելակ» ապրանքատեսակի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասով հայտնում եմ, որ այն մատուցվել է տվյալ ծրագրի շրջանակներում սննդի մատուցում իրականացնող կազմակերպության կողմից, քանի որ պայմանագրով սահմանված է, որ պետք է մատուցվեն նաև մրգեր և հատապտուղներ՝ պահպանելով բազմազանությունը»։

Մի փոքր հիշենք նախապատմությունը․ 2019 թ․ փետրվարին ՀՀ ՊՆ որոշմամբ Հայաստանի զինված ուժերում զինծառայողների սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը հայկական ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է, մյուսը՝ «Արտ լանչ» սննդի ցանցը։ Մամուլում գրվեց նաև «Մեդիտեք» ընկերության մասին, որը բժշկական սարքավորումների ու գործիքների մեծածախ առևտրով զբաղվող հայտնի ընկերություն է։

Ի դեպ, սննդի ոլորտում այս ընկերության գործունեության մասին տվյալներ չկան։ Ընկերությունը, ըստ պետռեգիստրի, ունի երկու բաժնետեր՝ Անուշավան Խաչատրյանն ու նրա որդին՝ Սամվել Խաչատրյանը։ Անուշավան Խաչատրյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմներից է։ ՊՆ մեզ ուղարկված պատասխանից իմացանք, որ ելակը մատակարարում են հենց այդ մասնավոր ընկերությունները կամ դրանցից մեկը, որոնց հետ ՊՆ-ն պայմանագիր ունի, որտեղ նախապես ամրագրել են, որ պետք է «մատուցվեն նաև մրգեր և հատապտուղներ՝ պահպանելով բազմազանությունը»։

Փորձեցինք պարզել, թե կոնկրետ որ ընկերությունն է մատակարարել ելակը, ապարդյուն։ «Արտ լանչի» տնօրեն Բակուր Մելքոնյանը մեզ փոխանցեց, որ իրենք ելակ չեն մատակարարում, ինչու՝ չմանրամասնեց։ Պարզվեց, զորամասերին ելակ մատակարարող ընկերությունը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհու «Գրին ֆուդ» ընկերությունն է։

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին։ Ունի 2 բաժնետեր՝ Արտաշես Ավետիսյանը և Վարդուհի Ֆեսչյանը։ Ավետիսյանը 2009-2014 թթ․ եղել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, իսկ Վարդուհի Ֆեսչյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Կարապետ Վարդանյանի կինն է։ Ընկերության անունը լայն տարածում գտավ հեղափոխությունից ամիսներ անց, երբ 2018-ի նոյեմբերին Աննա Հակոբյանն այցելեց Արթիկում գտնվող այս ջերմոցային տնտեսություն։ Ասում են՝ Աննա Հակոբյանի և Ֆեսչյանի ընկերությունը կայացել է այն դժվար օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն Արթիկի բերդում նստած էր։ Արթիկում ապրող այս ընտանիքը ջերմ հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ հայրիկին բանտում տեսակցության են մեկնել։

Ընտանիքը երախտամոռ չի գտնվել․ անցած տարի կառավարությունը մաքսային արտոնություն շնորհեց «Գրին ֆուդ»-ին։ Հիմա էլ որոշել են, որ այս ընկերության ելակը պիտի բանակին մատակարարվի։ Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը մեզ հետ զրույցում նախ անկեղծացավ, որ առաջարկն իրենց կողմից է եղել ՊՆ-ին, իրենք են խորհուրդ տվել ելակ տալ զինվորներին, և գործարքն էլ հենց ուղիղ նախարարության հետ է կայացել:

«Մենք առանց միջնորդների ենք գործարքն իրականացրել, միանգամից բանակին ենք տվել։ Մենք իրենց (նկատի ունի մատակարար ընկերություններին՝ Լ․ Շ․) հետ կապ չունենք»,-ասաց Իգնատոսյանը։ Նա ասաց, որ ջերմոցային տնտեսություններին բնորոշ է 3 ամիսը մեկ բերքատվությունը։ Դեռ երկու անգամ են մատակարարել՝ այս տարվա ապրիլի 6-ին և 14-ին, երկու անգամն էլ` 900-ական կիլոգրամ, մեկ կիլոգրամը` մոտ 700 դրամով, բացի դրանից, նույն գնով երկու անգամ էլ ելակի մուրաբա է գնվել բանակի համար՝ 153 և 195 կիլոգրամով։ Իգնատոսյանն ասաց, որ չնայած պայմանագիր չունեն, բայց կա պայմանավորվածություն, որ բերքատվության դեպքում անպայման նորից կմատակարարեն, սահմանված գին էլ չկա․

«Նայած ինչքան պարարտանյութ ենք օգտագործելու, գազի ու հոսանքի հետ է կապված գինը, ինքնարժեքը միշտ տատանվում է, աշխատողներ ենք ավելացնում, հետո սեզոն է գալիս, որ պետք չեն, մի խոսքով՝ գինը տատանվելու է, բայց վստահեցնում եմ, որ մենք ինքնարժեքով ենք վաճառելու»։

Մեր հեռախոսազրույցից մոտ մեկ ժամ հետո Իգնատոսյանը զանգեց ու «ճշգրտումներ» արեց իր ասածներում, խմբագրեց ինքն իրեն՝ ասելով, թե սխալվել է՝ գործարքը կայացել է «Մեդիտեք» ընկերության միջոցով, այդ ընկերությունն է իրենցից գնել ելակը։ Բայց փաստն այն է, որ, ի հեճուկս հեղափոխական իշխանությունների հավաստիացումներին, թե այլևս պետական գնումների ոլորտում կոռուպցիոն սխեմաներ չեն գործում, թե ծանոթ-բարեկամների միջոցով չեն կատարում գնումները, սակայն եթե անցյալում ՊՆ մատակարարումները բացառապես գնումներով և մրցույթներով էին իրականացնում, չնայած մրցույթներում առկա ապօրինություններին, հիմա անգամ չեն բարեհաճում մրցույթներ անցկացնել։

Անհասկանալի պայմաններում, անհասկանալի միջնորդների միջոցով՝ առանց ընթացակարգերը պահպանելու են դրանք իրականացվում։ Պատահական չէ, որ ելակի ետևից երևում են Դավիթ Տոնոյանի և Աննա Հակոբյանի ականջները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>