Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

«Երևում է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պատրաստվում են շատ լուրջ որոշումներ»․ Տարասով

Մինչ հայաստանյան փորձագիտական հանրությունը փորձում էր հասկանալ, թե ինչ նկատի ուներ օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պանդեմիայի դեմ պայքարի ամենաթեժ փուլում խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության մասին, և որքանով էր պատահական ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի այդ մեկնաբանությունը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուշագրավ հայտարարություններ արեց՝ փորձելով բացահայտել ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս օրակարգը կամ ռուսական օրակարգը։ Երևում է, որ ռուսական կողմը, որքան էլ փորձում էր հերքել կարգավորման «Լավրովյան պլանի» առկայությունը, պանդեմիայի փուլում որոշել է ակտիվացնել աշխատանքները դրա ուղղությամբ։

Նախ՝ հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Զախարովան նշել էր, որ վերջին շրջանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մշտական շփումներին աջակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Զախարովայի մեկնաբանություններին հաջորդեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տեսակոնֆերանսները հակամարտող երկրների ԱԳ նախարարների հետ։ Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, որի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ Այսօր նաև նախատեսված էր Մնացականյան-Մամեդյարով-ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ տեսակոնֆերանսը։

Սակայն ուշագրավն այսօր ՌԴ ԱԳ նախարարի ելույթն էր Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ընթացքում, որի ընթացքում ռուս նախարարը խոսել էր այն մասին, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում քննարկվում են 2018 թվականի ռուսական առաջարկները, որոնք ենթադրում են կարգավորման փուլային տարբերակ։ Լավրովը նշել էր, որ այդ փաստաթղթերի ստորագրումը լուրջ քայլ կդառնա։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթին՝ ասաց, որ այս երկու տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է առավել, քան թափանցիկ, ՀՀ դիրքորոշումներն արտահայտել են շատ պարզ ձևով։

«Այո, այդ մեկնաբանության մեջ եղել են բազմաթիվ փաստաթղթեր՝ սկսած Քի Ուեսթից, մինչև վերջերս խոսքը գնացել է նաև այն մասին, թե ինչ փաստաթուղթ է եղել վերջին երկու տարվա ընթացքում։ Եկեք լինենք հստակ, նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին, և դրանք ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար»,- ասաց նախարար Մնացականյանը՝ շարունակելով, որ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ, գնահատմամբ։

Նրա հստակեցմամբ՝ 2014 թվականին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Նա նաև նշեց, թե որոնք են հայկական կողմերի գերակայությունները։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարը որևէ նոր բան չի ասել, այլ կրկնել է այն, ինչը միշտ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների սեղանին։

«Դրանք և՛ Կազանյան առաջարկներն էին, և՛ ռուսական առաջարկները, որոնք չեն բացահայտվել, բայց դրանք երբեք չեն դիրքավորվել՝ որպես մաքուր և բացառապես ռուսական առաջարկներ։ Մոսկվան մշտապես նշում է, որ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից, ուստի սխալ է ասել, որ դրանք մոսկովյան առաջարկներ են, քանի որ դրանք ներկայացվում են համանախագահ բոլոր երկրների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից»,- ասաց Տարասովը։

Նա նաև նշեց, որ պետք է հասկանալ մեկ այլ նրբություն ևս, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետսովետական երկրներ են, գտնվում են Ռուսաստանի պատմական շահերի տիրույթում, ինչը նշանակում է, որ ԼՂ հակամարտությունը նաև Ռուսաստանին է մոտ։

«Փարիզի և Վաշինգտոնի դեպքում ԼՂ հակամարտությունը նույնիսկ համաշխարհային քաղաքականության մաս չէ։ Իսկ եթե նաև ՌԴ-ն ակտիվություն չցուցաբերի և լռի, ի՞նչ է լինելու»,- նման հարցադրմամբ հանդես եկավ Տարասովը։

Նա ենթադրում է, որ Մոսկվան կոնսուլտացիաներ է անցկացրել Երևանի և Բաքվի հետ։

Տարասովի կարծիքով՝ պատահական ցանկություն չարթնացավ՝ անցկացնել տեսակոնֆերանս ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և համանախագահների միջև։ «Ամենայն հավանականությամբ, դա կապ ունի ինչ-որ հանգամանքների հետ, որոնք կարող են քննարկվել։ Ինձ թվում է, որ հասունանում է մի փուլ, երբ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնել Խաղաղ համաձայնագիր կնքել հակամարտության գոտում միջադեպերին ժամանակավորապես վերջ տալու նպատակով։ Ես այդ մասին խոսել եմ պանդեմիայի ընթացքում։ Թուրքիան է դադարեցրել ռազմագործողությունները Սիրիայում, Եմենում է հրադադար հաստատվել, այսինքն՝ հիմա պատերազմի ժամանակը չէ։ Ով էլ հիմա որոշի պատերազմ սկսել, միևնույն է՝ պարտվելու է։ Ժամանակավոր Խաղաղ համաձայնագիրը համակարգային փաստաթուղթ է, ինչպես Մադրիդյան սկզբունքները։ Եթե կողմերը դադարեցնեն փոխադարձ կրակոցները, դա լավ կլիներ»,- ասաց Տարասովը։

Նրա գնահատմամբ՝ պատահական չէ, որ Լավրովը խոսում է այդ փաստաթղթերի ստորագրման մասին։

«Պատրաստվում է դիվանագիտական ակտիվացում այդ ուղղությամբ։ Ինձ զարմացրել է նաև Լավրովի հայտարարությունը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունների բացման հնարավորության մասով այն դեպքում, երբ մենք չգիտենք նույնիսկ, թե պանդեմիան երբ կավարտվի, բայց այնպես էր խոսում, ասես արդեն կա նման համաձայնություն։ Երևում է, որ շատ լուրջ որոշումներ են պատրաստվում։ Բաքուն, որը համաձայնություն է տվել, որպեսզի որոշ հարցեր քննարկվեն, որոնք դեռ չեն բացահայտվել, դրան միացել է Երևանը, Մնացականյանը համաձայնել է քննարկել. եթե մասնակցել է տեսակոնֆերանսի, նշանակում է՝ պանդեմիայով պայմանավորված իրավիճակը փոխում է որոշ դիրքորոշումներ, և կողմերը գուցե փորձում են առաջ ընթանալ որոշ ուղղություններով։

Ես ենթադրում եմ, որ խոսքը ժամանակավոր հրադադարի հաստատման մասին է, որպեսզի շփման գծում միջադեպեր չլինեն, քանի որ դա առաջնահերթ է։ Սակայն նրանք դա չեն ասում դեռ։ Բայց վերջնարդյունքում որոշողը, ընդգծում եմ, կողմերն են, համանախագահները կարող են ունենալ որոշակի առաջարկներ»,- ասաց նա։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>